Սուրբ Հարություն եկեղեցի (Սիդնեյ)
| Սուրբ Հարություն եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Նոր Հարավային Ուելս |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Թեմ | Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 1957 և 1966 |
| Հիմնադրված | 1957 և 1966 |
![]() | |
![]() | |
Սուրբ Հարություն եկեղեցի, Սիդնեյ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմին, հանդիսանում է նրա առաջնորդանիստ մայր տաճարը[1]։ Համակարգում է սիդնեյաբնակ առաքելական ավստրալահայության հոգևոր կյանքը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-ական թվականների սկզբներին Ավստրալիայում են հաստատվում հայեր Սիրիայից, Լիբանանից, Կիպրոսից, Եգիպտոսից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Չինաստանից և այլ երկրներից, և հայերի թվաքանակը, տարբեր տվյալներով, կազմում էր 500-1500 մարդ, որոնք կենտրոնացած էին Մելբուռն, Սիդնեյ և Ադելաիդա քաղաքներում: Այստեղ կազմակերպվել են հայ առաքելական եկեղեցական համայնքներ և եկեղեցական վարչություններ՝ առանց շենք ու եկեղեցի ունենալու։ Պատարագները մատուցվել են Քինգս Քրոսի մեթոդիստական եկեղեցում։
Առաջին հայ հոգևորականը, որը Ավստրալիա (Սիդնեյ) է եկել 1954 թվականին, եղել է Ասողիկ ծայրագույն վարդապետ Ղազարյանը (1957 թվականից՝ եպիսկոպոս)։ 1958 թվականին նա նշանակվել է Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի (Հնդկաստան, Բանգլադեշ, Բիրմա, Չինաստան, Թաիլանդ, Սինգապուր, Ինդոնեզիա, Ճապոնիա, Ֆիլիպիններ), ինչպես նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ գաղութների հայրապետական պատվիրակ (կենտրոնները՝ Սիդնեյ և Կալկաթա)։ Նրա օրոք սկսել է Սիդնեյի առաջին հայկական եկեղեցու կառուցումը, որն օծվել է 1957 թվականին[2]։ Դրանից տասը տարի անց միայն՝ 1968 թվականին, հիմնադրվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի նորաստեղծ թեմը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին եկեղեցու շենքը եղել է Քեմփբել փողոցի 108 հասցեում, Սուրի Հիլզում, որը օծվել է 1957 թվականին Դերենիկ եպիսկոպոսի կողմից: Շենքը գնվել էր Պրեսբիտերական եկեղեցուց։ Ավելի ուշ այն վաճառվեց՝ օգնելու ֆինանսավորել իր ներկայիս Chatswood կայքի գնումը: 1965 թվականին քաղաքի հայաշատ արվարձաններից մեկում գնված այդ եկեղեցին 1976 և 1991 թվականներին վերակառուցվել է հայկական ճարտարապետական ոճով, ավելացվել է գավիթ և զանգակատուն[3]:
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցուն կից գործում են շաբաթօրյա ազգային վարժարան, Տիկնանց միություն, Երիտասարդական միություն, թատերական, մարզական և այլ խմբեր: Եկեղեցուն կից գործում է մեկօրյա վարժարան, «Լուսավորիչ» երգչախումբը: Հրատարակվում են կրոնաեկեղեցական բնույթի «Լույս» (1955 թվականից), «Հույս» (1966 թվականից) պաշտոնաթերթերը:
2019 թվականին Ավստրալիա է այցելել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, և իր մատուցած սուրբ պատարագի ընթացքում Հայկազուն Սրբազանի կողմից ընթերցվել է Հայրապետական կոնդակը, որով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան շնորհվեց տիկին Գլեդիս Բերեջիկլյանին ազգօգուտ և եկեղեցանվեր իր ծառայության համար[1]:

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում Հայրապետական Սուրբ Պատարագ է մատուցվել (լուսանկարներ)». syuniacyerkir.am. 2019 թ․ փետրվարի 3.
- ↑ «Our church, church history» (english). armenianchurchsydney.org.au.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Armenian Apostolic Church of Holy Resurrection» (english). churchesaustralia.org (Australia's Christian heritage). 2020 թ․ օգոստոսի 6.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Հարություն տաճարի ֆեյսբուքյան էջ
- Սուրբ Հարություն տաճարի պաշտոնական կայք
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |

