Jump to content

Արմենակ Եկարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմենակ Եկարյան
մայիսի 10, 1870(1870-05-10)[1] - հոկտեմբերի 20, 1925(1925-10-20)[2][1] (55 տարեկան)
ԾննդավայրՎան, Օսմանյան կայսրություն[2][1]
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս[2]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Եգիպտոսի թագավորություն
Մարտեր/
պատերազմներ
Վանի ինքնապաշտպանություն, Առաջին համաշխարհային պատերազմ և Վանի հերոսամարտ

Արմենակ Գրիգորի Եկարյան (մայիսի 10, 1870(1870-05-10)[1], Վան, Օսմանյան կայսրություն[2][1] - հոկտեմբերի 20, 1925(1925-10-20)[2][1], Կահիրե, Եգիպտոս[2]), հայ ազատագրման շարժման գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վանում։ 1888 թվականին մտել է Արմենական ազգային-ազատագրական կազմակերպության մեջ։ 1896 թվականի հայկական ջարդերի ժամանակ կազմակերպությունը Եկարյանին ուղարկել է Ուրմիա (Իրան)՝ զենք հայթաթելու, սակայն այնտեղ ձերբակալվել է։ Բանտից ազատվելով՝ 40 զինված մարտիկների հետ եկել է Վան և ստանձնել ինքնապաշտպանության ղեկավարությունը զոհված Մկրտիչ Ավետիսյանի փոխարեն։ Այնուհետև ընտանիքով տեղափոխվել է Ուրմիա։ Երիտթուրքական հեղաշրջումից (1908) հետո վերադարձել է Վան։ 1915 թվականի Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից էր, եղել է քաղաքի մարտական ուժերի, հայկական ոստիկանության պետը։ Մահացել է Կահիրեում[3]։

  • Յուշեր, Կահիրե, 1947։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 362.
  2. 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 362.
  • Յուշեր Արմենակ Եկարեանի, խմբ. Լ. Աճեմեան, Գահիրէ, 1947։
  • Արտակ Դարբինեան, Հայ ազատագրական շարժման օրերէն, Երեւան, 2004։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]