Տարոնի Արծիվ (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տարոնի Արծիվից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տարոնի արծիվ (այլ կիրառումներ)

«Տարոնի Արծիվ», Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում լույս տեսնող հայկական ազգայնական ամսաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականի ապրիլին Սոֆիայում Տարոն-Տուրուբերանի հայրենակցական միությունը (Տ.Տ.Հ.Մ.) լույս ընծայեց ամսաթերթի առաջին համարը՝ Հայկ Ասատրյանի խմբագրությամբ։ Պատասխանատու տնօրենն էր Ներսես Աստվածատուրյանը։ «Տարոնի Արծիվ» ամսաթերթով ավետվեց տարոնական ոգու վերածնունդը և սկիզբը դրվեց Տարոնական շարժման։