Լևոն Աղաբաբյան
Լևոն Աղաբաբյան | |
---|---|
Ծնվել է | 1887 |
Ծննդավայր | Բաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Լևոն Աղաբաբյան (1887, Բաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1915, Օսմանյան կայսրություն), հայ խմբագիր, մանկավարժ, մաթեմատիկոս։ 1908-1914-ին Քեոթահիա և Ագ-Շեհիր քաղաքներում գործող հայկական վարժարանների տնօրենն էր, երեք տարիների ընթացքում ղեկավարել է նաև իր սեփական դպրոցը Քեոթահիայում[1]։
Ավարտել է Կարինի Սանասարյան վարժարանը։ Խմբագրել է «Ազատամարտ» պարբերականը։ 1915-ին, 28 տարեկանում նահատակվել է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ավագյան Կարինե (2002)։ Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք եւ վկայք խաչի (հայերեն)։ Երևան: Զանգակ 97։ ISBN 978-99930-2-436-1։ OCLC 62755097
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 19։
|