Ռազմիկ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռազմիկ (այլ կիրառումներ)
Ռազմիկ
Տեսակհանդես
Լեզուհայերեն
ԽմբագիրՌուբեն Զարդարյան
ԵրկիրԲուլղարիա Բուլղարիա

«Ռազմիկ», 1905-1908 թվականներին Պլովդիվ քաղաքում Ռուբեն Զարդարյանի խմբագրությամբ լույս տեսնող թերթ։ Շարունակում է լույս տեսել 1937 թվականի փետրվարի 7-ից մինչև 1944 թվականի մարտի 4-ը Պլովդիվ քաղաքում Գարեգին Նժդեհի, Հայկ Ասատրյանի և Ներսես Աստվածատուրյանի խմբագրությամբ։

Թերթի անդրանիկ համարի առաջնորդողում ասվում է, որ այն լինելու է դարասկզբին Ռուբեն Զարդարյանի խմբագրությամբ Պլովդիվում 1905-1908 թվականներին լույս տեսած նույնաուն պարբերականի ավանդույթների շարունակողը, հիմնական նպատակ ունենալով՝ «դաստիարակիչ խոսքի տնությամբ ոգիները բոցավառել ա՛յն օրվան կարոտով, երբ մեր կյանքին մեջ հոռետեսությունը, նվաստությունը և մանրուքի հոգևոր խեղճությունը տեղի կուտան Հայաստանի համար աշխատելու և մեռնելու կամքին, երբ մեր ցեղի աչքերուն մեջ կրկին կփայլատակեն հերոսական երկունքի և մեծագործության հին ոգին և կրակը»[1]։

Թերթի հավաքածուն պահվում է Պլովդիվի Իվան Վազովի անվան գրադարանում[2] (en

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռազմիկ, 1937 թ. փետրվարի 7, Ա. տարի, թիվ 1»
  2. Մուշեղ Լալայան, Ցեղակրոն և Տարոնական շարժումներն ու Գարեգին Նժդեհի գործունեությունը էջը, Երևան, «Ազգայնական ակումբ», 2001 — 59-60, էջեր 59-60 — 103 էջ։