Jump to content

Սարգիս Հայկունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Հայկունի
Ծնվել էնոյեմբերի 2, 1832(1832-11-02)
ԾննդավայրՏրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունվարի 14, 1908(1908-01-14) (75 տարեկան)
Մահվան վայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբանահավաք, ազգագրագետ և ուսուցիչ
ԵրեխաներԳուրգեն Հայկունի

Սարգիս Գուրգենի Հայկունի (Սարգիս Ղազարյան, նոյեմբերի 2, 1832(1832-11-02), Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունվարի 14, 1908(1908-01-14), Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), բանահավաք, ազգագրագետ։

Գուրգեն Հայկունու հայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Հայկունին ծնվել է 1832 թվականին, Տրապիզոնի նահանգի Զեֆանոս գյուղում։ Եղել է ուսուցիչ Տրապիզոնում, Վանում, Արդվինում, Ալաշկերտում։ Աշխատակցել Է «Հայրենիք», «Մասիս», «Երկրագունդ» պարբերականներին։ 1893 թվականից ապրել է Վաղարշապատում։ Ուսումնասիրել է Հայաստանի հայ և այլազգի բնակչության կենցաղն ու սովորույթները («Բագրևանդ, Ջրաբաշխ գավառ», 1894, «Յուսէփցի ազգատողմ եւ տորօրինակ աւազակ Աբրիեոմ Տրապիզոնի հայ գիւղերու մէջ 1795-1840 թվականներ», 1905)։ Հայկունին հայտնաբերել և գրառել է «Սասնա ծռերի» Արարատյան, Մոկաց, Շատախի, Խլաթի պատումները, ինչպես նաև «Մոքոս» (1896) վիպերգը։ Գրառումները 1895-1896 թվականներին լույս են տեսել «Արարատ» հանդեսում և առանձին գրքերով։ Համակարգել և «Էմինյան ազգագրական ժողովածուի» Բ, Դ, Ե, Զ հատորներում (1901-1906) հրապարակել է իր գրառած (շուրջ 50 բարբառով) բանահյուսական գործերը[1]։

Զբաղվել է նաև ժողովրդական իրավագիտության հարցերով, «Ժամանակակից հայերի սովորության իրավունքը» (անտիպ, Մոսկվայի Լազարյան ճեմարանի մրցանակ)։ «Ազգագրական բառարան»-ը և այլ ուսումնասիրություններ անտիպ են։ Գրառել է նաև առակներ («Կենդանական վեպ», հ. 1, 1907), որոնց մի մասը տպագրել է առանձին գրքով[2]։

