ԱՄՆ Ցեղակրոն Ուխտեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ Ցեղակրոն Ուխտեր
Garegin Nzhdeh with Tseghakron movement founders.jpg
Տեսակ հասարակական կազմակերպություն
Երկիր Flag of the United States (1912-1959).svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հիմնադրված 1933
Լուծարված 1941
Նժդեհը Ցեղակրոն շարժման համահիմնադիրների հետո Բոստոնում, 1933 թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ցեղակրոն Ուխտեր (1941-ից՝ «Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշնակցություն»), Ցեղակրոն Ուխտերի ամերիկյան մասնաճյուղը[1], որը անմիջապես գոյություն է ունեցել 1933-1941 թվականներին։

ԱՄՆ Ցեղակրոն Ուխտերի կենտրոնը Բոստոն քաղաքն էր։ Ցեղակրոն Ուխտերը գործում էին նաև Չիկագոյում, Դետրոյթում, Ֆրեզնոյում և Միացյալ Նահանգների հայաշատ մի շարք այլ վայրերում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1933 թվականին Բոստոնում՝ ԱՄՆ գործուղված Գարեգին Նժդեհի նախաձեռնությամբ՝ ՀՀԴ հովանավորությամբ գործող տարբեր երիտասարդական խմբերի (Արամներ, Քրիստափորներ, Անդրանիկներ, Կայծակներ) անդամների միավորմամբ։

Ցեղակրոն շարժումը ԱՄՆ-ում՝ Գարեգին Նժդեհի Հ.Յ.Դ.-ից հեռացումով, սկսեց տեղատվություն ապրել։ Իսկ 1941 թվականի հուլիսին Չիկագոյում գումարված ամերիկահայ Ցեղակրոն Ուխտերի 8-րդ պատգամավորական ժողովը որոշեց կազմակերպությունը վերանվանել «Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշնակցություն»։ Վերանվանումը բացատրվում էր նրանով, որ իբր ցեղակրոնների հակառակորդները ամերիկյան շրջանակներում տարածում էին, թե նրանք նացիստական ցեղապաշտության դավանակիցներ ու գործակիցներ են և, միաժամանակ, դժվար էր օտարներին բացատրել «ցեղակրոն» բառի նշանակությունը։ Այդ անվանափոխությունը վերաբերվում էր միայն ամերիկահայ ցեղակրոններին, իսկ այն վայրերում, ուր Նժդեհի ազդեցությունը մեծ էր (հատկապես Բուլղարիայի Ցեղակրոն Ուխտերը, որն էլ ամենաուժեղն էր), ցեղակրոնական կազմակերպությունները, այդ անունով՝ գործեցին մինչև Գարեգին Նժդեհի ձերբակալությունը՝ 1944 թվականը[1]։

Այդպիսով, ԱՄՆ Ցեղակրոն Ուխտերը 1941 թվականից վերացան և իրենց հաջորդեց նոր՝ Հայ երիտասարդաց դաշնակցությունը, որն էլ մինչև հիմա գործում է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Մուշեղ Լալայան, Ցեղակրոն և Տարոնական շարժումներն ու Գարեգին Նժդեհի գործունեությունը էջը, Երևան, «Ազգայնական ակումբ», 2001 — 22, էջեր 22 — 103 էջ։