Մալիա
Բնակավայր | ||
---|---|---|
Մալիա | ||
հուն․՝ Μάλια | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Hersonissos Municipality?, Malia Municipal Unit? և Commune of Malia? | |
ԲԾՄ | 28 մետր | |
Բնակչություն | ▲3522 մարդ (2021) | |
Հեռախոսային կոդ | 28970 | |
Փոստային դասիչ | 70007 | |
Ավտոմոբիլային կոդ | HK և HP | |
| ||
Մալիա[1] (հուն․՝ Μάλια), փոքր քաղաք Հունաստանում՝ Կրետե կղզու հյուսիսում, Կրետական ծովի ափին։ Այն գտնվում է Խերսոնեսի դիմոսի կազմի մեջ։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների ունի 3224 բնակիչ[2]։ Քաղաքից 2 կմ արևմուտք գտնվում է Մինոսյան քաղաքակրթության ժամանակահատվածում Կրետեի ծովապետության ավերակները։ Հին քաղաքի իրական անունն անհայտ է։ Բացի պալատից, Խրիսոլակոսում (Χρυσόλακκος) հայտնաբերվել են բազմաթիվ բնակատեղիներ և գերեզմանատներ։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի տարբերակի համաձայն՝ Մալիա անունը գալիս է «Օմալի» (Ομαλή) բառից, որը հունարենով նշանակում է հարթեցում (հարթեցնել), որը ցույց է տալիս տեղական վայրի տեսքը։
Պալատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն լեգենդի՝ Մալիայում թագավորում էր Զևսի և Եվրոպայի որդին՝ Սարպեդոնը, որը Մինոսի կրտսեր եղբայրն էր։ 1915 թվականին Իոսիֆ Խաձիդակիսի կողմից սկսվել են հնագիտական պեղումները, որոնք շարունակում է Ֆրանսիական հնագիտական դպրոցը։ Այժմ տեղակայված է Մինոյական պալատը, որոշ բնակատեղիներ և Խրիսոլակոսի պալատից հյուսիս գտնվող թագավորական գերեզմանատունը։
Առաջին պալատը կառուցվել է մ.թ.ա. մոտավորապես 1900 թվականին և քանդվել է մոտավորապես մ.թ.ա 1700 թվականին, որից հետո կառուցվել է նոր պալատ, որը նույնպես մ.թ.ա. 1450 թվականին Թիրա կղզու հրաբխային ժայթքման ժամանակ փլվել է։ Այսօր տեսանելի է, որ ավերակները պատկանում են նոր պալատին, Կնոսոս և Ֆեստ ժամանակակիցներին, թեև հայտնիները զիջում են նրանց շքեղությամբ և զարդարանքով։
Մալիի պալատը երկհարկանի է, արևմտյան մուտքը պատված է սալաքարերով։ Այն եղել է պատրաստված կենտրոնական այգով, սյունազարդ պատշգամբով, սրբավայրերով, ամբարներով, թագավորական պալատներով, արհեստանոցներով և պահեստներով։ Պալատի շրջակայքում էին գտնվում թաղամասերը, որոնք միասին կազմում էին Մինոյական քաղաքը։ Տներից մեկը վերակառուցվել է, և այժմ այնտեղ պահպանվում են տարբեր հնագիտական գտածոներ։ Այստեղ է գտնվում ամենակարևոր գտածոն՝ մեղուներով պահած հայտնի ոսկե զարդարանքը։
Մալիական նավահանգիստ և գերեզմանատուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այիա Վարվարայի (Αγία Βαρβάρα) տեղակայքի ոչ մեծ ծովախորշում, որը մինոյացիներն օգտագործում էին որպես նավահանգիստ, հայտնաբերվել են մինոյական կավե խեցիներ և դամբարաններ։
Լողափեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքային լողափերը դրանք լայնածավալ լողափեր են նուրբ ավազով և մակերեսային ջրով։ Ունեն զարգացած ինֆրակառուցվածքներ՝ փոքրիկ պանդոկներ, ժամանցային և ջրային սպորտի տեսակներ։
Պոտամոսի լողափը երկար ավազոտ լողափ է, որն իր մաքրության համար պարգևատրվել է կապույտ դրոշով։ Մալիայի գլխավոր լողափն ավելի մարդաշատ է լինում, քան այս լողափը[3]։
Լրացուցիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այժմ Մալիան հայտնի հանգստավայր է՝ բազմաթիվ հյուրանոցներով, խանութներով, փոքրիկ ճաշարաններով, գիշերային ակումբներով, որոնք օգտագործվում են համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց, բայց, հատկապես, Մեծ Բրիտանիայի զբոսաշրջիկների կողմից։
Մալիայի համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալիայի համայնքն ներառում է մեկ բնակավայր։ Տարածքը 21.75 քառակուսի կիլոմետր է[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 2389[5] |
2001 | 3725[5] |
2011 | 3224[6] |
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Греция. Справочная карта. Масштаб 1: / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.
- ↑ Греция. Справочная карта. Масштаб 1:1 000 000 / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз
- ↑ «Пляж Потамос (Малия)». www.cretanbeaches.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Греческая статистическая служба, 2009. — Т. I. — С. 424. — ISSN 1106-5761.
- ↑ 5,0 5,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Греческая статистическая служба. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
{{cite web}}
: Text "Ελληνική Στατιστική Αρχή" ignored (օգնություն) - ↑ Απογραφή Πληθυσμού — Κατοικιών 2011. Μόνιμος πληθυσμός (греч.) (недоступная ссылка — история). Ελληνική Στατιστική Αρχή (2011). Проверено 4 июня 2017. Архивировано 25 декабря 2013 года.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Malia Minoan Palace» (անգլերեն). www.explorecrete.com — Информация о Дворце Малия. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
- «Malia, information for your holidays in Malia» (անգլերեն). www.explorecrete.com — Информация о городе Малия. Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալիա» հոդվածին։ |
|