Իվան Վազովի անվան գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Վազովի անվան գրադարան
Библиотека Ботевград 03.jpg
ԵրկիրFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Տեսակգրադարան
Հիմնվել է1883
ՏեղադրությունԲոտևգրադ
Անվանված էԻվան Վազով
Այլ տվյալներ
Կայքbot-chit.com/библиотека/
Կոորդինատներ: 42°54′30.000000098791″ հս․ լ. 23°47′31.000000098396″ ավ. ե. / 42.90833333336077260° հս․. լ. 23.79194444447177759° ավ. ե. / 42.90833333336077260; 23.79194444447177759

Իվան Վազովի անվան գրադարան, 1984 թվականի Խրիստո Բոտևի անվան ընթերցասրահին կից (բուլղար․՝ Библиотека „Иван Вазов“ при НЧ „Христо Ботев 1884“) Բուլղարիայի գրադարան և ժամանակակից հանրակրթական հաստատություն, որը գտնվում է Բոտևգրադ քաղաքում, նույնանուն համայնքի կենտրոնում: Բոտևգրադի տարածքում զբաղվում է տարբեր գրադարանային միջոցների հավաքման, պահեստավորման և մշակման աշխատանքներով, ընթերցողների սպասարկմամբ, իրականացնում է տեղեկատու-մատենագիտական և տեղեկատվական գործունեություն, իրականացնում է մեթոդաբանական գործառույթներ և տրամադրում է գրադարանային և տեղեկատվական ռեսուրսների ազատ օգտագործում: Այն նպաստում է կրթական մակարդակի, շարունակական կրթության, իրազեկության, կյանքի որակի բարձրացմանը, սոցիալական ինտեգրմանը և տեղեկատվության էլեկտրոնային մատչելիության ընդլայնմանը:

Գրադարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Վազովի անվան գրադարանն իր պատմությունը հաշվվում է 1883 թվականից, երբ բացվեշ է «Напредък» ընթերցասրահը (բուլղար․՝ Передовик): Գրքերի նախնական հավաքածուն կազմում էր 700-ից 800 հատոր, որը նվիրաբերվել էր տեղացի հայրենասեր մարդկանց կողմից: Կազմակերպված գրադարանային գործունեությունն իր պատմությունը հաշվվում է դե յուրե 1924 թվականից, երբ նոր բաց ընթերցասրահում հայտնվել է հատուկ գրադարանային տարածք: 1973 թվականից հետո գրադարանը տեղափոխվել է Խրիստո Բոտևի անվան ընթերցասրահի նոր շենք, որի ֆոնդը հաշվվում էր է 45 հազար հատոր գիրք: 1981 թվականի սեպտեմբերի 17-ին բացվեց Իվան Վազովի գրադարանի և ընթերցասրահի նոր շենքը:

Ներկայումս հավաքածուն ընդգրկում է 84 911 միավոր` գրքերի հատորներ, պարբերականներ, տեսալսողական փաստաթղթեր, գրաֆիկական պատկերներ, երաժշտական ​​միավորներ և այլն: Ամեն տարի սպասարկում է մինչև 2 հազար մշտական ընթերցողի, տրամադրում է 48 հազար փաստաթուղթ, այցելուների թիվը կազմում է 26 հազար մարդ: Գրադարանը ունի երեք բաժին` մանկական բաժին, մեծահասակների բաժին և տեղեկատվական բաժին (համացանցային հասանելիությամբ): Գործընթացների ավտոմատացումն իրականացվում է 2003 թվականից: Գրադարանը ներառված է Ինտեգրացված գրադարանային և տեղեկատվական E-Lib համակարգում:

2007 թվականից ի վեր գրադարանն ունի մասնագիտացված ընթերցասրահ Միջազգային բարձրագույն բիզնես-դպրոցի ուսանողների համար: 2010 թվականի դեկտեմբերի 2-ից «Գլոբալ գրադարաններ» (բուլղ.`Глобални библиотеки) ծրագրի շրջանակներում գրադարանում տեղադրվել և փորձարկվել է համակարգչային տեխնիկա` 13 համակարգիչ, նոութբուք, բազմաֆունկցիոնալ սարք, գունավոր տպիչ, պրոյեկտոր և էկրան:

