Գուրգեն Մխիթարյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | ապրիլի 16, 1919[1] Թթուջուր, Հայաստան[1] |
---|---|
Մահացել է | ապրիլի 26, 1999 (80 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | փիլիսոփա և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] |
Ալմա մատեր | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1946)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր[1] (1972) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Գուրգեն Ենոքի Մխիթարյան (ապրիլի 16, 1919[1], Թթուջուր, Հայաստան[1] - ապրիլի 26, 1999), հայ խորհրդային փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1974)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով[2]։ 1949-1959 թվականներին դասավանդել է ՀԿԿ Կենտկոմին կից եռամյա կուսակցական դպրոցում, 1959 թվականից դասախոսել է Երևանի պետական համալսարանում, 1979 թվականին նշանակվել փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ։
Գիտական հետազոտությունները վերաբերում են պատմական մատերիալիզմի, փիլիսոփայական և սոցիոլոգիայի պատմության հարցերին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշան։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազատություն և անհրաժեշտություն, Երևան, ԵՊՀ հրատ., 1963, 312 էջ[3]
- Սոցիոլոգիական ուսմունքների պատմություն, Երևան, ԵՊՀ հրատ., 1982, 240 էջ[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 635.
- ↑ «Подвиг народа». podvignaroda.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Ազատություն և անհրաժեշտություն». publishing.ysu.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Սոցիոլոգիական ուսմունքների պատմություն». publishing.ysu.am. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուրգեն Մխիթարյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 635)։ |
Կատեգորիաներ:
- Ապրիլի 16 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Թթուջուր (Գեղարքունիքի մարզ) գյուղում ծնվածներ
- Ապրիլի 26 մահեր
- 1999 մահեր
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Հայ պրոֆեսորներ
- Հայ փիլիսոփաներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