Ցեղակրոնության հավատամք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ցեղակրոնության հավատամք, 27 կետից բաղկացած դրույթներ, որոնք պարտավոր է ընդունել ցեղակրոնը[1]։

Գարեգին Նժդեհը ցեղակրոնության հավատամքը ներկայացրել է իր «Ամերիկահայությունը. ցեղը և իր տականքը» գրքում, որտեղ նա բերել էր 27 կետ[2]։ «Ցեղակրոն Ուխտեր»-ին անդամակցում էին ցեղակրոնության հավատամքը ընդունող երկսեռ հայորդիներ։

  • Ա. Ես ցեղակրոն եմ - և ահա երդվում եմ Վահագնի աջի վրա երբեք չմեղանչել ուխտիս դեմ - ապրել, գործել և մեռնել, որպես ցեղամարդ։
  • Բ. Ինձ համար անհատականության և ազատության ամենաբարձր արարքը - դա հնազանդվելն է ցեղիս։
  • Գ. Ես ցեղաճանաչ եմ, և ահա՝ գիտեմ, թե մեծ է իմ ցեղը, թե իմ ցեղն ավելին է տվել մարդկության, քան ստացել է նրանից. գիտեմ, որ հայոց նորագույն հեղափոխությունը վերջին գործը չէ իմ ցեղի էության. գիտեմ, թե ի՞նչ բաների ատակ է իմ ցեղը։
  • Դ. Ես ցեղահավատ եմ և ահա պաշտում եմ և մի այլ աստվածաություն - ցեղիս արյունը, որի անարատության մեջ է իմ ցեղի ապագան։
  • Ե. Ես ցեղահաղորդ եմ և ահա զգում եմ, որ իմ անձը ավելի իմ գերագույն ծնողին - իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին։
  • Զ. Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղվելու պարտականությունը ունեմ ես և ահա պայքարում եմ մի մեծ ճակատագրի համար, որին արժանի է իմ ցեղը։
  • Է. Ցեղակրոն եմ, ասել՝ ուր էլ որ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ ունենամ, ես խանդավառորեն կմնամ հպատակն ու մարտիկն իմ ցեղի։
  • Ը. Հայաստանից դուրս, սփյուռքի մեջ, ինչ վիճակում էլ որ լինեմ՝ մեծահարուստ, բարեկեցիկ թե օրավարձով աշխատող բանվոր՝ անդարձ պանդխտություն չեմ համար տարագրի կյանքս։ Չէ՛, վերադարձ կա։
  • Թ. Կդավանեմ, որ իմ սերունդը ավելի մեծ պարտականություն ունի, քան ուներ անցնող ազատագրական սերունդը։ Պարտականության մեջ՝ ցեղակրոնի իմ բաժինը - առյուի բաժինն է, ամենամե՛ծը։
  • Ժ. Ցեղակրոնը, որի նշանաբանն է - ավելի, է՛լ ավելի զորություն - պաշտամունք ունի իր ցեղի մարտական ուժի հանդեպ։
  • ԺԱ. Զոհապաշտ եմ ես և ահա երկյուղածորեն կոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը հավիտենական է, որոնք առյուծածին իրենց արիւոյթան մեջ, աստվածացան իրեն հոյակապ նվիրումով - որոնք իրենց արյունը շռայլեցին մեր ցեղի գոյությունը և պատիվը հավիտենականացնելու համար։
  • ԺԲ. Ցեղակրոնն էլ է ձգտում երջանկության - տեսնել թե ինչպես աճում է իր ժողովրդի զորությունը և արդարորեն ընդարձակվում է Հայաստանը։
  • ԺԳ. Ցեղով է ապրում, ստեղծագործում և հավերժանում ժողովուրդը։ Մարդկային մշակույթի գործում զորութենական ուժ է ցեղայնությունը։ Արդ, թե ինչու ցեղային անհատականության եղծումը ցեղակրոնը համարում է ոճիր՝ ուղղված մարդկության և, ի մասնավորի, իր ժողովրդի դեմ։
  • ԺԴ. Ցեղակրոնը խորշում է այն բոլոր վարդապետություններից և հոսանքներից, որոնք միտում են մեր նորահաս սերունդը հեռու պահել ցեղի կազդուրիչ ստինքէն - կաթէն։
Նա խորշում է հայ իրականության մեջ զեռացող այն բոլոր ուժերին, որոնք թեպետև հասարակական դիրքով հակոտնեայ, բայց ընդհանուր հոգեբանությամբ միացած ճակատ է հարդարած մեր լուսավոր ազգայնականության դեմ։
Ավելի՛ պարզ։ Ազգայնականության երկու ձևերից - ազգայնական անհատապաշտություն և եսապաշտություն - ցեղակրոնը ողջունում է առաջինը, որն այլ բան չէ, եթե ոչ ազգ-անհատի արդար և արգասավոր ձգտումը՝ հավատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը և պաշտպանել իր հավաքական անձի ազատությունը։
Ցեղակրոնի այդ ձգտումը լիովին համապատասխանում է համամարդկային բարոյականի և առաջադիմության բարձր սկզբունքներին։
  • ԺԵ. Մե՛ծ է ցեղակրոնի իմ թշնամանքը, ինչպես մե՛ծ է իմ պաշտպամունքը։ Ցեղիս թշնամիներն են թուրքը, բոլշևիկը և սրանց հայադավ գործակալները ամեն անվան և ծպտումի տակ, որոնց վճռաբար կհակադրեմ իմ զորութենական ցեղապաշտությունը։
– Ինձ համար գոյություն ունի հարցերի հարցը՝ հապա բախտահաս թո՞ւրքը։
– Ես խորշում եմ բոլշևիզմից, որովհետև հակամարդկային է։ Երիցս ատում եմ դա, որովհետև հակահայ է՝ թուրքի չափ, որովհետև թուրքի հետ զինակցած մտավ Հայաստան, որովհետև նրանից ցայսօր օգտվեց Ցեղիս գերեզմանափորը - թուրքը, միա՛յն թուրքը։
Ցեղադրուժ բոլշևիզմը իր շնական հրաժարիմքն ունի.
