Մելքոն Կյուրճյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կյուրճյան (այլ կիրառումներ)
Մելքոն Կյուրճյան արմտ. հայ.՝ Մելքոն Կիւրճեան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1859[1] |
Ծննդավայր | Հավավ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1915[1] |
Վախճանի վայր | Անկարա, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | հրապարակախոս և գրող |
Լեզու | արևմտահայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սկյուտարի ճեմարան և Կեդրոնական վարժարան (1896) |
Մելքոն Կյուրճյան Վիքիդարանում | |
![]() |
Մելքոն Կյուրճյան (Հրանտ) (1859[1], Հավավ, Օսմանյան կայսրություն - 1915[1], Անկարա, Օսմանյան կայսրություն), հայ գրող, հրապարակախոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բալու քաղաքի Հավավ գյուղում։ Փոքր հասակից տեղափոխվել է Կ. Պոլիս, սովորել Սկյութարի ճեմարանում, ապա նույն թաղամասի Ս. Խաչ վարժարանում. ավարտելուց հետո որպես ուսուցիչ աշխատել է Պոլսի հայկական դպրոցներում։ 1890-1896 թթ. եղել է Կենտրոնական վարժարանի հայոց լեզվի ու գրականության դասատու, աշակերտներին գաղտնի դասավանդելով նաև հայ ժողովրդի պատմություն։ 1896 թվականի քաղաքական դեպքերից հետո մեկնել է Բուլղարիա, Վառնայում բաց արել Արծրունյան դպրոցը՝ ի հիշատակ Գրիգոր Արծրունու։ 1898 թվականին վերադարձել է Պոլիս, սակայն շուտով ձերբակալվել է և աքսորվել Կաստեմունի, որտեղ մնացել է մինչև 1908 թվականը՝ Օսմանյան սահմանադրությունը։
Գրական ասպարեզ է մտել 1883 թվականին, աշխատակցելով պոլսահայ մամուլին, սակայն որպես գրող հայտնի է դարձել 1888 թվականին, երբ Արփիար Արփիարյանի առաջարկովգրել է իր «Պանդուխտի կյանքեն» գրական ակնարկները, որոնք մաս-մաս տպգրվել են «Մասիս» շաբաթաթերթում։ Այդ տարիներին աշխատակցել է նաև «Արևելք» և «Հայրենիք» օրաթերթին։ Հետագայում, Կաստեմունիի աքսորավայրում, գրել է «Ճախճախուտքի մեջ. երկու առանցքի վրա» վեպը, որն անստորագիր սկսել է տպագրել Պոլսի «Սուրհանդակ» թերթում, սակայն, հազիվ 18 համարում լույս տեսած, գրաքննությունն իմացել է հեղինակի ով լինելը և արգելել, բռնագրավել 350 էջանոց վեպը և ոչնչացրել։
Աքսորավայրից պայքարել է նաև լեզվապայքարին՝ «Թղթակից ի Պոնտոս» ծածկանունով հոդվածներ տպագրել «Բյուզանդիոն» թերթում։
Օսմանյան սահմանադրությունից հետո շարունակել է մանկավարժական և գրական աշխատանքը։ Աշխատկցել է պոլսահայ թերթերի ու հանդեսների, նաև Թիֆլիսի «Մշակին», Զմյուռնիայի «Հայ գրականություն» հանդեսին։
Օգտագործել է Շահեն, Ավո և այլ ծածկանուններ։ Նրա «Պանդուխտի կյանքեն» ակնարկները առանձին գրքով լույս են տեսել Փարիզում, 1931 թվականին։ Առանձին գրքով հրատարակած մյուս աշխատություններն են «Գրաբար լեզու» (դասագիրք, Կ. Պոլիս, 1913) և «Մեսրոպ և Սահակ» (1913)[2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրաբար լեզու։ Միջին ընթացք, Կ. Պոլիս, 1913, 160 էջ։
- Կործանւող յեկեղեցի, Թիֆլիս, 1926, 32 էջ։
- Ամբողջական երկեր, հատ. Ա, Փարիզ, 1931, 220 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 494)։ ![]() |
|
- 1859 ծնունդներ
- 1915 մահեր
- Անկարա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Թուրքահայ արձակագիրներ
- Թուրքահայ հասարակական գործիչներ
- Հայոց ցեղասպանության զոհեր
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- 20-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- Հայ գրողներ
- Հայ ուսուցիչներ
- Օսմանյան կայսրության անձինք
- Օսմանյան կայսրության բանտարկյալներ և կալանավորներ
- Հայ տղամարդ գրողներ
- Հայալեզու գրողներ
- Օսմանյան կայսրության կրթական գործիչներ
- Հայ հրապարակախոսներ