Ներսես Աստվածատուրյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ներսես Աստվածատուրյան | |
---|---|
Ծնվել է | 1897 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1953 |
Ներսես Աստվածատուրյան (1897, Կ. Պոլիս, Օսմանյան կայսրություն – 1953, Իրկուտսկի մարզ, ԽՍՀՄ), ցեղակրոնության գաղափարախոսության ակտիվ գործիչներից մեկը, Սոֆիայում «Տարոնի Արծիվ» ամսաթերթի պատասխանատու տնօրեն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կ. Պոլսում 1897 թվականին, ծագումով տարոնցի է։ Եղել է Հայ մարմնամարզական ընդհանուր միության Բուլղարիայի շրջանի պատասխանատու գործիչ։ Վարել է առևտրական գործունեություն՝ նյութապես զգալիորեն օժանդակելով ազգայնական շարժումներին։ Հայկ Ասատրյանի հետ համատեղ 1936 թվականին Սոֆիայում հրատարակել է «Ցեղ և Հայրենիք» երկշաբաթյան, որը երկար կյանք չի ունենում։ 1937-1938 թվականներին Հայկ Ասատրյանի և հետ հրատարակում է «Տարոնի Արծիվ» ամսաթերթը, որը իրենց կողմից հիմնած Տարոնական շարժման պաշտոնական մարմինն էր։ 1945 թվականի հունվարի 27-ին ձերբակալվել է ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի (ԿԳԲ) կողմից և հոկտեմբերի 20-ին դատապարտվել 10 տարվա ազատազրկման։
Մահացել է 1953 թվականի օգոստոսի 28-ին Իրկուտսկի մարզի կալանավայրում։ 1963 թվականին հետմահու արդարացվել է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
|