Սարգիս Մինասյան
Սարգիս Մինասյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1873 |
Ծննդավայր | Յալովա, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Անկարա, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Կեդրոնական վարժարան (1894) |
Մասնագիտություն | լրագրող, գրող, քաղաքական ակտիվիստ, ուսուցիչ |
Աշխատավայր | Դրօշակ, Հայրենիք և Ազատամարտ |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Armenian National Assembly? |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
![]() |
Սարգիս Մինասյան (հայտնի է նաև Արամ Աշոտ անվամբ, 1873, Յալովա, Օսմանյան կայսրություն - 1915, Անկարա, Օսմանյան կայսրություն), հայ լրագրող, գրող, քաղաքական ակտիվիստ, ուսուցիչ։ Եղել է Հայրենիք (Վոթերթաուն, Մասաչուսեթս) թերթի գլխավոր խմբագիրը։ 1909 թվականին Օսմանյան կայսրություն վերադառնալուց հետո Մինասյանը շարունակում է նյութեր տպագրել տարբեր պարբերականներում։ Սպանվել է Հայոց ցեղասպանության ընթացքում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սարգիս Մինասյանը ծնվել է 1873 թվականին հյուսիսարևմտյան Անատոլիայի Յալովա քաղաքի մոտ գտնվող Չենգիլյար գյուղում[1]։ Նախնական կրթությունն ստացել է Պարտիզակ (ներկայում՝ Բախչեջիկ, Կոջաելի) գյուղում։ Այնուհետև տեղափոխվել է Կ. Պոլիս և կրթությունը շարունակել Կեդրոնական վարժարանում։ 1894 թ. վարժարանում կրթությունն ավարտելուց հետո Մինասյանը տեղափոխվում է Ժնև (Շվեյցարիա), աշխատում Դրոշակ թերթում[1], որ Հայ Յեղափոխական Դաշնակցության պաշտոնաթերթն էր։ 1903 թվականին Մինասյանը տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ դառնում է Հայրենիք պարբերականի գլխավոր խմբագիր[2]։ 1903 թ. վերադառնում է Ժնև, որտեղ մնում է մինչև 1909 թ.։ Երիտթուրքական հեղափոխությունից հետո Մինասյանը վերադառնում է Կ. Պոլիս։ Որոշ ժամանակ Մինասյանն զբաղվում է ուսուցչությամբ, շարունակում գրել, ընտրվել է Հայոց ազգային ասամբլեայի պատգամավոր, մասնակցել է Ազատամարտ թերթի հրատարակությանը՝ քննադատական նյութեր տպագրելով հայերի կյանքի տարբեր կողմերի վերաբերյալ։ Նա հայտնի էր նաև Կ. Պոլսի տարբեր դպրոցներում կարդացած դասախոսություններով, որոն հիմնականում վերաբերում էր հայոց լեզվին։
Տիրապետելով ֆրանսերենին` Մինասյանը նախատեսում էր տպագրել հայ-ֆրանսերեն բառարան, որում պիտի ներակայցվեին երկու լեզուների նոր բառերը։ Մինասյանը վաղ մահը խանգարեց գրքի հրատարակությունը։
Սարգիս Մինասյանը կազմել է հայ ազատամարտիկ Աղբյուր Սերոբի կենսագրությունը։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
1915 թվականի ապրիլի 24-ի գիշերը Սարգիս Մինասյանը ձերբակալվել է ու գնացքով ուղարկվել Այազի բանտ։ Հունիսի 2-ին Ռուբեն Զարդարյանի, Գարեգին Խաժակի, Խաչատուր Մալումյանի, Հարություն Ջանգյուլյանի ու Նազարեթ Տաղավարյանի հետ տեղափոխվել է Դիարբեքիր[3]։ Սարգիս Մինասյանը սպանվել է Քարաջուր բնակավայրի ճանապարհին` Ուրֆա և Սևերեք (ներկայում՝ Սիվերեք) բնակավայրերի միջև։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Թեոդորոս Լապճինյան, Յուշարձան ապրիլ տասնըմէկի, 1919, էջ 16։
- ↑ Այվազյան, Հ., Ով ով է. հայեր. կենսագրական հանրագիտարան, 2005, էջ 114։
- ↑ Kevorkian, Raymond H., The Armenian genocide: a complete history, 2010, էջ 524:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Balakian Grigoris (2010)։ Peter Balakian and Aris Sevag, ed.։ Armenian Golgotha: a memoir of the Armenian genocide, 1915-1918 (1st Vintage Books ed. ed.)։ New York: Vintage Books։ ISBN 1400096774
- Kevorkian Raymond H. (2010)։ The Armenian genocide: a complete history (Reprinted. ed.)։ London: I. B. Tauris։ ISBN 1-84885-561-3
- Odian Yervant (2009)։ Krikor Beledian, ed.։ Accursed years: my exile and return from Der Zor, 1914-1919։ London: Gomidas Institute։ ISBN 1903656842
|