Ջրվշտիկի կամուրջ
Այլ անվանում(ներ) | Մազի կամուրջ |
---|---|
Երկիր | ![]() |
Տեսակ | Միաթռիչք |
Նյութ | Սրբատաշ քար, անմշակ քար, կրաշաղախ |
Հատում է | Ջրվշտիկ գետ |
Կառուցվել է | 12-13 դարեր |
Երկարություն | 6 մ |
Լայնություն | 3,30 մ |
Բարձրություն | 11,25 մ |
Հենասյուներ | 2 |
Ժառանգության կարգավիճակ | Ոչ |
Ջրվշտիկի կամուրջ (նաև՝ Մազի կամուրջ), հայկական միջնադարյան կիսավեր կամուրջ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի մոտ։ Ներկայում պահպանվել են կամրջախելերը[1][2]։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամուրջը գտնվում է Մատաղիս բնակավայրից 5 կմ հյուսիս-արևմուտք` Ջրվշտիկ գետակի վրա, Եղիշե առաքյալի վանքից 400 մետր հեռու[2]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրվշտիկի կամուրջն ունեցել է միաթռիչք կառուցվածք։ Թաղակիր կամարի անկյունաքարերը եղել են սրբատաշ, իսկ մնացած հատվածները շարվել են անմշակ քարով ու կրաշաղախով[2]։
Թռիչքի երկարությունը եղել է 6 մ, իսկ լայնությունը` 3,30 մ։ Ջրի մակարդակից բարձրությունը եղել է մոտավորապես 11,25 մ[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն որոշ հետազոտողների պնդումների՝ Ջրվշտիկի կամուրջը կառուցվել է 12-ից 13-րդ դարերում[2]։ Կամրջի քանդվելու թվականը հայտնի չէ։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ կամրջի քանդվելը տեղի է ունեցել նախքան 1884 թվականը, քանի որ այդ ժամանակների ականատեսը նշել է, որ կանգուն են մնացել միայն հենապատերը[1][2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Հայկունի, Ուղեգնացական ակնարկներ, «Մեղու Հայաստանի», 1885, N 66, էջ 3։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Սամվել Կարապետյան, Արցախի կամուրջները, Երևան, 2009, էջ 30։»։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-27-ին։ Վերցված է 2020-10-03