Հայերն Ավստրալիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայերը Ավստրալիայումից)
Հայ-ավստրալիական հարաբերություններ

Ավստրալիա

Հայաստան

Հայերն Ավստրալիա են եկել տակավին XIX դարի կեսերին Կոստանդնուպոլսից, Հնդկաստանից և Հարավարևելյան Ասիայի երկրներից։ Ավստրիալիայի առաջին հայը եղել է նորջուղայեցի Մելքում Մանուկյանը, ով 1870 թվականին Հնդկաստանից անցել է Մելբուրն, ապա բնակություն հաստատել Սիդնեյի մոտակայքում գտնվող Լաքլենդ գյուղում և զբաղվել խանութպանությամբ[1]։ Բայց որպես համայնք՝ ավստրալահայերը կազմակերպվել են հիմնականում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ այստեղ եկան հայ գաղթականների նոր խմբեր Միջին ու Մերձավոր Արևելքի երկրներից։ Ներկայումս Ավստրալիայում բնակվում է 60.000 հայ՝ հիմնականում Սիդնեյում, Մելբուռնում, Բրիզբենում, Կանբեռայում, Պերթում։ Կան պետական ծառայողներ, արհեստավորներ, բժիշկներ, փաստաբաններ։ Սիդնեյում և Մելբուռնում գործում են հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ, երեք ամենօրյա և վեց մեկօրյա վարժարաններ։ Առաջին հայկական եկեղեցին՝ Սիդնեյի Սուրբ Հարությունը, օծվել է 1957 թ.-ին։

Ազգային կյանքը կազմակերպում են բազմաթիվ մշակութային, բարեգործական, մարզական ու երիտասարդական միություններ։ Հրատարակվում են հայերեն պարբերականներ (Գարուն, Լույս, Հույս, Արմենիա), գործում են թատերախմբեր, երգչախմբեր, հայկական ռադիոժամեր (Նոր սերունդի ձայն, Էրեբունի)։ 2002 թ.-ից Մելբուռնում գործում է Հայ արտ մշակութային կենտրոնը, որը կազմակերպում է հայ գեղանկարիչների և լուսանկարիչների ցուցահանդեսներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խաչատուր Դադայան, «Գիրք վաճառականական»,