Օնիկ Փանիկյան
Օնիկ Փանիկյան Օնիկ Ստեփանի Փանիկյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 19, 1905 |
Ծննդավայր | Մալգարա (Թուրքիա) |
Մահացել է | մարտի 20, 1975 |
Մահվան վայր | Երևան (Հայաստան) |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | թարգմանիչ, արձակագիր և բանաստեղծ |
Օնիկ Ստեփանի Փանիկյան, ավելի հայտնի է որպես Օնիկ Զարմունի (1905, հունվարի 19 - 1975, մարտի 20), հայ բանաստեղծ, փիլիսոփա, արձակագիր, թարգմանիչ, ցեղակրոնության ազգային գաղափարախոսության հիմնադիրներից մեկը, Գարեգին Նժդեհի գաղափարակից ընկերը, Ցեղակրոն Ուխտեր շարժման ղեկավարներից մեկը։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Թուրքիայի Մալգարա գյուղաքաղաքում։ 1915 թվականին ընտանիքով աքսորվել է Դեյր Էզ-Զոր։ 1919 թվականին վերադարձել է Մալգարա և շարունակել ուսումը։ 1922 թվականին տեղափոխվել է Բուլղարիա։ 1929-1946 թվականներին ուսուցչություն է արել Պլովդիվի և Ռուսեի հայկական դպրոցներում։ 1946 թվականին Զարմունին աքսորվել է Սիպիր: Նրա ժառանգները այժմ էլ ապրում են Ռուսեում և Պլովդիվում։
1950-1972 թվականներին աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում որպես տեխնիկական խմբագիր։ Մահացել է Երևանում[1]:
Օ. Փանիկյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծաղիկ կը փետտեմ, Սոֆիա, 1928, 32 էջ:
- Գորշ երկնքի տակ, Սոֆիա, 1932, 64 էջ:
- Երգ յաւերժական, Սոֆիա, 1936, 16 էջ:
- Զարմունի։ Ցեղի հրամայականը
- Օ. Զարմունի: ԱԾՈՒ (Դպրոցական արտասանութիւններ), Սոֆիա, տպարան «Ռահվիրայ», 1938, 32 էջ
- Առանձնութիւն, Սոֆիա, 1940, 160 էջ:
- Մահից դեպի կյանք, Երևան, 1948, 112 էջ:
- Գիժ մարտիկը, Երևան, Հայպետհրատ, 1948, 12 էջ:
- Ցայգերգ, Երևան, Հայպետհրատ, 1958, 96 էջ:
- Հայրն ու որդին, Երևան, Հայպետհրատ, 1959, 16 էջ:
- Գիժ մարտիկը, Երևան, Հայպետհրատ, 1959, 16 էջ:
- Մեղուների երգը, Երևան, Հայպետհրատ, 1963, 24 էջ:
- Մահից դեպի կյանք, Երևան, «Հայաստան», 1965, 336 էջ:
- Ուրախության մատանին, Երևան, «Հայաստան», 1968, 12 էջ:
- Ծաղիկների հեքիաթը, Երևան, «Հայաստան», 1970, 28 էջ:
- Այգերգ, Երևան, «Հայաստան», 1972, 112 էջ:
- Արքայորդին և ստրուկը, Երևան, «Հայաստան», 1972, 48 էջ:
- Կապույտ երկինք, Երևան, «Սովետական գրող», 1978, 92 էջ:
Օ. Փանիկյանի կատարած թարգմանությունները (բուլղարերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նադյա Կեհլիբարևա, Գունավոր ապակիներ (բանաստեղծություններ), Ե., «Հայաստան», 1968, 56 էջ։
- Պետր Բոնև, Սադալա թագավորի գանձը (վիպակ, թարգմանության հեղինակակից Պ. Հ. Թարգմանյան), Ե., «Հայաստան», 1969, 134 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 564
|
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Հայ թարգմանիչներ
- 1905 ծնունդներ
- 1975 մահեր
- Ցեղակրոնության գործիչներ
- Բուլղարիայի Ցեղակրոն Ուխտերի անդամներ
- Բուլղարերենից հայերեն թարգմանիչներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Հայ բանաստեղծներ
- Հայ փիլիսոփաներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