Տորտոսայի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Տորտոսայի ամրոց
կատ.՝ Suda de Tortosa
Tortosa - La Suda.jpg
Տեսակդղյակ
Վարչական միավորՏորտոսա[1]
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա[1]
Ընթացիկ
սեփականատեր
Abd-ar-Rahman III?
Կոորդինատներ: 40°48′53.280000099993″ հս․ լ. 0°31′23.9520001″ ավ. ե. / 40.81480000002777331° հս․. լ. 0.523320000028° ավ. ե. / 40.81480000002777331; 0.523320000028
Castle of la Zuda, Tortosa Վիքիպահեստում

Տորտոսայի ամրոց (կատ.՝ Suda de Tortosa) կամ Սուդայի ամրոց (կատ.՝ Castell de la Suda, Սուդ արաբերեն նշանակում է բերդ, ամրոց), միջնադարյան պաշտպանական կառույց Իսպանիայի Կատալոնիայի ինքնավար մարզի Տորտոսա քաղաքում[2]: Քաղաքի գլխավոր տեսարժան վայրն է:

Հայտարարվել է Իսպանիայի պատմամշակութային հուշարձան և ստացել է RI-51-0006747 գրանցման համարը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը քաղաքի ամենահին կառույցներից մեկն է և վերաբերում է նրա առաջին բնակիչներին: Ռեկոնկիստայի ժամանակ ամրոցը բաժանվել է երեք մասի: Քրիստոֆոր Դեսպուջը (կատ.՝ Cristòfor Despuig) իր «Տրակտատ Տորտոսա հայտնի քաղաքի մասին» (կատ.՝ Los Col·loquis de la insigne ciutat de Tortosa) երկում գրում է, որ Ռամոն Բերենգեր IV-ը ամրոցը մասամբ նվիրել է այն ասպետներին, ովքեր ամրոցի գրավման ժամանակ առաջին են բարձրացել նրա պատերի վրա: Ամրոցի մի մասը հասել է Գիյեմ Ռամոն I դե Մոնկադային (կատ.՝ Guillem Ramon I de Montcada), երկրորդը՝ Պեռ դե Սենմենատին, իսկ երրորդ մասը Ռամոն Բերենգեր IV-ը թողել է իրեն:

Ամրոցի գլխավոր աշտարակ

Ամրոցի առաջին պատերը կառուցվել են հռոմեացիների իշխանության օրոք: Հետագայում ամրոցը զարգացրել են մուսուլմանները և մասնավորապես խալիֆ Աբդ ար-Ռահման III-ը: Ռեկոնկիստայի ժամանակ՝ 1148 թվականի դեկտեմբերին, ամրոցը գրավվել է Ռամոն Բերենգար IV-ի կողմից և հանձնվել Մոնկադա տանն ու տաճարականներին՝ ի նշան երախտագիտության պատերազմում իրեն օգնելու համար: Արագոնի թագավոր Խայմե Նվաճողն ամրոցը դարձրել է իր նստավայրն ու իր հենարանը Մորելյայի, Պենիսկոլայի ու Բուրիանայի նվաճման ժամանակ: 1294 թվականին, երբ Տորտոսան անցել է թագավորի տիրապետության տակ, ամրոցը դարձել է թագավորի նստավայր, ինչից հետո այնտեղ կառուցվել են նոր շինություններ ու պաշտպանական նոր տարրեր: Տորտոսայի մարքիզ Ինֆանտ Ֆերանի (կատ.՝ Ferran d'Aragó i de Castella) իշխանության տարիներին ամրոցը եղել է նրա ձեռքում: 1363 թվականին ամրոցը, ինչպես և քաղաքի գերիշխանությունը վերադարձվել է Պեդրո IV թագավորին, որից հետո ամրոցը կրկին ընդլայնվել է[3]:

Ներկայումս ամրոցի զբոսաշրջային գրասենյակում կարելի է տեսնել երեք հին բուխարիներ ու չորս մեծ պատուհաններ, որ ստեղծված են կատալոնյան գոթիկայի (կատ.՝ Gòtic català) ոճով: Ամրոցում պահպանվում է նաև զենքերի հավաքածուն:

Միջնադարում ամրոցում տեղավորված է եղել դատարան: Հռամեական ամրաշինական կառույցները փակվել են 17-րդ և 18-րդ դարերի շինություններով, որ երկու հարևան բլուրները միացրել են ամրաշինական մեկ համակարգի մեջ:

Ամրոցի մուտքի մոտ գտնվում է մուսուլմանների գերեզմանոց: 1972 թվականին այնտեղ գտնվել են 10-րդ դարի էպիտաֆիա, որում հիշատակվում է քաղաքագլուխը, և դագաղի կափարիչ (ներկայում պահվում է Տորտոսայի քաղաքային թանգարանում), որի վրա փորագրված է եղել հատված Ղուրանից:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավարևմտյան անկյունը  
Գլխավոր աշտարակն ու արևելյան ճակատամասը  
Ներքևի հատվածի ներքին դարպասները  
Միջին հատվածի դարպասները  
Վերին հատվածի դարպասները  
Զբոսաշրջային գրասենյակ  
Մուսուլմանների գերեզմանոցի մի հատված  
Հռոմեական սյուների մնացորդներ  
Մուտքի դարպասներ  

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Monuments database — 2017.
  2. Anna Sàez. Les set vides d'un castell,Sàpiens, Барселона,№ 100, 2011 թվականի փետրվար, էջ 80, issn 1695-2014
  3. Jacobo Vidal Franquet.|Les obres de la ciutat: L'activitat constructiva i urbanística de la Universitat de Tortosa a la Baixa Edat Mitjana, https://www.academia.edu/3165808/Les_obres_de_la_ciutat._Lactivitat_constructiva_i_urban%C3%ADstica_de_la_Universitat_de_Tortosa_a_la_baixa_edat_mitjana, Publicacions de l'Abadia de Montserrat, Barcelona, 2008. isbn 978-84-8415-399-3