Ռուբեն Զարդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Զարդարյան
արմտ. հայ.՝ Ռուբէն Զարդարեան
Rupen Zartarian, Gray, Cropped.jpg
Ծնվել է1874[1][2][3]
ԾննդավայրՍևերեկ, Շանլըուրֆայի մարզ, Թուրքիա
Վախճանվել էօգոստոսի 16, 1915(1915-08-16)
Վախճանի վայրԱյաշ, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, բանաստեղծ, լրագրող, խմբագիր և քաղաքական գործիչ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն
ԿրթությունԽարբերդի ազգային Կեդրոնական վարժարան
ԱշխատավայրՌազմիկ, Ազատամարտ և Մասիս
ԶավակներՀրաչ Զարդարյան և Raphaël Zartarian?
Ռուբեն Զարդարյան Վիքիքաղվածքում
Ռուբեն Զարդարյան Վիքիդարանում
Commons-logo.svg Rupen Zartarian Վիքիպահեստում

Ռուբեն Զարդարյան (1874[1][2][3], Սևերեկ, Շանլըուրֆայի մարզ, Թուրքիա - օգոստոսի 16, 1915(1915-08-16), Այաշ, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), արևմտահայ նշանավոր գրող, թարգմանիչ, խմբագիր, հասարակական, քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Զարդարյանը ծնվել է Սևերեկի գավառի Սևերեկ գյուղաքաղաքում։ Երկու տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է Խարբերդ, որտեղ ստացել է կրթությունը, սովորել նախ ազգային վարժարանում, Ամերիկյան դպրոցում, ապա աշակերտել է Թլկատինցուն։ 1892-1903 թթ. ուսուցիչ է եղել Մեզիրեի ազգային Կեդրոնական վարժարանում։ 1903-1904 թթ. ձերբակալվել է քաղաքական գործունեության համար։ 1905-1908 թթ. բնակվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, որտեղ խմբագրել է «Ռազմիկ» թերթը։ 1908 թ. երիտթուրքերի հեղաշրջումից հետո վերադարձել է Կ.Պոլիս։

Եղել է Հայոց Մեծ Եղեռնի զոհ։ Ձերբակալվել է, ուղարկվել Այաշ, Կոնիա, Հալեպ, որտեղ և զոհվել է։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Օզանյան և Ռուբեն Զարդարյան

1909 թ. հիմնել է «Ազատամարտ» օրաթերթը։ Գրական ասպարեզ է մտել 1890-ականների սկզբներից, Խարբերդից աշխատակցելով պոլսահայ թերթերին՝ «Ծաղիկ», «Մասիս», «Արևելյան մամուլ» և այլն։

1910 թ. լույս է տեսել Ռուբեն Զարդարյանի «Ցայգալոյս» գիրքը, որը 1912 թ. ֆրանսերեն հրատարակվել է Փարիզում։ Ռուբեն Զարդարյանը գրել է չափածո ու արձակ բանաստեղծություններ, նորավեպեր («Սեւ հաւը կանչեց», «Նահանջ», «Ապրելու համար», «Տան սէրը», «Սարերու տղան», «Զղջումը»), հեքիաթներ, լեգենդներ, գրականագիտական հոդվածներ։ Կազմել և հրատարակել է «Մեղրագետ» ընթերցարանը (6 գիրք)։ Թարգմանել է Մաքսիմ Գորկու, Վ. Կորոլենկոյի, Է. Վերհառնի, Պերսի Շելլիի, Վիկտոր Հյուգոյի, Օսկար Ուայլդի, Անատոլ Ֆրանսի երկերից[4]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցայգալոյս, Կ. Պոլիս, 1910, 236 էջ։
  • Ամբողջական էջեր, Փարիզ, 1930, 215 էջ։
  • Ցայգալոյս, Վենետիկ, 1945, 100 էջ։
  • Ցայգալոյս, Վենետիկ, 1959, 104 էջ։
  • Ցայգալույս, Երևան, 1959, 598 էջ։
  • Ցայգալոյս, Պէյրութ, 1977, 447 էջ։
  • Ցայգալոյս, Վենետիկ, 1983, 108 էջ։
  • Ցայգալոյս, Անթիլիաս, 1994, 448 էջ։
  • Ընտրանի, Երևան, 2014, 200 էջ։
  • Յօդուածներ, Իսթանպուլ, 2015, 199 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 665 CC BY-SA icon 80x15.png