Պամիրյան լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պամիրյան լեզուներ, հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական ճյուղին պատկանող ազգակից լեզուների խումբ։ Պամիրյան լեզուների մեջ են մտնում շուգնանա-ռուշանական լեզվախումբը, յազգուլամերենը, իշկաշիմերենը և վախաներենը։ Որոշ լեզվաբաններ պամիրյան լեզու են համարում նաև մունջաներենը։

Պամիրյան լեզուները, բացառությամբ յազգուլամերենի և մունջաներենի, տարածված են Տաջիկիստանում (Լեռնային Բադախշանի Ինքնավար Մարզ), Աֆղանստանի, Պակիստանի և Չինաստանի սահմանակից շրջաններում։ Ցազգուլամերենը տարածված է միայն Տաջիկիստանում, մունջաներենը՝ Աֆղանստանում և Պակիստանում։

1980-ական թթ. տվյալներով շուգնանառուշանական խմբի լեզուներով խոսում էր մոտ 40 հազար, վախաներենով՝ մոտ 20 հազար մարդ։ Բոլոր պամիրյան լեզուները անգիր են։ Տարբեր պամիրյան լեզուների կրողները միմյանց չեն հասկանում։ Պամիրյան լեզուներն ունեն յուրահատկություններ, որոնցով հակադրվում են իրանական ճյուղի մյուս լեզուներին։ Հ նչյունական առանձնահատկություններից են՝ միջատամնային θ, δ և ետնալեզվային շփական ẋ և ẏ (բացառությամբ իշկաշիմերենի և մունջաներենի) բաղաձայնների առկայությունը։ Ձևաբանական ընդհանրությունները հանդես են գալիս դերանվանական և բայական համակարգերում։ Ունեն բառապաշարային ընդհանրություններ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։