Արմենոխորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Արմենոխորի
Αρμενοχώρι
Կոորդինատներ: 34°44′40″ հս․ լ. 33°07′45″ ավ. ե. / 34.74444° հս․. լ. 33.12917° ավ. ե. / 34.74444; 33.12917
ԵրկիրԿիպրոսի Հանրապետություն Կիպրոս
ՇրջանԼիմասլի
Առաջին հիշատակումՄ.թ.ա. 85
Այլ անվանումներԷսենկո
Մակերես8,195[1] կմ²
ԲԾՄ290 մետր
Պաշտոնական լեզուհայերեն, հունարեն
Բնակչություն167 մարդ (2001[2])
Ազգային կազմՀայեր, Հույներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հույն Ուղղափառ եկեղեցի
ՏեղաբնականունԱրմենոխորցի
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ5121
Փոստային ինդեքս4523
Փոստային ինդեքսներ4523[3]
##Արմենոխորի (Կիպրոսի Հանրապետություն)
Red pog.png

Արմենոխորի (հուն․՝ Αρμενοχώρι), գյուղ Կիպրոսի Հանրապետության Լիմասոլի շրջանում, տեղակայված Լիմասոլ քաղաքից 10 կմ դեպի հյուսիս-արևելք։ Արմենոխորի հունարեն նշանակում է «Հայկակակ գյուղ»։ 1958 թվականին թուրք կիպրացիները հաստատել են գյուղի երկրորդ անունը Էսոնկո, որը նշանակում է քամոտ գյուղ (թուրք.՝ Esenköy

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Մեծը` Կիպրոսում, շրջապատված 4 թագավորներով

Հնագույն ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենոխորին Լիմասոլի շրջանի ամենահին գյուղերից մեկն է։ Կղզու բնակության տարիները թվագրվում են ՔԱ 85-ական թվականներին։ Տիգրան Մեծը նվաճելով Սիրիան, Լիբանանը, Անատոլիան, Իսրայելի մի մասը հասել է նաև Կիպրոս։ Տիգրանը իր բանակի մի մասը թողել է Կիպրոսում երաշխավորելու հույն բնակչության խաղաղությունը, քանի որ կղզում ապրում էին նաև ագրեսիվ արաբներ։ Տիգրանի զորքը օգտագործում է կղզու այս գերհարմարավետ դիրքավորված տարածքը որպես թշնամուն հետևելու դիտարան և ռազմավարական հենակետ։ Այնուհետև շարունակելով իր նվաճումները, Տիգրանը հրամայում է որոշ զինվորների տեղակայվել այս հողատարածքում ինչի արդյունքով ստեղծվում է Կիրպոսի առաջին հայկական համայնքը, որը տարիներ անց անվանակոչվում է Արմենոխորի:

Օսմանյան ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենոխորին դարձել է թուրք կիպրացիներով բնակեցված գյուղ Օսմանյան ժամանակաշրջանում, այնուամենայնիվ հույն և հայ մի քանի ընտանիքներ մնացել են գյուղում 1891-ից 1900-ական թվականներին, սակայն նրանք էլ լքել են գյուղը 1940-ական թվականներին։ Բրիտանական ժամանակաշրջանում բնակչությունն ավելացավ հասնելով 1960 թվականին 160-ի։

Արդի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայեր կարողացել են Անատոլիայից հասնել Կիպրոս, և ապաստանել իրենց պատմական գյուղում։ Գյուղի բնակչությունը կազմում է 167 մարդ 2001 թվականի տվյալների։ Այժմ այստեղ բնակվում են կղզու ամենահարուստ ներկայացուցիչները, կառուցված են արդի շքեղ դղյակներ տարածքի ամենաընտիր տեսարաններով դեպի միջերկրական ծով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]