Սարգիս Հայկունին մահացել է 1908 թվականին, Վաղարշապատում։

  • Արժանացել է Լազարյան ճեմարանի մրցանակի։
  • Բագրեւանդ։ Մասն Ա։ Ջրաբաշխ գաւառ, [Վաղարշապատ], տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1894[3][4]։
  • Մօքոս։ Ժողովրդական վէպ (Չարսանճագի բարբառով), Էջմիածին, տպարան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, 1896[5]։
  • Բարակ շահ եւ Անուշ շահ։ (Մոկաց բարբառով ժողովրդական վէպ), Վաղարշապատ, տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1901[6]։
  • Էմինեան ազգագրական ժողովածու։ Հատոր Ա։ Փշրանք Շիրակի ամբարներից, Մոսկուա - Ալէքսանդրապօլ, Լազարեան ճեմարանի արեւելեան լեզուաց հրատարակչություն, 1901[7]։
  • Էմինեան ազգագրական ժողովածու։ Հատոր Բ։ Ժողովրդական վէպ եւ հէքէաթ, Լազարեանց Ճեմարան Արևելեան լեզուաց, Մոսկուա - Վաղարշապատ, 1901[8]։
  • Էմինեան ազգագրական ժողովածու։ Հատոր Դ։ Ժողովրդական հէքեաթ, Լազարեանց Ճեմարան Արևելեան լեզուաց, Մոսկուա - Վաղարշապատ, 1902[9]։
  • Էմինեան ազգագրական ժողովածու։ Հատոր Ե։ Հայ-քրդական վէպ, Լազարեանց Ճեմարան Արևելեան լեզուաց, Մոսկուա - Վաղարշապատ, 1904[10]։
  • Յուսէփցի ազգատոհմ եւ տարօրինակ աւազակ Աբրիեօմ Տրապիզոնի հայ գիւղերու մէջ։ 1795-1840, Վաղարշապատ, տպարան Ս. Էջմիածնի, 1905[11][12]։
  • Էմինեան ազգագրական ժողովածու։ Հատոր Զ Ժողովրդական երգ, առած, ասած, հանելուկ, երդում, օրհնանք, անէծք եւ այլն, Լազարեանց Ճեմարան Արևելեան լեզուաց, Մոսկուա - Վաղարշապատ, 1906[13]։
  • Ժողովրդական երգ, առած, ասած, հանելուկ, երդում, օրհնանք, անէծք և այլն։ Լազարեան Ճեմարան Արեւելեան Լեզուաց, 1906[14]։
  • Ժողովրդական առակներ։ Կենդանական վէպեր։ Գրքոյկ Ա, Վաղարշապատ, տպ. Ս. Էջմիածին, 1907[15]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  2. «Zarkfoundation - Սարգիս Հայկունի». zarkfoundation.com.
  3. «Բագրեւանդ ջրաբաշխ գաւառ». aua.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  4. Հայկունի, Սարգիս (1894). Բագրեւանդ. Մասն Ա։ Ջրաբաշխ գաւառ. Վաղարշապատ: Տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի.
  5. Հայկունի, Սարգիս (1896). Մօքոս։ Ժողովրդական վէպ (Չարսանճագի բարբառով). Էջմիածին: տպ. Մայր Աթոռ Ս. Էջմիածնի.
  6. Հայկունի, Սարգիս (1901). Բարակ շահ եւ Անուշ շահ։ Մոկաց բարբառով ժողովրդական վէպ. Վաղարշապատ: Տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի.
  7. Հայկունի, Սարգիս; Լազարեանց Ճեմարան Արևելեան լեզուաց, eds. (1901). Էմինեան ազգագրական ժողովածու. Հատոր Ա։ Փշրանք Շիրակի ամբարներից = Эминскiй этнографическiй сборникъ: Выпускъ I. Этнографическiе матерiалы, собранные Ал. Мхитарянць. Մոսկուա - Ալէքսանդրապօլ: Լազարեան ճեմարանի արեւելեան լեզուաց հրատ.
  8. Հայկունի, Սարգիս; Լազարեանց Ճեմարան Արևելեան լեզուաց, eds. (1901). Էմինեան ազգագրական ժողովածու. Հատոր Բ։ Ժողովրդական վէպ եւ հէքէաթ = Эминскiй этнографическiй сборникъ: Выпускъ II. Армянскiй народный эпосъ и сказки, собранныя С. Айкуни. Մոսկուա - Վաղարշապատ: Тип. Варвары Гатцукъ.
  9. Հայկունի, Սարգիս; Լազարեանց Ճեմարան Արևելեան լեզուաց, eds. (1902). Էմինեան ազգագրական ժողովածու. Հատոր Դ։ Ժողովրդական հէքեաթ = Эминскiй этнографическiй сборникъ: Выпускъ IV. Армянскія народныя сказки, собранныя С. Айкуни. Մոսկուա - Վաղարշապատ: Тип. Варвары Гатцукъ.
  10. Հայկունի, Սարգիս; Լազարեանց Ճեմարան Արևելեան լեզուաց, eds. (1904). Էմինեան ազգագրական ժողովածու. Հատոր Ե։ Հայ-քրդական վէպ = Эминскiй этнографическiй сборникъ: Выпускъ V. Армено-курдскій эпосъ, собр. С. Айкуни. Մոսկուա - Վաղարշապատ: Тип. Х. Бархударянъ.
  11. Հայկունի, Սարգիս (1905). Յուսէփցի ազգատոհմ եւ տարօրինակ աւազակ Աբրիեօմ Տրապիզոնի հայ գիւղերու մէջ։ 1795-1840. Վաղարշապատ: տպ. Ս. Էջմիածնի.
  12. Հայկունի, Սարգիս (1905). Յուսէփցի ազգատոհմ եւ տարօրինակ աւազակ Աբրիեօմ։ Տրապիզոնի հայ գիւղերու մէջ 1795-1840. տպ. Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի.
  13. Հայկունի, Սարգիս; Լազարեանց Ճեմարան Արևելեան լեզուաց, eds. (1906). Էմինեան ազգագրական ժողովածու. Հատոր Զ։ Ժողովրդական երգ, առած, ասած, հանելուկ, երդում, օրհնանք, անէծք եւ այլն = Эминскiй этнографическiй сборникъ: Выпускъ VI. Народныя армянскія пѣсни, пословицы, поговорки, заклинанія и проч., собранные С. Айкуни. Մոսկուա - Վաղարշապատ: Тип. Х. Бархударянцъ.
  14. Հայկունի, Սարգիս (1906). Ժողովրդական երգ, առած, ասած, հանելուկ, երդում, օրհնանք, անէծք եւ այլն. Լազարեան Ճեմարան Արեւելեան Լեզուաց.
  15. Հայկունի, Սարգիս (1907). Ժողովրդական առակներ։ Կենդանական վէպեր։ Գրքոյկ Ա. Վաղարշապատ: տպ. Ս. Էջմիածին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Հայկունի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 196