Հայ սիրտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Հայ սիրտ»
Տեսակհանդես
Լեզուհայերեն, անգլերեն, ֆրանսերեն
ԽմբագիրԱ. Բարսեղյան
ԵրկիրԱՄՆ, Բոստոն

«Հայ սիրտ»-ը գիտական, հասարակական, գրական և մանկական եռամսյա պարբերաթերթ է։ Լույս է տեսնում 1939 թվականից (1939-1946 թվականներին՝«Հայ Կարմիր խաչ», 1946-1956 թվականներին՝ «Հայ օգնության միություն»), Բոստոնում՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն։ Հայ օգնության միության կենտրոնական վարչության պաշտոնաթերթ։ Խմբագիրներ՝ Ա. Բարսեղյան, Ար. Բարսեդյան, Ս. Տեստեկյուլ, Ս. Մխիթարյան, Ս. Համաստեղ, Գ. Թոլոլյան, ժ. Միսաքյան, Ա. Բոպյան։

Հրապարակում է ՀՕՄ-ի տեղեկագրերը, նյութեր միության մասնաճյուղերի գործունեության մասին։ Անդրադառնում է երեխաների հայեցի դաստիարակության խնդիրներին, տպագրում բարոյախոսական, բժշկական բնույթի հոդվածներ։ «Հայրենի լուրեր» խորագրով տեղեկություններ է հաղորդում Հայաստանի կյանքի տարբեր բնագավառների մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png