Մանկամսուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երեխաների զարգացման կենտրոն

Մանկամսուր, 2 ամսականից մինչև 3 տարեկան երեխաների նախադպրոցական դաստիարակության հիմնարկություն՝ առողջապահության նախարարության համակարգում։ Հանդիսանում է մոր և մանկան պահպանության ապահովման կարևոր օղակ, միջոցառումներ է իրականացնում երեխաների առողջության ապահովման, նրանց հոգեկան ու ֆիզիկական զարգացման ուղղությամբ։

Մանկամսուրում երեխաները բաժանվում են չորս խմբի, մինչև 9 ամսական (կրծքի երեխաներ), 9-14 ամսական (չորեքթաթ գնացողներ), 14-24 ամսական (միջին) և 2-3 տարեկան (ավագ), որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված է համապատասխան ռեժիմ ու բժշկական հսկողություն։

Որոշ երկրների մանկական հիմնարկներում պահվում են նաև մսուրային հասակի երեխաներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 232 CC-BY-SA-icon-80x15.png