Ռոմեո Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոմեո Գալստյան
Ծնվել էմայիսի 11, 1968(1968-05-11)
Մահացել էհունվարի 6, 1991(1991-01-06) (22 տարեկանում)
Ազգությունհայ

Ռոմեո Սերգեյի Գալստյան (1968, մայիսի 11, գ. Վերին Հոռաթաղ, Մարտակերտի շրջանի - 1991, հունվարի 6, գ. Մաղավուզ, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ-հրամանատար։ Պաշտպանության բանակի լեյտենանտ (1996, հետմահու)։

1980-1982 թթ.-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում։ 1988-1991 թթ.-ին կամավորական ջոկատի, 5-րդ պաշտպանական շրջանի ստորաբաժանումների (հրաձգային գումարտակի վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Մարտակերտի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Երեք անգամ վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել մարտադաշտ։ Զոհվել է Մաղավուզի պաշտպանության ժամանակ։

Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Վերին Հոռաթաղում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 151։