Համազգային մշակութային միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Համազգային մշակութային միություն, համազգային մշակութային և կրթական ընկերություն, 1990 թվականից՝ Համազգային հայ կրթական և մշակութային միություն (ՀՀԿՄՄ), համահայկական կազմակերպություն։ Գտնվում է ՀՅԴ կուսակցության հովանավորության տակ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազգային մշակութային միությունը հիմնվել է 1928 թվականի մայիսի 28-ին, Կահիրեում՝ «Հայ կրթական և հրատարակչական ընկերություն» անունով։ Նորաստեղծ ընկերության բանաձևած նպատակն ամբողջությամբ պատրաստ էր արդեն 1928 թվականի մայիսի 28-ին: Այդ օրը վերջին անգամ սրբագրեցին կանոնագրության նախագիծը և ամբողջությամբ ընդունեցին:

Հիմնադիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության հիմնադիր ինը անդամներն էին՝

Կանոնակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության կանոնագրի առաջին կետը հստակորեն ճշտեց «Համազգային»-ի նպատակը.

Aquote1.png Հայ Կրթական և Հրատարակչական Համազգային Ընկերության նպատակն է հայ ժողովրդի կրթական մակարդակը բարձրացնել հայ լեզվով և հայ հոգով: Aquote2.png


Այս նպատակին հասնելու համար «Համազգային»ը պետք է գործեր երեք ուղիներով.

  • Նոր սերնդին հայեցի կրթություն տալ.
  • Նպաստել չափահասների ինքնազարգացմանը.
  • Մշակել հայագիտությունը.

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայ ժողովրդի կրթական մակարդակը բարձրացնել հայ լեզվով և հայ հոգով». ըստ 1990 թվականին ընդունված կանոնագրի՝

  • սատարել հայ մշակույթի, հայ դպրության, հայ լեզվի և ընդհանրապես հայ հոգեկան և իմացական արժեքների ճանաչմանը, զարգացմանը, տարածմանը և ժողովրդականացմանը Հայաստանում և արտերկրում, օժանդակել հայապահպանման ճիգերը, ազգային նշանակություն ունեցող ավանդույթների շարունակմանը և մշակութային նոր ավանդների ստեղծմանը,
  • մշակութային ձեռնարկներով (ցուցահանդես, հանդիսություն, հրատարակություններ, հայը, հայությունն ու Հայ դատը) ծանոթացնել հայ և օտար հասարակությանը»։
  • Առաջինը՝ նոր սերունդի դաստիարակությունն էր ամենակարևորը, ամենաընդարձակը և մեծ ճիգ ու նյութական միջոցներ պահանջողը: Պետք էր հիմնել միջնակարգ վարժարաններ. «Եվրոպական քոլեջներին համապատասխան»: Պետք էր պատրաստել հայոց լեզվի բոլոր նյութերով դասագրքեր, մանուկների և պատանիների համար ընթերցանության գրքեր. պետք էր օժանդակել հայագիտական երկերի հեղինակներին: Հայերեն պետք էր թարգմանել օտար և միջնադարյան գրողների այն հատվածները, որոնք վերաբերվում էին Հայաստանին և հայերին: Պետք էր վերահրատարակել հին հայերեն բնագիրներն ու ձեռագրերը:
  • Այս հսկայական գործը գլուխ բերելու համար անհրաժեշտ էր երկու բան. նախ դպրոցական , գրական և գիտական աշխատավորների մեծ թիվ և ապա՝ նյութական լայն միջոցներ: Նախքան արտասահմանի գրական-գիտական աշխատավորները իր շուրջը համախմբելը, «Համազգային»-ը ջանում էր կազմակերպության իր ցանցերը ունենալ ամեն տեղ և նյութապես ապահովել իր գոյությունը:
  • «Համազգային»-ի գաղափարները ժողովրդականացնելու համար Նիկոլ Աղբալյանը 1928 թվականի ամռանը մեկնեց Սիրիա և Լիբանան, ուր կատարեց «Համազգային»ի մասին հրապարակային բանախոսություններ և ավելի նեղ շրջանակի մեջ՝ մասնավոր խորհրդակցություններ:

Ստեղծման նախապատմություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թվականները զուգադիպում են Հայ ժողովրդի պատմության հոլովույթի քաղաքական ու մշակութային նշանակալից ժամանակների հետ:

1915-1923 թվականներին Օսմանյան ու Թուրքական իշխանությունների գործադրած Հայոց Ցեղասպանությունը, ինչպես նաև 1920 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության անկումն ու դրան հաջորդող Խորհրդային իշխանությունների հալածանքները պատճառ դարձան հսկայական դիմադրությունների: Վերապրողները ցրվեցին աշխարհի չորս կողմերը: Հիմնական բնակավայրեր հանդիսացան Արևելքի երկրները:

Նոր պայմանները պատճառ հանդիսացան հեղաշրջումների, որն իր ազդեցությունն ունեցավ նաև հայկական կենցաղի, բարոյականության և մտածողության վրա: Հայը փոխել էր իր տեղը: Գյուղացին դարձել էր վաճառական, արհեստավոր և արդյունաբերող: Փոխվել էին նաև բարոյական ըմբռնումները. քաղաքում կարող էինք հանդիպել հազարավոր թշնամիների, որոնց դեմ պետք էր պայքարել, պետք էր հաղթել: Ստեղծվեց բարոյական նոր ըմբռնում՝ հաջողություն ունենալ, տեղ գրավել քաղքենիների շարքում: Հայի հոգին քաղքենի դարձավ. հաջողություն ունենալն էր հանդիսանում նրանց նպատակը, ինչ գնով էլ լիներ: Բնական է, որ նման միջավայրում անաղարտ չէր կարող մնալ գյուղացու և պարզունակ հայի նկարագիրը:

Ահա այս տարագիր, ցիրուցան եղած հայությունն է, որ պետք էր համախմբել և միասնականացնել: Բոլոր մասերում անհրաժեշտ էր կապ ստեղծել: Պետք էր մշակել բոլոր այն միջոցները, որոնք կնապաստեին հայության միացմանն ու հարատևմանը: Կար նաև ուրիշ պահանջ՝ ստեղծել հայ մտավորականություն: Մտավորականությունն է հանրային գաղափարներ մշակողը, ազգությունը մեկ մտքի շուրջ հավաքողը և հոգևոր աշխարհի ղեկավարը: Թուրքը ծանր հարված էր հասցրել հայ մտավորականությանը՝ գլխատելով այդ խավը, որը մշակում էր արժեքներ և հավաքում էր նրանց շուրջը:

Եվ դեռ, պետք էր հանրային-մշակութային գործիչներ պատրաստել, տարագիր հայության ձեռքը գիրք տալ, գրի և դպրության միջոցով կենդանի պահել հայոց լեզուն դպրոցից դուրս, ընտանիքներում: Անհրաժեշտ էր հրատարակել մեր դասական գրականությունը, պետք էր հային կապել իր անցյալի հետ, տեր դարձնել իր պատմությանը, դարավոր ժառանգությանը և հարուստ մշակույթին:

Դպրոց, լեզու, գիր, գաղափարական երիտասարդություն. սրանք էին հանդիսանում այն գործոնները, որոնք անհրաժեշտ էին այդ պայքարի մեջ՝ հայը հայ պահելու համար:

Հայության և հայ մշակույթի պահպանման և հավերժացման այս հարցը դրվում էր մասնավորաբար արաբական երկրներում ապրող հայ ղեկավարության և մտավորականության առջև: Հարցն այստեղ ավելի կենսական էր, որովհետև հայության մեծ զանգվածները կենտրոնացած էին եգիպտական, լիբանանյան և սիրիական քաղաքներում, արդյո՞ք նրանք ապրում էին համախմբված: Այս հայությունը կազմակերպված էր իբրև եկեղեցական համայնք: Կային բազմաթիվ ազգային դպրոցներ, բայց չկար ավելի բարձր՝ միջնակարգ դպրոց, ուր ազգային դպրոց ավարտողները կկարողանային շարունակել իրենց կրթությունը: Անհրաժեշտ էր ճեմարան, որ ցանուցիր դառած հայության մեջ խաղար այն դերը, ինչ որ խաղացին Էջմիածնի Գևորգյան ճեմարանը և Պոլսի Կենտրոնականը:

1928 թվականի մայիսին մինչև 1929 թվականի վերջը «Համազգային»-ի համար եղել է նախապատրաստության, գաղափարների արծարծման և ժողովրդականացման տարի: Համազգայինի Կենտրրոնական Վարչությունը ապահովեց նաև Հ.Յ.Դ.-ի աջակցությունը:

Համազգայինի հիմնադիրների շարքին պատկանող՝ Գասպար Իփեկյանի ներկայությունը անպայման ծնունդ պիտի տար թատերական շարժումի, այնպես ինչպես Լ. Շանթի և Ն. Աղբալյանի ճիգերով կյանքի էին կոչված Համազգայինի կրթական և հրատարակչական առաջին իրագործումները:

1931 թվականին Գ. Իփեկյանի մեծ հաջողության շնորհիվ առաջին անգամ բեմադրեց Լևոն Շանթի «Օշին Պայլ»-ը, իսկ 1934 թվականին, նույն հաջողությամբ ներկայացրեց իր հեղինակությամբ «Արա և Շամիրամ»-ը:

1952 թվականին մահացավ Գ. Իփեկյանը: Համազգայինի թատերասերների խումբն իր ղեկավարի հիշատակը հավերժացնելու համար ՝ «Համազգայինի Թատերասերների Միությունը» անվանեց «Համազգայինի Գասպար Իփեկյան» Թատերախումբ, որ մինչ այսօր շարունակվում է կոչվել նույն անունով:

Գ. Իփեկյանի արժանավոր հաջորդը եղավ Ժորժ Սարգսյանը, ով շարունակեց գործել մեծ թափով, իբրև բեմադրիչ և դերասան-դերուսույց:

Ամբողջ 30 տարի ԺորԺ Սարգիսյանը ամբողջական նվիրումով մեծ խանդավառություն ստեղծեց ամենուր: Իր օրոք և իր անձնական ճիգերով Լիբանանի հայ գաղութը օժտվեց նաև սեփական թատերասրահով ՝ Հակոբ Տեր Մելքոնյան թատերասրահը՝ համանուն բարերարի նվիրատվությամբ կառուցված ու սարքավորված:

Ժորժ Սարգսյանի մահից հետո, աշխատանքը վստահվեց Վարուժան Խտշյանին և այնուհետև ուրիշներին :

1962 թվականի հունվարին Հ.Յ.Դ. Բյուրոյի նախաձեռնությամբ, հրատարակվեց «Բագին» գրական-մշակութային հանդեսը, որը 1990-ական թվականների վերջերին հանդիսացավ Համազգայինի պաշտոնաթերթը:

2002-2003 թթ կրթական տարեշրջանի ավարտին, Համազգայինի Հայագիտական Բարձրագույն Հիմնարկը շրջանավարտների թիվը բարձրացրեց 146-ի:

1974 թվականին հիմնված այս հիմնարկը, տարիների ընթացքում մնայուն ճիգի մեջ եղավ՝ ծառայելու իրեն ճշտված առաքելության և պատրաստեց երիտասարդ մարդկանց, որ այսօր որպես ուսուցիչ,խմբագիր են գործում, վարում են ազգային զանազան կառույցների թե՛ տնօրենի, թե՛ գործավարի պաշտոններ Լիբանանում, թե այլուր:

2005 թվականին, նյութական դժվարությունների և թեկնածուների սակավության պատճառով Հիմնարկը դադարեց գործել:

Համազգայինի Մարսելի կրթական կենտրոնը կյանք առավ 1980ին դառնալով Կենտրոնական Վարչություն, իսկ Համազգայինի Արշակ և Սոֆի Գոլստն վարժարանը 1986 թվականին Սիդնեյում Ավստրալիայի շրջանային Վարչության նախաձեռնությամբ:

Այլ աշխատանքներ, ընդգրկելով մշակույթի այլազան մարզերը բավականին մեծ զարգացում ապրեցին: Արդարև, 1960-ական թվականներին, սփյուռքահայ զանգվածների տեղաշարժների հետևանքով, Համազգայինի մասնաճյուղեր սկսեցին առաջանալ Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում և Ավստրալիայում: Կրթական-մշակութային գործունեությունը վաղուց ծավալվել էր նաև Պարսկաստանում՝ Համազգայինի գործակից «Արարատ» և այլ կազմակերպությունների ջանքերով: Ժամանակի ընթացքում, նույն երկրամասում գործող մասնաճյուղերը միասնաբար ստեղծեցին շրջանային կառույցներ:

1990 թվականի օգոստոսին՝ Աթենքում, գումարվեց Համազգայինի համասփյուռքյան Ա. Պատգամավորական ժողովը, որտեղ որոշվեց այդ միության ներկայիս անվանումը՝ Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միություն, և առաջացավ առաջին ընտրովի Կենտրոնական Վարչությունը:

Ծաղկաձորում, Հայաստան, 1994 թվականի սեպտեմբերին գումարվեց Համազգայինի Բ. Պատգամավորական ժողովը, իսկ 1998-ի Սեպտեմբերին, 2002-ի Մարտին և 2006-ի Ապրիլին տեղի ունեցան Գ., Դ. և Ե. Պատգամավորական ժողովները, Լիբանանի Ատմա ու Այն Սաատե շրջաններում:

Համազգայինը գործում է երկու գրասենյակներով՝ Բեյրութի գրասենյակը (Կենտրոնական Վարչության նստավայր) և Երևանի գրասենյակը: 1920-ական թվականները զուգադիպում են Հայ ժողովրդի պատմության հոլովույթի քաղաքական ու մշակութային նշանակալից ժամանակների հետ:

1915-1923 թվականներին Օսմանյան ու Թուրքական իշխանությունների գործադրած Հայոց Ցեղասպանությունը, ինչպես նաև 1920 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության անկումն ու դրան հաջորդող Խորհրդային իշխանությունների հալածանքները պատճառ դարձան հսկայական դիմադրությունների: Վերապրողները ցրվեցին աշխարհի չորս կողմերը: Հիմնական բնակավայրեր հանդիսացան Արևելքի երկրները:

Նոր պայմանները պատճառ հանդիսացան հեղաշրջումների, որն իր ազդեցությունն ունեցավ նաև հայկական կենցաղի, բարոյականության և մտածողության վրա: Հայը փոխել էր իր տեղը: Գյուղացին դարձել էր վաճռական, արհեստավոր և արդյունաբերող: Փոխվել էին նաև բարոյական ըմբռնումները. քաղաքում կարող էինք հանդիպել հազարավոր թշնամիների, որոնց դեմ պետք էր պայքարել, պետք էր հաղթել: Ստեղծվեց բարոյական նոր ըմբռնում՝ հաջողություն ունենալ, տեղ գրավել քաղքենիների շարքում: Հայի հոգին քաղքենի դարձավ. հաջողություն ունենալն էր հանդիսանում նրանց նպատակը, ինչ գնով էլ լիներ: Բնական է, որ նման միջավայրում անաղարտ չէր կարող մնալ գյուղացու և պարզունակ հայի նկարագիրը:

Ահա այս տարագիր, ցիրուցան եղած հայությունն է, որ պետք էր համախմբել և միասնականացնել: Բոլոր մասերում անհրաժեշտ էր կապ ստեղծել: Պետք էր մշակել բոլոր այն միջոցները, որոնք կնապաստեին հայության միացմանն ու հարատևմանը: Կար նաև ուրիշ պահանջ՝ ստեղծել հայ մտավորականություն: Մտավորականությունն է հանրային գաղափարներ մշակողը, ազգությունը մեկ մտքի շուրջ հավաքողը և հոգևոր աշխարհի ղեկավարը: Թուրքը ծանր հարված էր հասցրել հայ մտավորականությանը՝ գլխատելով այդ խավը, որը մշակում էր արժեքներ և հավաքում էր նրանց շուրջը:

Եվ դեռ, պետք էր հանրային-մշակութային գործիչներ պատրաստել, տարագիր հայության ձեռքը գիրք տալ, գրի և դպրության միջոցով կենդանի պահել հայոց լեզուն դպրոցից դուրս, ընտանիքներում: Անհրաժեշտ էր հրատարակել մեր դասական գրականությունը, պետք էր հային կապել իր անցյալի հետ, տեր դարձնել իր պատմությանը, դարավոր ժառանգությանը և հարուստ մշակույթին:

Դպրոց, լեզու, գիր, գաղափարական երիտասարդություն. սրանք էին հանդիսանում այն գործոնները, որոնք անհրաժեշտ էին այդ պայքարի մեջ՝ հայը հայ պահելու համար:

Հայության և հայ մշակույթի պահպանման և հավերժացման այս հարցը դրվում էր մասնավորաբար արաբական երկրներում ապրող հայ ղեկավարության և մտավորականության առջև: Հարցը այստեղ ավելի կենսական էր, որովհետև հայության մեծ զանգվածները կենտրոնացած էին եգիպտական, լիբանանյան և սիրիական քաղաքներում, արդյո՞ք նրանք ապրում էին համախմբված: Այս հայությունը կազմակերպված էր իբրև եկեղեցական համայնք: Կային բազմաթիվ ազգային դպրոցներ, բայց չկար ավելի բարձր՝ միջնակարգ դպրոց, ուր ազգային դպրոց ավարտողները կկարողանային շարունակել իրենց կրթությունը: Անհրաժեշտ էր ճեմարան, որ ցանուցիր դառած հայության մեջ խաղար այն դերը, ինչ որ խաղացին Էջմիածնի Գևորգյան ճեմարանը և Պոլսի Կենտրոնականը:

Այս գործի իրականացման գլուխ կանգնած էին Եգիպտոսում ապրող մի խումբ մտավորականներ և հասարակական գործիչներ, ինչպես Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Վահան Նավասարդյանը, Բժիշկ Համո Օհանջանյանը, Գասպար Իփեկյանը, Ստեփան Եսայանը, Մինաս Խաչատրյանը և ուրիշներ: Լևոն Շանթը և Նիկոլ Աղբալյանը վարում էին Ալեքսանդրիայի Պողոսյան վարժարանը: Նրանք ջերմ կողմնակից էին բարձր վարժարանի հիմնադրության և իրենց խնամքին հանձնած դպրոցը տանում էին այդ ուղղությամբ:

Լևոն Շանթը առաջարկում էր կազմել «Լույս» անունով կրթական-մշակութային ընկերություն, որը պիտի պահեր միայն մեկ վարժարան կամ Լիբանանում, կամ Եգիպտոսում:

Լևոն Շանթը Վահան Նավասարդյանի հետ քննարկեց այս հարցը Նիկոլ Աղբալյանի հետ:

Aquote1.png Լավ միտք է,ասաց նա, սակայն փողը. դրամը գաղափար չունի, իսկ գաղափարը՝ դրամ չունի. մեր մեջ նա, ով գաղափար ունի՝ դրամ չունի, իսկ ով գաղափար չունի՝ նա դրամ ունի: Այդ հազար ոսկին դուք որտեղի՞ց պիտի առնեք,ո՞վ ձեզ հազար ոսկի կտա: Aquote2.png


Վահան Նավասարյանը Լևոն Շանթի և Նիկոլ Աղբալյանի հետ հիմնական հարցի մասին համաձայնելով՝ Կահիրեում աշխատել են այդ ծրագիրը հասցնել Ստեփան Եսայանին և Բժիշկ Համո Օհանջանյանին. Երկուսն էլ փայլուն դեմքեր էին հասարակական կյանքում և մեծ հեղինակության տեր:

Լևոն Շանթի առաջարկին առանց վարանելու հարել են թե՛ Ստեփան Եսայանը, թե՛ Բժիշկ Համո Օհանջանյանը: Նրանց միացան նաև Գասպար Իփեկյանը: Նրանց համաձայնությունը վերցնելու համար Կահիրե գնացին Լևոն Շանթը և Նիկոլ Աղբալյանը: Կատարեցին մի շարք խորհրդակցություններ: Հետո մասնակցեցին հիմնադիր ժողովին, բացի վերոհիշյալներից նաև Հակոբ Պալգճյանը, Սեդրակ Պալգճյանը, Գուրգեն Մխիթարյանը և Կարապետ Մալխասյանը:

Այս ժողովում երկու տարբեր տեսակետներ հակադրվեցին իրար: Լևոն Շանթը, ում միացել էր նաև Նիկոլ Աղբալյանը, կողմնակից էին սահմանափակ ծրագրով գործունեության: Նրանք բավարարվում էին մեկ միջնակարգ դպրոց պահելով, որովհետև հույս չունեին ավելի ընդարձակ գործունեություն ծավալելու մասին՝ նյութական տագնապի պատճառով: Ընդհակառակը՝ Վահան Նավասարդյանը, Բժիշկ Համո Օհանջանյանը, Ստեփան Մալխասյանը պաշտպանում էին ավելի ընդարձակ ծրագիր: Ընկերությունը իր գործունեության դաշտը պիտի դարձներ ամբողջ սփյուռքը: Թող նախնական գործը լիներ համեստ, միայն մեկ դպրոց, բայց պիտի ծավալվեր և դառնար համազգային ընկերություն:Ժողովը ի վերջո ընդունեց երկրորդ տեսակետը և նոր ընկերության անունն էլ կնքեց «Հայ Կրթական եւ Հրատարակչական Համազգային Ընկերություն»:

Նորաստեղծ ընկերության բանաձևած նպատակը ամբողջությամբ պատրաստ էր արդեն 1928 թվականի մայիսի 28-ին: Այդ օրը վերջին անգամ սրբագրեցին կանոնագրության նախագիծը և ամբողջությամբ ընդունեցին:

Նույն նպատակով Լևոն Շանթը մեկնեց Ֆրանսիա: Հանձնարարված էր տեսակցել Փարիզի մտավորականությանը և մտածել Արևմտյան Եվրոպայում, մասնավորապես  Ֆրանսիայում, «Համազգային»-ի մասնաճյուղեր ստեղծելու մասին:

1928 թվականի Մայիսին մինչև 1929 թվականի վերջը «Համազգային»-ի համար եղել է նախապատրաստության, գաղափարների արծարծման և ժողովրդականացման տարի: Համազգայինի Կենտրրոնական Վարչությունը ապահովեց նաև Հ.Յ.Դ.-ի աջակցությունը:

1930 թվականի Մարտի 3-ին իրականացավ Համազգայինի երկրորդական վարժարանը բացելու ծրագիրը. Բեյրութում հիմնվեց Հայ Ճեմարանը: Հետագայում հաստատությունը ստացավ Համազգայինի Նշան Փալանճյան Ճեմարան անունը, իր բարերարի հիշատակին, իսկ ավելի ուշ, Անթիլիասի իր համալիրը կոչվեց նոր բարերարների անունով՝ Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան Ճեմարան:

«Համազգային» ընկերության գործունեությունը այնուհետև շարունակեց գլխավորաբար կենտրոնացած Ճեմարանում և Բեյրութում այն պատճառով որ Լ. Շանթ, Ն. Աղբալեան, Գ. Իփէկեան հաստատված էին Բեյրութում, ուր գաղութը իր հոծ հայությամբ մշակութային գործունեության ընդարձակ հնարավորություններ էր ներկայացնում: Հետևաբար, 1947 թվականինին Համազգայինի կենտրոնը փոխադրվեց Բեյրութ, և ընկերությունը լիբանանյան կառավարության կողմից ճանաչվեց իբր Համազգային Հայ Կրթական և Մշակութային Ընկերակցություն:

Համազգայինի հիմնադիրների շարքին պատկանող՝ Գասպար Իփեկյանի ներկայությունը անպայման ծնունդ պիտի տար թատերական շարժումի, այնպես ինչպես Լ. Շանթի և Ն. Աղբալյանի ճիգերով կյանքի էին կոչված Համազգայինի կրթական և հրատարակչական առաջին իրագործումները:

1931 թվականին Գ. Իփեկյանի մեծ հաջողության շնորհիվ առաջին անգամ բեմադրեց Լևոն Շանթի «Օշին Պայլ»-ը, իսկ 1934 թվականին, նույն հաջողությամբ ներկայացրեց իր հեղինակությամբ «Արա և Շամիրամ»-ը:

1941 թվականին, իբրև Համազգայինի Բեյրութի Վարչության նախագահ, նախաձեռնեց «Համազգայինի Թատերասերների Միություն»-ը , որի նպատակն էր թատերական արվեստի վերահաստատումը և տարածումը հայ գաղութներում: Միությունը նաև պիտի սերմաներ հավատք՝ հայ թատրոնի դաստիարակիչ դերակատարության, ինչպես նաև ազգապահպանման գործին դրա բերած նպաստի հանդեպ: «Համազգայինի Թատերասերների Միության» անդրանիկ ներկայացումը՝ «Ընկած Բերդի Իշխանուհին» էր (1942), ապա՝ Բաբկեն Փափազյանի օժանդակությամբ՝ «Պեպեքս»ը (1943), իսկ 1944 թվականին՝ Լ. Շանթի «Հին Աստվածները», 1945ին Լ. Շանթի «Կայսր»-ը…:

1952ին մահացավ Գ. Իփեկյանը: Համազգայինի թատերասերների խումբը իր ղեկավարի հիշատակը հավերժացնելու համար ՝ «Համազգայինի Թատերասերների Միությունը» անվանեց «Համազգայինի Գասպար Իփեկյան» Թատերախումբ, որ մինչ այսօր շարունակվում է կոչվել նույն անունով:

Գ. Իփեկյանի արժանավոր հաջորդը եղավ Ժորժ Սարգսյանը, ով շարունակեց գործել մեծ թափով, իբրև բեմադրիչ և դերասան-դերուսույց:

Ամբողջ 30 տարի ԺորԺ Սարգիսյանը ամբողջական նվիրումով մեծ խանդավառություն ստեղծեց ամենուր: Իր օրոք և իր անձնական ճիգերով Լիբանանի հայ գաղութը օժտվեց նաև սեփական թատերասրահով ՝ Հակոբ Տեր Մելքոնյան թատերասրահը՝ համանուն բարերարի նվիրատվությամբ կառուցված ու սարքավորված:

Ժորժ Սարգսյանի մահից հետո, աշխատանքը վստահվեց Վարուժան Խտշյանին և այնուհետև ուրիշներին :

1931 թվականին, դարձյալ Բեյրութում, հաստատվեց Համազգայինի տպարանը, որը հետագայում կոչվեց իր բարերարի ու գլխավոր կազմակերպչի անունով՝ Համազգայինի Վահե Սեթյան տպարան: Տպարանի շնորհիվ զարկ տրվեց հրատարակչական ու գրատարածման աշխատանքներին: Համազգայինը Լիբանանում օժտվեց նաև սեփական գրախանութով:

1962ի հունվարին Հ.Յ.Դ. Բյուրոյի նախաձեռնությամբ, հրատարակվեց «Բագին» գրական-մշակութային հանդեսը, որը 1990ական թվականների վերջերին հանդիսացավ Համազգայինի պաշտոնաթերթը:

1970ական թվականներին, Լիբանանի հայկական զանազան կենտրոններում զգացվեց հայոց լեզվի, գրականության և հայոց պատմության մասնագետ ուսուցիչների պահանջը: Համազգայինի Կենտրոնական Վարչությունը ձեռնարկեց համալսարանական մակարդակով հայագիտական բարձրագույն հիմնարկի ստեղծման նախապատրաստական աշխատանքներ: Կազմվեց հատուկ հանձնախումբ , բաղկացած՝ Գարեգին եպս. Սարգսյանից (հետագայում Մեծի Տան Կիլիկյո, ապա՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս), Վահե Սեթյանից, Հրաչ Տասնապետյանից, Շավարշ Թորիկյանից, Վահե Օշականից և Երվանդ Փամպուքյանից:

Վերոհիշյալ հանձնախմբի պատրաստած կրթական ծրագիրը ծառայեց Համազգայինի Հայագիտական Բարձրագույն Հիմնարկի դասավանդություններին, որոնք սկսեցին 1974ին, 15 ուսանող-ուսանողուհիներով:

Մեծ հույսերով սկսված գործը ընդհատվեց Լիբանանի քաղաքացիական պատերազմի անապահովության պատճառով:

1979ին վերակազմվեց հիմնարկի առաջին դասարանը նոր ուսանողներով: 1983ին հիմնարկը տվեց 21 շրջանավարտներ, որոնք ամբողջացրեցին հիմնարկի քառամյա ընթացքն ու ծրագիրը:

2002-2003 կրթական տարեշրջանի ավարտին, Համազգայինի Հայագիտական Բարձրագույն Հիմնարկը շրջանավարտների թիվը բարձրացրեց 146ի:

1974 թվականին հիմնված այս հիմնարկը, տարիների ընթացքում մնայուն ճիգի մեջ եղավ՝ ծառայելու իրեն ճշտված առաքելության և պատրաստեց երիտասարդ մարդկանց, որ այսօր որպես ուսուցիչ,խմբագիր են գործում, վարում են ազգային զանազան կառույցների թե՛ տնօրենի, թե՛ գործավարի պաշտոններ Լիբանանում, թե այլուր:

2005 թվականին, նյութական դժվարությունների և թեկնածուների սակավության պատճառով Հիմնարկը դադարեց գործել:

Համազգայինի Մարսելի կրթական կենտրոնը կյանք առավ 1980ին դառնալով Կենտրոնական Վարչություն, իսկ Համազգայինի Արշակ և Սոֆի Գոլստն վարժարանը 1986 թվականին Սիդնեյում Ավստրալիայի շրջանային Վարչության նախաձեռնությամբ:

Կենտրոնական Վարչության կազմակերպությամբ, 1995ին Լիբանանում սկսվեց ամառային Ուսանողական մշակութային հավաքը, որ 2002ին շարունակվեց տեղի ունենալ Հայաստանում:

Այլ աշխատանքներ, ընդգրկելով մշակույթի այլազան մարզերը բավականին մեծ զարգացում ապրեցին: Արդարև, 1960ական թվականներին, սփյուռքահայ զանգվածների տեղաշարժների հետևանքով, Համազգայինի մասնաճյուղեր սկսեցին առաջանալ Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում և Ավստրալիայում: Կրթական-մշակութային գործունեությունը վաղուց ծավալվել էր նաև Պարսկաստանում՝ Համազգայինի գործակից «Արարատ» և այլ կազմակերպությունների ջանքերով: Ժամանակի ընթացքում, նույն երկրամասում գործող մասնաճյուղերը միասնաբար ստեղծեցին շրջանային կառույցներ:

1990 թվականի օգոստոսին՝ Աթենքում, գումարվեց Համազգայինի համասփյուռքյան Ա. Պատգամավորական ժողովը, որտեղ որոշվեց այդ միության ներկայիս անվանումը՝ Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միություն, և առաջացավ առաջին ընտրովի Կենտրոնական Վարչությունը:

Ծաղկաձորում, Հայաստան, 1994ի Սեպտեմբերին գումարվեց Համազգայինի Բ. Պատգամավորական ժողովը, իսկ 1998-ի Սեպտեմբերին, 2002-ի Մարտին և 2006-ի Ապրիլին տեղի ունեցան Գ., Դ. և Ե. Պատգամավորական ժողովները, Լիբանանի Ատմա ու Այն Սաատե շրջաններում:

Համազգայինը գործում է երկու գրասենյակներով՝ Բեյրութի գրասենյակը (Կենտրոնական Վարչության նստավայր) և Երևանի գրասենյակը:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազգային Մշակութային Միության գերագույն մարմինն է Կենտրոնական վարչությունը՝ կազմված 11 անդամից. ընտրվում է պատգամավորական ժողովում՝ 4 տարի ժամկետով։ Կենտրոնական վարչությանը կից ստեղծված են կրթական, տնտեսական, հրատարակչական, դասագրքերի, շինարարական, ռադիոժամի հանձնախմբեր։ Գործում են շրջանային վարչություններ, որոնք կազմվում են աշխարհագրական սկզբունքով. Լիբանանի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ամերիկայի Միացյալ Նահանգների (Արևելյան և Արևմտյան), Կանադայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Հայաստանի շուրջ 50 մասնաճյուղ։ Համազգային Մշակութային Միության միջոցները գոյանում են նվիրատվություններից և հանգանակություններից ունեցած կալվածքների ու հաստատությունների հասույթներից։

Մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս գործի իրականացման գլուխ կանգնած էին Եգիպտոսում ապրող մի խումբ մտավորականներ և հասարակական գործիչներ, ինչպես Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Վահան Նավասարդյանը, Բժիշկ Համո Օհանջանյանը, Գասպար Իփեկյանը, Ստեփան Եսայանը, Մինաս Խաչատրյանը և ուրիշներ: Լևոն Շանթը և Նիկոլ Աղբալյանը վարում էին Ալեքսանդրիայի Պողոսյան վարժարանը: Նրանք ջերմ կողմնակից էին բարձր վարժարանի հիմնադրության և իրենց խնամքին հանձնած դպրոցը տանում էին այդ ուղղությամբ:

Լևոն Շանթը առաջարկում էր կազմել «Լույս» անունով կրթական-մշակութային ընկերություն, որը պիտի պահեր միայն մեկ վարժարան կամ Լիբանանում, կամ Եգիպտոսում:

Լևոն Շանթը Վահան Նավասարդյանի հետ քննարկեց այս հարցը Նիկոլ Աղբալյանի հետ:

Aquote1.png Լավ միտք է,ասաց նա, սակայն փողը. դրամը գաղափար չունի, իսկ գաղափարը՝ դրամ չունի. մեր մեջ նա, ով գաղափար ունի՝ դրամ չունի, իսկ ով գաղափար չունի՝ նա դրամ ունի: Այդ հազար ոսկին դուք որտեղի՞ց պիտի առնեք,ո՞վ ձեզ հազար ոսկի կտա: Aquote2.png


Վահան Նավասարյանը Լևոն Շանթի և Նիկոլ Աղբալյանի հետ հիմնական հարցի մասին համաձայնելով՝ Կահիրեում աշխատել են այդ ծրագիրը հասցնել Ստեփան Եսայանին և Բժիշկ Համո Օհանջանյանին. Երկուսն էլ փայլուն դեմքեր էին հասարակական կյանքում և մեծ հեղինակության տեր:

Լևոն Շանթի առաջարկին առանց վարանելու հարել են թե՛ Ստեփան Եսայանը, թե՛ Բժիշկ Համո Օհանջանյանը: Նրանց միացան նաև Գասպար Իփեկյանը: Նրանց համաձայնությունը վերցնելու համար Կահիրե գնացին Լևոն Շանթը և Նիկոլ Աղբալյանը: Կատարեցին մի շարք խորհրդակցություններ: Հետո մասնակցեցին հիմնադիր ժողովին, բացի վերոհիշյալներից նաև Հակոբ Պալգճյանը, Սեդրակ Պալգճյանը, Գուրգեն Մխիթարյանը և Կարապետ Մալխասյանը:

Այս ժողովում երկու տարբեր տեսակետներ հակադրվեցին իրար: Լևոն Շանթը, ում միացել էր նաև Նիկոլ Աղբալյանը, կողմնակից էին սահմանափակ ծրագրով գործունեության: Նրանք բավարարվում էին մեկ միջնակարգ դպրոց պահելով, որովհետև հույս չունեին ավելի ընդարձակ գործունեություն ծավալելու մասին՝ նյութական տագնապի պատճառով: Ընդհակառակը՝ Վահան Նավասարդյանը, Բժիշկ Համո Օհանջանյանը, Ստեփան Մալխասյանը պաշտպանում էին ավելի ընդարձակ ծրագիր: Ընկերությունը իր գործունեության դաշտը պիտի դարձներ ամբողջ սփյուռքը: Թող նախնական գործը լիներ համեստ, միայն մեկ դպրոց, բայց պիտի ծավալվեր և դառնար համազգային ընկերություն:Ժողովը ի վերջո ընդունեց երկրորդ տեսակետը և նոր ընկերության անունն էլ կնքեց «Հայ Կրթական եւ Հրատարակչական Համազգային Ընկերություն»:

Բեյրութ[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականի Մարտի 3-ին իրականացավ Համազգայինի երկրորդական վարժարանը բացելու ծրագիրը. Բեյրութում հիմնվեց Հայ Ճեմարանը: Հետագայում հաստատությունը ստացավ Համազգայինի Նշան Փալանճյան Ճեմարան անունը, իր բարերարի հիշատակին, իսկ ավելի ուշ, Անթիլիասի իր համալիրը կոչվեց նոր բարերարների անունով՝ Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան Ճեմարան:

«Համազգային» ընկերության գործունեությունը այնուհետև շարունակեց գլխավորաբար կենտրոնացած Ճեմարանում և Բեյրութում այն պատճառով որ Լ. Շանթ, Ն. Աղբալեան, Գ. Իփէկեան հաստատված էին Բեյրութում, ուր գաղութը իր հոծ հայությամբ մշակութային գործունեության ընդարձակ հնարավորություններ էր ներկայացնում: Հետևաբար, 1947 թվականինին Համազգայինի կենտրոնը փոխադրվեց Բեյրութ, և ընկերությունը լիբանանյան կառավարության կողմից ճանաչվեց իբր Համազգային Հայ Կրթական և Մշակութային Ընկերակցություն:

1941 թվականին, իբրև Համազգայինի Բեյրութի Վարչության նախագահ, նախաձեռնեց «Համազգայինի Թատերասերների Միություն»-ը , որի նպատակն էր թատերական արվեստի վերահաստատումը և տարածումը հայ գաղութներում: Միությունը նաև պիտի սերմաներ հավատք՝ հայ թատրոնի դաստիարակիչ դերակատարության, ինչպես նաև ազգապահպանման գործին դրա բերած նպաստի հանդեպ: «Համազգայինի Թատերասերների Միության» անդրանիկ ներկայացումը՝ «Ընկած Բերդի Իշխանուհին» էր (1942), ապա՝ Բաբկեն Փափազյանի օժանդակությամբ՝ «Պեպեքս»ը (1943), իսկ 1944 թվականին՝ Լ. Շանթի «Հին Աստվածները», 1945ին Լ. Շանթի «Կայսր»-ը…:

1931 թվականին, դարձյալ Բեյրութում, հաստատվեց Համազգայինի տպարանը, որը հետագայում կոչվեց իր բարերարի ու գլխավոր կազմակերպչի անունով՝ Համազգայինի Վահե Սեթյան տպարան: Տպարանի շնորհիվ զարկ տրվեց հրատարակչական ու գրատարածման աշխատանքներին: Համազգայինը Լիբանանում օժտվեց նաև սեփական գրախանութով:

Լիբանան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիբանանում կա 6 մասնաճյուղ: Գործում է ՀՀԴ հովանավորությամբ: Համազգայինի Լիբանանի շրջանային վարչության հովանավորությամբ 1985-ից Բուրջ Համուդի Նոր Ադանա թաղամասում գործում է «Լևոն Շանթ» մշակութային կենտրոնը, որն ընդգրկում է «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցը և «Թորոս Ռոսլին» կերպարվեստի ակադեմիան: 1941-ից գործում է «Գասպար Իփեկյան» թատերախումբը: Ունի «Քնար» (1956-ից) և փոքրիկների «Գայանե» պարախմբերը, «Գուսան», «Կարկաչ» երգչախմբերը, «Արեգ» մանկապատանեկան թատերախումբը: Ծավալում է լայն հրատարակչական գործունեություն, տպագրում հայերեն դպրոցական դասագրքեր: Կազմակերպում է դասախոսություններ և այլ միջոցառումներ: Միաժամանակ Համազգայինի կենտրոնական վարչությունը Լիբանանում հովանավորում է «Մելանքթոն և Հայկ Արսլանյան» ճեմարանը: «Համազգայինի» գրախանութը գտնվում է Բուրջ Համուդի Շաղզոյան մշակութային կենտրոնում, որտեղ տեղակայված են նաև «Ազդակ», «Բագին» պարբերականների խմբագրությունները, ՀՀԴ Հայ դատի գրասենյակը, ՀՄԸՄ որոշ վարչական գրասենյակներ, «Վանա ձայն» ռադիոկայանը և այլն: Լիբանանի մշակութային կյանքում իրենց հատուկ տեղն ունեն Համազգային, Թեքեյան մշակութային միությունները, Լիբանանահայ գրական շրջանակը և այլ խմբակներ:

1970ական թվականներին, Լիբանանի հայկական զանազան կենտրոններում զգացվեց հայոց լեզվի, գրականության և հայոց պատմության մասնագետ ուսուցիչների պահանջը: Համազգայինի Կենտրոնական Վարչությունը ձեռնարկեց համալսարանական մակարդակով հայագիտական բարձրագույն հիմնարկի ստեղծման նախապատրաստական աշխատանքներ: Կազմվեց հատուկ հանձնախումբ , բաղկացած՝ Գարեգին եպս. Սարգսյանից (հետագայում Մեծի Տան Կիլիկյո, ապա՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս), Վահե Սեթյանից, Հրաչ Տասնապետյանից, Շավարշ Թորիկյանից, Վահե Օշականից և Երվանդ Փամպուքյանից:

Վերոհիշյալ հանձնախմբի պատրաստած կրթական ծրագիրը ծառայեց Համազգայինի Հայագիտական Բարձրագույն Հիմնարկի դասավանդություններին, որոնք սկսեցին 1974ին, 15 ուսանող-ուսանողուհիներով:

Մեծ հույսերով սկսված գործը ընդհատվեց Լիբանանի քաղաքացիական պատերազմի անապահովության պատճառով:

1979ին վերակազմվեց հիմնարկի առաջին դասարանը նոր ուսանողներով: 1983ին հիմնարկը տվեց 21 շրջանավարտներ, որոնք ամբողջացրեցին հիմնարկի քառամյա ընթացքն ու ծրագիրը:

Կենտրոնական Վարչության կազմակերպությամբ, 1995ին Լիբանանում սկսվեց ամառային Ուսանողական մշակութային հավաքը, որ 2002ին շարունակվեց տեղի ունենալ Հայաստանում:

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն նպատակով Լևոն Շանթը մեկնեց Ֆրանսիա: Հանձնարարված էր տեսակցել Փարիզի մտավորականությանը և մտածել Արևմտյան Եվրոպայում, մասնավորապես  Ֆրանսիայում, «Համազգային»-ի մասնաճյուղեր ստեղծելու մասին:

Կրթություն և տպագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նպատակներն իրագործելու համար Համազգային Մշակութային Միությունն առաջին հերթին՝ 1930 թվականին Բեյրութում բացել է Հայ ճեմարանը (1948 թվականից՝ Համազգայինի Նշան Փալանճյան ճեմարան), 1931 թվականին՝ «Հույս» տպարանը (1967 թվականից՝ Համազգայինի Վահե Սեթյան տպարան)։ 1980 թվականին հիմնադրվել է Մարսելի կրթական կենտրոնը (մանկապարտեզով, նախակրթարանով, միջնակարգով և երկրորդականով), 1986 թվականին Սիդնեյում (Ավստրալիա)՝ Համազգայինի Արշակ և Սոֆի Գոլըստըն (Գալստյան) երկրորդական վարժարանը։ Այս ամենօրյա վարժարաններից բացի Համազգային Մշակութային Միության մասնաճյուղերը պահում են նաև մեկօրյա դպրոցներ։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ թատերական արվեստը վերակենդանացնելու, տարածելու և նրա դերը հայ գաղութներում բարձրացնելու նպատակով 1941 թվականին Գասպար Իփեկյանի ջանքերով կազմվել է Համազգայինի թատերասերների միությունը։ Մինչև 1951 թվականը թատերախումբը գործել է Բեյրութում, այնուհետև հյուրախաղերի է մեկնել Եվրոպա, Հյուսիսային և Հարավային Ամերիկա։ Գասպար Իփեկյանի մահից հետո, ի պատիվ նրա, 1952 թվականին խումբը կոչվել է «Գասպար Իփեկյան թատերախումբ», ղեկավարությունը ստանձնել է Ժորժ Սարգիսյանը։

Երգարվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ է երգահան Բարսեղ Կանաչյանի ղեկավարությամբ 1956 թվականին ստեղծված «Գուսան» երգչախմբի ներդրումը սփյուռքահայի երաժշտական ճաշակը ձևավորելու գործում։ 1960 թվականին կազմվել է «Քնար» ազգագրական երգի-պարի խումբը (ղեկավար Վարդգես Աբրահամյան), 1978 թվականին՝ «Ծնծղա» (ղեկավար Վաչե Պարսամյան) և 1980 թվականին՝ «Նանոր» (խմբավար՝ Ալեքս Մնակյան) մանկական երգչախմբերը, որոնք մրցանակներ են շահել միջազգային մրցույթներում։

Հայագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայագիտությունը զարգացնելու, հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության ուսուցիչներ, նաև խմբագիրներ և հանրային այլ գործիչներ պատրաստելու համար 1974 թվականին հիմնել է Հայագիտական բարձրագույն հիմնարկը։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազգային Մշակութային Միության մեծ իրագործումներից է «Լևոն Շանթ» մշակութային կենտրոնը Բեյրութում, որն իր հարկի տակ պարփակում է Թորոս Ռոսլին կերպարվեստի ակադեմիան, Բարսեղ Կանաչյան երաժշտանոցը, ինչպես նաև երգի և բալետի դպրոցներ։

Համազգայինի «Բ. Կանաչյան» երաժշտական քոլեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվել է 1983 թ.-ին: «Բ. Կանաչյան» երաժշտական քոլեջում կա շուրջ 200 աշակերտ. առաջին տնօրենը եղել է Վաչե Պարսումյանը, ապա հաջորդաբար տնօրենի պաշտոնը վարել են տիկին Սոնա Քյուփելյանը, Սեդրակ Սեդրակյանը, Երվանդ Երկանյանը, իսկ այժմ՝ Արմեն Քեչեկը: Դասավանդվում են դաշնամուրի, ջութակի, կիթառի և զանազան լարային և այլ նվագարանների գործնական և տեսական դասընթացներ: Երաժշտական քոլեջում կա նաև երաժշտական գրադարան: Ավարտածները՝ հատուկ համաձայնագրի տվյալներով կարող են կատարելագործել իրենց երաժշտական ուսումը Հայաստանի «Կոմիտաս»-ի անվան երաժշտական ուսումնարանում:

«Թորոս Ռոսլին» կերպարվեստի դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվել է 1988թ.-ին և ունի շուրջ 60 աշակերտ: Մասնակից աշակերտները կանոնավոր կերպով հետևում են գեղարվեստական դասընթացներին: Ունենում են աշակերտական և ավարտական ցուցահանդեսներ, ինչպես նաև միջդպրոցական ցուցահանդես-մրցումներ: Դպրոցը ունի մշակված ծրագիր ու մասնագետ ուսուցիչներ: Դպրոցը ունի վարիչ -պատասխանատուներ, և ուսուցչական կազմը բաղկացած է հայրենի և լիբանանահայ արվեստագետներից: «Թորոս Ռոսլին» կերպարվեստի դպրոցի գեղարվեստական պատասխանատուն է Ժանետ Յափուջյանը:

«Գայանե» պարի դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվել է 1989թ.-ին, ունի շուրջ 270 աշակերտ: Պարի դպրոցը տարբեր դասարաններում աշակերտներին սովորեցնում է պարի տարբեր ճյուղերը և ունենում է իր տարեկան ելույթները, ինչպես նաև շրջագայությունները: Երկար տարիներ պարի դպրոցի պարուսույցը եղել է արվեստագետ Ֆելիքս Հարությունյանը: Այժմ դպրոցի պարուսույցն է արվեստագետ Անդրանիկ Գրիգորյանը:

«Կարկաչ» մանկական, պատանեկան և երիտասարդական երգչախմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվել է 1997 թվականին: Տարիքային տարբեր բաժանումներով անդամները երգչախմբի մաս են կազմում, ունենում են տարեկան համերգներ ինչպես նաև շրջագայություններ: Երգչախումբը հաճախ ունենում էր հայրենի հեղինակների կողմից հատուկ «Կարկաչ» -ի համար գրված նոր երգերի կատարումներ: Երգչախմբերը գործում էր Զաքար Քեշիշյանի խմբավարությամբ: Աշակերտների ընդհանուր թիվը կազմում էր շուրջ 150 հոգի:

«Արեգ» մանկապատանեկան թատերական դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվել է 1999թ.-ին: Թատերախմբի առաջին բեմադրիչը եղել է արվեստագետ Վիգեն Ստեփանյանը, ավելի ուշ՝ հայրենի արվեստագետ Դավիթ Հակոբյանը: Այժմ դպրոցի ղեկավարն է արվեստագետ Հասմիկ Պերթիզլյանը:

«Քնար» պարախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվել է 1956թվականին՝ բժիշկներ Վարդգես և տիկին Էկլանթին Աբրահամյանների ջանքերով, ունի շուրջ 40 անդամ: Որոշակի ժամանակ պարուսույց է աշխատել Գարինա Ալեքսանդրյանը: Այժմ պարուսույցն է Ֆելիքս Հարությունյանը:

«Գասպար Իփեկյան» թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազգային մշակութային միության թատերախումբ: Կազմակերպվել է 1941-ին, դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Գասպար Իփեկյանի նախաձեռնությամբ. առաջին ներկայացումը Շանթի «Ընկած բերդի իշխանուհին», տեղի ունեցավ 1942-ին: 1952-ից կոչվել է հիմնադրի՝ Գ. Իփեկյանի անունով: 1960-ական թվականներից թատերախումբը ներկայացումներ է տալիս Բուրջ Համուդ հայաշատ թաղամասի կենտրոնում կառուցված «Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահում (500 տեղանոց): Բեմադրվել են ազգային և թարգմանական պիեսներ՝ Շանթի «Հին աստվածներ», «Կայսր», «Քաղաքավարության վնասները» (ըստ Հ. Պարոնյանի), Սունդուկյանի «Պեպո», Շիրվանզադեի «Քաոս», Գոգոլի «Քննիչը», Իբսենի «Ժողովրդի թշնամին», Պանյոլի «Փառքի վաշխառուները» և այլն: Թատերախումբը ելույթներ է ունեցել բազմաթիվ երկրներում: Թատերախմբում գործել են Ժորժ սարգիսյանը (պարգևատրվել է Լիբանանի պետական, Համազգայինի, Կիլիկիո կաթողիկոսության շքանշաններուվ), դերասան-դերասանուհիներ Զ. Շանթը, Ն. Մինասյանը, Գ. Տեր-Կարապետյանը, Մ. Սարգիսյանը, Պ. Գարագաշյանը, Ժ. Շահապյանը, Հ. Պալյանը, Հ. Թորիկյանը, Դ. Պոյաճյանը, Ա. Խաչատուրյան ը, Վ. Վարդապետյանը, Խ. Արարատյանը և այլք: 1982-85-ին թատերախումբը ղեկավարել է Բաբկեն Փափազյանը, բեմադրել է Շանթի «Օշին Պայլ» և Մուշեղ Իշխանի «Պարույր Հայկազն և Մովսես Խորենացի» պիեսները: 1987-2002-ին Վ. Խտշյանի բեմադրությամբ թատերախումբը ներկայացրել է Շանթի «Հին աստվածներ», «եսի մարդը», «Կայսր», Հ. Օշականի «Երկնքի ճամփով», Ա. Միլլերի «Բոլոր զավակներս», «Գինը», Կ. Մանյեի «Օսկարը», Ն. Սայմոնի «Երկրորդ պողոտայի բանտարկյալը», Ժ. Շեհադեի «Բրիզբանի գաղթականը» և այլ պիեսներ: 2003-ին Զ. Յագուպյանի բեմադրությամբ թատերախումբը ներկայացրել է Մուշեղ Իշխանի Կիլիկիո արքան «պիեսը: »

«Վահրամ Փափազյան թատերախումբ»[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցության թատերախումբ: Կազմակերպվել է 1959-ին, Վ. Փափազյանի անունով կոչվել է 1960-ին: Թատերախմբի գործունեության առաջին փուլը կապված է դերասան և ռեժիսոր Պերճ Ֆազլյանի անվան հետ, որը 1959-ից բեմադրել է Շանթի «Հին աստվածներ», Մ. Քոչարյանի «Մուսա լեռան քառասուն օրը», «Մոլիերի Ժորժ Դանդեն», «Տարտյուֆ», Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազ» և այլ պիեսներ: Այնուհետև թատրոնը ղեկավարել է դերասան և ռեժիսոր Գրիգոր Սաթամյանը: Նրա բեմադրություններից են Ժ. Ֆեյդոյի «Կասկածը կնոջ մտքին մեջ», Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Կամսարականի «Վարժապետին աղջիկը», Շեքսպիրի «Բազում աղմուկ վասն ոչնչի են»: 1972-ին թատերախումբը ելույթներ է ունեցել Հայաստանում: Մինչև Լիբանանի քաղաքացիական պատերազմի սկիզբը (1975) թատերախումբն իր ներկայացումները տվել է Հովակիմյան-Մանուկյան վարժարանի «Գալուստ Կյուլպենկյան» 650-տեղանոց սրահում: 1975-ին Սաթամյանի ԱՄՆ գաղթելուց հետո, թատրոնի բեմադրիչներ եղել են Վաչե Ատրունին (բեմադրել է Դ. Պսաֆասի «Ստախոս կուզվի», 1978), Թորոս Սարգիսյանն ու Զավեն Գալուստյանը (բեմադրել են Կ. Գոլդոնիի «Ստախոսը», 1986), Վաչե Տոներյանը (1988-90-ին, բեմադրել է Պ. Շենոնի «Ժառանգորդը» և Ժ. Ֆեյդոյի «Հավատարմություն» պիեսները), Հարություն Գնդունին (1991-1992-ին բեմադրել է Պրիստլիի «Ակամա խոստովանություն», Մոլիերի «Երևակայական հիվանդը» և Ն. Սայմոնի «Տարօրինակ ժամադրություններ» պիեսները)։ Վիգեն Ստեփանյանը (1994-95-ին բեմադրել Լա Մուրեի «Ախ կլիներ, կլիներ» և իր հեղինակած «Պարոն լրտեսին վերջին գործը» պիեսները), Պ. Ֆազլյանը (բեմադրել է Մոլիերի «Ագահը», 1996), Արտաշես Հովհաննիսյանը (բեմադրել է Հակոբ Աթալյանի «Աղվեսն ու Աղասին», 1998) և Գրիգոր Տեկիրմենճյանը (բեմադրել Մ. Հեննըքենի «Կիները բնավ սուտ չեն խոսիր», 1999): Ե. Ղազանչյանը 2001-03-ին բեմադրել է Թ. Ուիլյամսի «Մենակության վերջին կանգառը», Է. դե Ֆիլիպոյի «Երեխաները կմնան երեխաներ» և Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար» պիեսները: Թատերախմբի գործունեությունը իրենց երկարամյա ու բեղմնավոր աշխատանքով նպաստել են Լ. Գույուիմճյանը, Զ. Ներսեյանը, Զ. Գալուստյանը, Թ. Սարգիսյանը, Գ. Սողոմոնյանը, Հ. Տատուրյանը, Հ. Թումյանը, Վ. Յուրնեշլյանը, Հ. Վարդիվառյանը, Լ. Մելքոնյանը, Պ. Տեր-Սահակյանը:


«Գուսան» երկսսեռ երգչախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմել է Բարսեղ Կանաչյանը: Գործել է 1933-61-ին: Անդրանիկ համերգը տեղի է ունեցել Բեյրութի «Մեմորիալ հոլ» թատրոնում (կազմը՝ 70 մարդ): Սկզբնական շրջանում ճանաչված էր հիմնադրի անունով ՝ «Բարսեղ Կանաչյան», ապա խմբավարի պաշտոնը ստանձնել են Հարություն Թոփիկյանը, Երվանդ Երկանյանը, իսկ այժմ՝ Պարգև Թասլաքյանը: Հայտագիրն ընդգրկել է Կոմիտասի, հայ ժողովրդական և հոգևոր, արաբական և քրդական ժողովրդական երգեր, ինչպես՝ Բ. Կանաչյանի խմբերգերը, «Աբեղա» օիպերայից (ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի) հատվածներ: 1936-ին կազմվել է նաև «Գուսան» երաժշտասիրաց միությունը: Հայ և արաբ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար երգչախմբի ղեկավար՝ Բ. Կանաչյանը պարգևատրվել է Լիբանանի «Մայրիներ Ա կարգի» պատվո նշանով: Ներկայումս Համազգային մշակութային միության նույնանուն երգչախումբը փորձում է շարունակել Բ. Կանաչյանի ղեկավարած խմբի ավանդույթները:

Համազգայինի Մելանքթոն Հայկ Արսլանյան ճեմարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը ստեղծվել է 1928թ. Մայիսի 28-ին Կահիրեում: Գլխավոր հիմնադիրներն էին Համո Օհանջանյանը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Գասպար Իփեկյանը և ուրիշներ: Ընկերության նպատակն էր գալիք սերնդի կրթությունը մեծահասակների ինքնազարգացումը և հայագիտության մշակումը: Իր նպատակների իրագործման համար Համազգային ընկերությունը 1930թ. Մարտի 3-ին Բեյրութում հիմնադրում է հայ ճեմարան: Նորաբաց ճեմարանի տնօրինությունը ստանձնում են Լևոն Շանթը և Նիկոլ Աղբալյանը: Լևոն Շանթի մահից հետո(1951թ.) ճեմարանի տնօրենի պաշտոնը ստանձնում է Սիմոն Վրացյանը և նրան օգնում են որպես փոխտնօրեն՝ Մուշեղ իշխանը և Գառնիկ Բանյանը: Սիմոն Վրացյանի հիվանդության պատճառով, 1968թ.-ի աշնանը տնօրեն է նշանակվում Հրաչ Տասնապետյանը: Հրաչ Տասնապետյանի մահից հետո (2001թ. ապրիլ), ճեմարանի տնօրինությունը որոշ ժամանակ վստահվում է եռանդամ տնօրենների խորհրդին: Այժմ ճեմարանի տնօրենն է Տիգրան Ճինպաշյանը: Տնօրենին օժանդակում են երկու փոխտնօրենները՝ ուսումնական-կրթական տեսուչ՝ Հուրի Յափուջյանը և վարչական պատասխանատու՝ Նորայր Նաջարյանը: Այդ ճեմարանի նպատակն էր նոր սերնդին կրթելու միջոցով պատրաստել վաղվա մտավորական սերնդին, որ իր վրա պիտի վերցներ սփյուռքում հայապահպանման, հայ լեզվի, գրականության և մշակույթի զարգացման պատասխանատվությունը: Ճեմարանը 1950թ-ից անվանվում էր Նշան Փալանճյան, իսկ 1986 թվականից արդեն՝ Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան:

Արսլանյան ճեմարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Անթիլիասի մերձակա բլուրների կողքին և նրա տարածքն է 26000 քառ.կմ: Ճեմարանն օժտված է ուսումնական բազմաթիվ հարմարություններով՝ գրադարաններ, էլեկտրոնային գրադարան, գիտաշխատանոցներ, համակարգչային դասասրահ, փոքր թատերասրահ, երաժշտական սրահ, մարզասրահներ, քննությունների և հավաքույթների սրահներ, խաղասրահներ և այլն: Արակերտների և ուսուցիչների տրամադրության տակ կան դաշնամուրներ, երաժշտական գործիքներ, համակարգիչներ, լուսարձակներ, քարտեզներ և այլ իրեր: Ճեմարանի ուսումնական հայեցակարգը ներշնչված է ֆրանսիացիներից: Ճեմարանի ուսումնական հայեցակարգը կարևորում է հայեցի դաստիարակությունը՝ շեշտը դնելով հայոց լեզվի, հայոց պատմության և հայ մշակույթի ավանդման առաջնահերթության վրա: Ճեմարանում դասավանդվում են՝ հայերեն, արաբերեն, ֆրանսերեն և անգլերեն, ինչպես նաև բնագիտություն, քիմիա, կենսաբանություն, երկրաբանություն, թվաբանություն, գեղագիտական դաստիարակություն, ֆիզիկական և մարզական դաստիարակություն և այլն: Մանկավարժական հատուկ մոտեցումը, ճեմարանի հատուկ եզակի մթնոլորտը ապահովում է աշակերտների մտավոր և հոգեկան ներդաշնակ զարգացումը: Արսլանյան ճեմարանը ուսումնական համապարփակ հաստատություն է և օժտված է նախահամալսարանական ուսման բոլոր բաժիններով՝ մանկամսուր (1-3 տարեկան երեխաների համար), մանկապարտեզ (3-5 տարեկանների համար), տարրական բաժին (6-8 տարեկանների համար), նախակրթական (9-11 տարեկանների համար), միջնակարգ (12-15 տարեկանների համար), երկրորդական (16-18 տարեկան աշակերտների համար): Աշակերտների արտադասարանային գործունեության կազմակերպումը, աշակերտների ելումուտը, զբոսանքների և ազատ պահերի հսկողությունը իրականացնում է ընդհանուր հսկիչը, որը ունի 2 օգնական: Ճեմարանը կառավարում է տնօրենը, ում օժանդակում են 2 փոխտնօրենները: Տնօրինությանը կից գործում է նաև ծնողական խորհուրդը և ճեմարանի շրջանավարտների միությունը: Այսօր ճեմարանի աշակերտների թիվը հասնում է 700-ի: Ճեմարանի «Հրաչ Դարբինյան» գրադարանն ունի ավելի քան 35 հզ. հատոր գիրք և հարուստ արխիվային հավաքածու: Տնօրեններ՝ Լևոն Շանթ (1930-51), Սիմոն Վրացյան (1952-1969), Հրաչ Տասնապետյան (1969-1999), Տիգրան Ճինպաշյան (գործադիր տնօրեն 2001-ից):

Համազգայինի հայագիտական բարձրագույն հիմնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայագիտական մասնագիտական ուսումնական հաստատություն,որը հիմնվել է 1974-ին (1975-79-ին չի գործել): Նպատակն է պատրաստել մասնագետներ հայկական մամուլում, դպրոցներում, հրատարակչություններում, ազգային և կուսակցական հաստատություններում աշխատելու համար: Առաջին տարին ունեցել է 15 ուսանող: Առաջին շրջանավարտները տվել է 1983-ին: Մինչև այժմ տվել է ավելի քան 140 շրջանավարտ: 1991-ից ուսման տևողությունը երեք տարի է: Ունի հայոց լեզվի և գրականության, ինչպես և հայոց պատմության առանձին բաժանմունքներ: 1991-ին Երևանի պետական համալսարանի հետ կնքած պայմանագրի հիման վրա այստեղ դասավանդում են Հայաստանից գործուղված մասնագետներ: Հայագիտականի շրջանավարտներն իրավունք են ստացել իրենց ուսումնառությունը շարունակել ԵՊՀ-ում: Ուսանողներ են ընդունում Լիբանանից, Սիրիայից, Իրանից և այլ վայրերից: Ունի գիշերօթիկ բաժին և ազատ ունկնդրի կարգավիճակ: Տնօրենն է Երվանդ Փամպուքյանը (1979-ից):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Հ. Վարժապետյան, « Հայերը Լիբանանի մեջ» Բեյրութ, 1951:
  2. Արաքս Փաշայան «Լիբանանի վերջին պատերազմը և լիբանանահայության արդի հիմնախնդիրները» Երևան,2006
  3. Արաքս Փաշայան, «Լիբանանահայության մի քանի հիմնախնդիրների շուրջ», Երևան,2006
  4. «Ազդակ» օրաթերթ