Կառուցվածք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահասակների բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահասակների բաժին

Սպասարկում է 14 տարեկանից բարձր բոլոր ընթերցողներին: Այստեղ իրականացվում է նոր ընթերցողների ամբողջական գրանցումը, որոնք ներկայացնում են անձը հաստատող փաստաթուղթ և ստանում գրադարանային քարտ, որի շնորհիվ նրանք կարող են օգտվել գրադարանի բոլոր բաժիրններից: Կարող են տուն տանել ավելի քան 60 հազար գիրք, որոնք բաժանված են ըստ գիտելիքների ճյուղերի և ազատ հասանելի են: Ավանդական այբբենական և համակարգված կատալոգի միջոցով, ինչպես նաև էլեկտրոնային կատալոգի միջոցով կարող է տրամադրվել մատենագիտական տեղեկություններ: Կազմակերպված ցուցահանդեսներ և հանդիպումներ գրողների հետ:

Մանկական բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական բաժին

Սպասարկում է մինչև 14 տարեկան բոլոր ընթերցողներին: Ֆոնդն ունի ավելի քան 16 հազար գիրք, մանկական ամսագրեր և հեքիաթներով աուդիոձայնագրություններ: Այդտեղ կան էլեկտրոնային, համակարգային և հիմնական կատալոգ, թեմատիկ քարտադարան: Երեխաների բաժնի ընթերցասրահում կան բազմաթիվ պատկերազարդ հանրագիտարաններ և տարբեր տեղեկատու գրքեր: Բաժինը ընթերցողների տարբեր խմբերի համար մշակել է տարբեր ծրագրեր: Իրականացնում է դասեր, դասախոսություններ և զրույցներ, նվիրված տարբեր ժամանակների և իրադարձությունների: Ամենափոքր այցելուների համար կազմակերպվում են հանդիպումներ մանկական գրականության հեղինակների հետ:

Տեղեկատու-մատենագիտական և տեղեկատվական բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բաժինը տրամադրում է ակնթարթային և ճշգրիտ տեղեկատվություն ընթերցողներին` ավանդական գրադարանային ծառայության, ավտոմատացված տվյալների բազաների և համակարգի միջոցով: Պահպանում է գրքերի և հավաքածուների հոդվածների վերլուծական նկարագրությունների տվյալների բազան: Բաժինը մատուցում է մատենագիտական ​​հղումներ, տեղեկատվության որոնում (այդ թվում` համացանցային), մատուցում է մատենագիտական ​​խորհրդատվություն, հեռախոսային և էլեկտրոնային փոստով հարցումների պատասխաններ, ինչպես նաև փաստաթղթերի տպագրություն և լուսապատկերում: Կան թեմատիկ քարտադարաններ, պահվում է պարբերական մամուլը: Լավ կազմակերպված է տեղեկատու ապարատը: Համակարգչային սենյակում առկա են 10 համակարգիչ, լուսապատկերող սարք, տպիչ և մուլտիմեդիա, ապահովվում է անընդհատ և արագ համացանցային հասանելիություն:

Գրադարանի խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոր տեխնոլոգիաների վրա հիմնված նորարարական ծառայությունների ներդրումը և հաճախորդների կարիքների բավարարումը:
  • Համայնքի տարբեր թիրախային խմբերին` գրադարանավարներին, դպրոցականներին, ուսանողներին և տարեցներին կրթության և ինքնուրույն կրթության աջակցություն:
  • Գրադարանային գործի մասնագետների բարձր մասնագիտական որակավորումների վրա հիմնված որակյալ ծառայությունների մատուցում:

Գրադարանի հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրադարանում դասեր և շնորհանդեսներ
  • Հանդիպումներ գրողների և բանաստեղծների հետ
  • Արձակուրդի օրերին ընթերցանության օրեր կազմակերպում
  • Աշխատանք մանկապարտեզների երեխաների հետ
  • Գեղարվեստական արհեստանոցներ և տարբեր առարկաների պատրաստում բնական և հարմար նյութերից
  • Տոնակատարությունների կազմակերպում և որոշակի իրադարձություններին նվիրված այլ հիշարժան միջոցառումներ
  • Իրավական տեղեկատվություն գրադարանում
  • Համակարգչային գրագիտության հիմնական դասընթացներ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]