Ֆրեզնո (Կալիֆոռնիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆրեզնո (Կալիֆորնիա)ից)
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Ֆրեզնո
անգլ.՝ Fresno
Դրոշ
Flag of Fresno, California.svg

Downtown Fresno Night.png
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1872 թ.
Առաջին հիշատակում1872
Մակերես296,999604 կմ², 290,876911 կմ²
ԲԾՄ308 ֆուտ
Բնակչություն494 665 մարդ (ապրիլի 1, 2010)[1]
Ժամային գոտիUTC-8 և UTC-7
Հեռախոսային կոդ559
Փոստային ինդեքսներ93650, 93701–12, 93714–18, 93720–30, 93737, 93740–41, 93744–45, 93747, 93750, 93755, 93761, 93764–65, 93771–79, 93786, 93790–94, 93844 և 93888
Պաշտոնական կայքfresno.gov(անգլ.)
##Ֆրեզնո (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)
Red pog.png

Ֆրեզնոն քաղաք է ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգում։ Այն նահանգի բնակչությամբ 5-րդ քաղաքն է։

Բնակչության մարդահամարի տվյալներով 2015 թվականին քաղաքում ապրել են 520159 մարդ, որը նրան դարձնում է Կալիֆոռնիայի խոշոր քաղաքներից մեկը։

Քաղաքը համարվում է մշակութային և տնտեսական կենտրոնը, և իր մեծությամբ երկրորդն է Կալիֆոռնիայի հովտի քաղաքական ագլոմերացիայի ցանկում, 1 002 284 բնակչությամբ։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի 2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 494665 մարդ։ Բնակչության խտությունը կազմել է 4404,5 մարդ կմ²-ի վրա։ Ռասային կազմը կազմված է. 49,6 % սպիտակամորթներ, 12,6 % ասիացիներ, 8,3 % սևամորթներ, 1,7 % բնիկ ամերիկացիներ, 0,2 % հավայանցիներ կամ օվկիանոսի կղզիներից ներգաղթյալներ, 22,6 % այլ ռասայի մարդիկ։

Քաղաքում կա 171288 տուն, միջին խտությունը կազմում է 588,9 կմ²-ու վրա։ 49,1% տներ ունեն իրենց սեփական տան տերերին (47,6% բնակիչներ), իսկ 50,9% տներ տրված են վարձավճարային պայմաններով, որոնցում ապրում են 50,6% բնակիչներ։ Բացարձակապես դատարկ տները կազմում են 2,6%:

2000 թվականի տվյալներով մի տնային տնտեսության տարվա եկամուտը կազմել է $32236, իսկ մի ընտանիքինը՝ $35892: Տղամարդկանցմիջին եկամուտը եղել է $32279, իսկ կանանցը՝ $26551: Մի հոգու միջին եկամուտը կազմել է $15010:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ֆրեզնո
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
միջին առավելագույնը (°C) 12,2 16,5 19,2 23,9 29,0 33,7 37,0 35,9 32,2 26,5 18,1 12,0 24,7
միջին ջերմաստիճանը (°C) 7,6 10,6 12,8 16,2 20,5 24,7 27,7 26,8 23,6 18,4 12,0 7,4 17,3
միջին նվազագույնը (°C) 3,0 4,7 6,3 8,5 12,0 15,7 18,3 17,6 14,8 10,3 5,8 2,8 10,0
տեղումների քանակը (մմ) 50 46 48 24 8 3 0 0 3 13 26 41 269
Աղբյուր՝ World Climate

Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը Ֆրեզնոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքի պետական համալսարանում գործում է Հայագիտական ամբիոն, որը զբաղվում է Հայաստանի մասին ուսումնասիրություններով, իսկ համալսարանի կենտրոնում կանգնեցված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը [7]։

2018 թվականի օգոստոսի 31-ին` Վիլյամ Սարոյանի 110-ամյակի կապակցությամբ Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի Տուն-թանգարանը[8][9]։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. United States Census 2010 — 23
  2. «OFFICIAL COPY Fresno, California January 27, 2004 The City Council» (անգլերեն)։ City of Fresno։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է 2011-03-23 
  3. «City Council Agenda» (անգլերեն)։ City of Fresno։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է 2011-03-23 
  4. «Cindy Bruer - March-29-05-Minutes.wpd» (անգլերեն)։ City of Fresno։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է 2011-03-23 
  5. 5,0 5,1 5,2 5,3 «HENRYT. PEREA» (անգլերեն)։ City of Fresno։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է 2011-03-23 
  6. SCI: Sister City Directory
  7. Արման Թարջիմանյան Ֆրեզնոյի պետական համալսարանում ուսանողները Հայաստանի պատմություն են սովորում 14 Հոկտեմբեր, 2018 VOA Armenian
  8. Construction works of William Saroyan’s house-museum kicks off in Fresno. Panorama.am (անգլ.)
  9. Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի պաշտոնական կայք