Ես՝ իմ վճռական այո՛ն՝ Ցեղիս.
Նա իր թղթե անզոր եղիցի՛ն ունի.
Ես՝ իմ հանապազօրյա ազատագրական աշխատանքը Ցեղիս համար։
Զզվելիորեն բացասական է բոլշևիզմը և դիմազուրկ՝ հոգեպես։
Ցեղակրոնը մարդկությանը ներկայանում է ցեղադրոշմ ճակատով։
  • ԺԶ. Պարտվողականություն, կրավորական տառապանք, սարսափի հոգեբանություն, լալկանություն, մտքի անիշխանականություն, կրոնական անդենականություն, դասակարգային և հարանվանական եսականություն - այդ ամենից խորշելով խորշում է ցեղակրոնը։
  • ԺԷ. Ցեղակրոն եմ, ասել՝ պարտիմ, կամիմ, կարող եմ գերազանցել և պե՛տք է գերազանցեմ ցեղիս թշնամիներին - նա՛խ թուրքին։
  • ԺԸ. Ուժապաշտ՝ տկարություն ու նահանջ չի ճանաչում ցեղակրոնը։ Նրա մոտ կենդանի է ծարավը՝ ուժի, քաղցրությունը՝ զոհաբերության և ճիգը՝ ցեղի ուժերի կենտրոնացման։
Արտաշեսյան իր նախնիների մեծության հետամուտ՝ նա պատկառում է իր ցեղին և աշխատում ամենուրեք արժանավորապես ներկայացնել դա։
  • ԺԹ. Նրա համար նվիրական է հայոց նորագույն քաղաքական գոյառության օրը - մայիսի 28-ը - և այն խորհրդանշող սրբազան Եռագույնը, որը է՝ սրբություն, քաղաքական դա՛տ և վախճանաբանությո՛ւն միաժամանակ։
  • Ի. Հայ մարդու հետ ցեղակրոնը խոսում է հայերեն, որովհետև գիտակցում է, թե լեզվի արագացումն է ժողովուրդների հոգևոր մահը։
  • ԻԱ. Ինքնամսխումի մեջ ազատ չէ՛ ցեղակրոնը։
Քաջառողջ լինելու իրավունք և պարտականություն ունի նա, որի ձեռքին է գալիք սերունդների ճակատագիրը։
  • ԻԲ. Նրա համար նախասիրելի են ա՛յն գիտությունները, արվեստները և արհեստները, որոնք կարելի է ծառայեցնել իր ցեղի հզորության և հաղթանակին։ Ցեղակրոնը՝ մարտիկ է կամ պատրաստվում է դառնալ այդպիսին։
  • ԻԳ. Անձնական կամքի մշակությամբ՝ ցեղակրոնը սատարում է հայ ոգու հսկայացմանը։
Ցեղի կամքի աստվածացումը - ահա՛ թե ինչի է ձգտում նա։
Այդ անմեռ կամքին ահա՛, որ չմեռավ դաժան դարերի հարվածների տակ և չթողեց որ հայության մեջ Մամիկոնյանների ռազմաշունչ ոգին մեռնի, ցեղակրոնն ասում է վճռաբար՝ այո՛ և ամե՛ն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մուշեղ Լալայան, Ցեղակրոն և Տարոնական շարժումներն ու Գարեգին Նժդեհի գործունեությունը էջը, Երևան, «Ազգայնական ակումբ», 2001 — 18-21, էջեր 18-21 — 103 էջ։
  2. Գարեգին Նժդեհ // «Ամերիկահայությունը. ցեղը և իր տականքը», էջ 90-95