Գուրգեն Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուրգեն Հայրապետյան
Ծնվել էօգոստոսի 9 (22), 1914
ԾննդավայրՔմքաձոր, Թարթառի շրջան, Ադրբեջան
Մահացել էմարտի 14, 1998(1998-03-14) (83 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1952) և Կրակոց
Մասնագիտությունռազմական գործիչ և սպա
ԱշխատավայրՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս Ոսկե աստղ (մեդալ, ԽՍՀՄ)
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Հայրենական պատերազմի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան[2] Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան[1] Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ[3] «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ

Գուրգեն (Գրիգոր) Միքայելի Հայրապետյան (օգոստոսի 9 (22), 1914, Քմքաձոր, Թարթառի շրջան, Ադրբեջան - մարտի 14, 1998(1998-03-14), Երևան, Հայաստան), Խորհրդային Միության հերոս, փոխգնդապետ, ԽՄԿԿ անդամ (19421936 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ 1938-1939 թվականներին սովորել է հրամանատարական դասընթացներում, Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-ֆիննական ռազմաճակատի («Ձմեռային պատերազմ», 1939-1940) տարիներին մասնակցել է Հյուսիս-արևմտյան ուղղությամբ Ֆինլանդիայի դեմ մղած խորհրդային ագրեսիային և, ըստ խորհրդային աղբյուրների, «աչքի ընկել Մաներհայմի գծի ճեղքման ժամանակ»։ Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը գրավել է հակառակորդի երկու դզօտ և պատճառել 200 զինվորի ու սպայի մարդկային կորուստ։

Հրամանատարության առաջադրանքները հաջող կատարելու համար Հայրապետյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ Գերմանա-խորհրդային ռազմաճակատիի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների առաջին օրերին կամավոր մեկնել է առաջնագիծ և կռվել Ուկրաինայի ազատագրման համար։ 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի կազմում աչքի է ընկել Կիրովգրադ քաղաքի ազատագրման մարտերում։

1948-1951 թվականներին հեռակա կերպով ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 1955 թվականից աշխատել է Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան)։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի և այլ շքանշաններով ու մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 205 CC BY-SA icon 80x15.png