Բելուջիստան (Պակիստան)
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մասն է | Պակիստան | ||||
Կարգավիճակ | նահանգ Պակիստանում | ||||
Մտնում է | Պակիստան | ||||
Վարչկենտրոն | Կվետտա | ||||
Օրենսդրական մարմին | Provincial Assembly of Balochistan? | ||||
Բնակչություն | 13 162 222 մարդ (2014) | ||||
Տարածք | 347 190 կմ² | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | հուլիսի 1, 1970 թ. | ||||
Սահմանակցում է | Հիլմենդ, Պակիստան և Աֆղանստան | ||||
Ժամային գոտի | UTC+5 | ||||
ISO 3166-2 կոդ | PK-BA | ||||
balochistan.gov.pk |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բելուջիստան
Բելուջիստան (ուրդու՝ بلوچستان), պակիստանյան մարզ արևելյան Բելուջիստանի տարածքում: Տեղակայված է երկրի արևմուտքում` Իրանի հետ սահմանին: Ունի ելք Հնդկական օվկիանոս: Բնակչությունը 7 միլիոն մարդ է: Էթնիկական կազմ` բելուջի և փուշթուններ: Գերիշխող կրոն` իսլամ: Մակերես` 347 190 կմ²: Վարչական կենտրոն` քաղաք Կվետտա: Հարավ-արևմուտքում` Արաբական ծովի ափին տեղակայված է տարածաշրջանի խոշորագույն ծովային նավահանգիստը` Գվադարը:
Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելուջիստանը տեղակայված է Իրանական լեռնաշխարհի հարավարևելյան ծայրամասին: Դա Պակիստանի խոշորագույն մարզն է` 347 190 կմ² տարածքով, ինչը կազմում է երկրի ընդհանուր մակերեսի մոտ 44 %: Բնակչության խտությունը ծայրահեղ ցածր է` լեռնային ռելիեֆի և ջրի անբավարարության պատճառով: Մարզի հյուսիսում տեղակայված են Սուլեյմանյան լեռները, որոնք սահման են հանդիսանում Իրանական լեռնաշխարհի և Հնդկական ենթամայրցամաքի միջև: Նրանք խոչընդոտում են խոնավ օդային զանգվածների ներթափանցմանը Հնդկական օվկիանոսից, ինչը ձևավորում է չոր կլիմա Աֆղանստանի հարավում:
Բելուջիստանի վարչական կենտրոնը Կվետտան է: Այն գտնվում է մարզի հյուսիսում, Աֆղանստանի հետ սահմանին մոտ` Կանդագար տանող ճանապարհին: Կվետտայից դեպի հարավ տարածաշրջանը կիսաանապատային է, բնակավայրերը տեղակայված են միայն առուների երկայնքով: Ձմեռները ցուրտ են, հատկապես լեռնաշղթայի վերին մասում, օվկիանոսի ափին ավելի մոտ և հարթավայրերում` ավելի մեղմ են: Ամառը շոգ է և չոր, ջերմաստիճանները հասնում են 50 °C: Ջերմաստիճանային ռեկորդը` 53 °C, գրանցվել է Սիբիում 2010 թվականի մայիսի 26-ին:
Մարզային դրոշ | ![]() | |
---|---|---|
Մարզային կնիք | ![]() | |
Մարզային կենդանի | ![]() | |
Մարզային թռչուն | ![]() | |
Մարզային ծառ | ![]() | |
Մարզային ծաղիկ | ||
Մարզային սպորտ |
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1951 | 1961 | 1972 | 1981 | 1998 | 2011 |
---|---|---|---|---|---|
1 167 167 | 1 353 484 | 2 428 678 | 4 332 376 | 6 565 885 | 13 162 222 |
Ըստ 1989 թվականի մարդահամարի` Բելուջիստանի բնակչությունը կազմել է 6,6 միլիոն մարդ (Պակիստանի բնակչության մոտ 5 %): Ըստ 2005 թվականի պաշտոնական գնահատականների` այն կազմում է 7,8 միլիոն մարդ: Բնակիչների 54,8 % համար մայրենի լեզու է հանդիսանում բելուջերենը, 29,6 % համար` փուշթուն: Այլ լեզուներն ընդգրկում են` բրահուի, սինդհի, փենջաբի և սիրաիկի լեզուները: Բելուջախոս բնակչությունը կենտրոնացած է մարզի արևմուտքում, հարավում և արևելքում, բրահուիով խոսողները` կենտրոնական շրջաններում, փուշթուախոսները` հյուսիսում: Բելուջիստանում ապրում են մեծ թվով աֆղանական փախստականներ: Բելուջիստանում Պակիստանի գրագիտության ամենացածր մակարդակն է` ընդամենը մոտ 50 %, իսկ որոշ շրջաններում` 35 %-ից ցածր:
Բելուջական սեպարատիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Զինված հակամարտությունը Բելուջիստանում սկսվել է 1948 թվականին և շարունակվում է մինչ օրս: Իրանի և Պակիստանի կառավարություններին դիմադրում են բելուջի-ազգայնականները` ձգտելով բաժանած ժողովրդի անկախությանը: Ամենախոշոր ռազմական կազմավորումներից Բելուջիստանում գործում են Բելուջիստանի ազատագրական բանակը և Ջունդալլան:
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելուջիստան նահանգը բաժանվում է 34 շրջանների:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1973 թվականից մինչև 2000 թվականը Բելուջիստանի բաժինը երկրի տնտեսության մեջ տատանվել է 3,7 %-ից մինչև 4,9 %[1], իսկ 1972 թվականից աճել է 2,7 անգամ[2]: Տնտեսության հիմքն է կազմում բնական գազի, ածխի և այլ օգտակար հանածոների արդյունահանումը: Բնակչության եկամուտների կարևոր մաս է ծառայում անասնաբուծությունն ու ձկնորսությունը Արաբական ծովում: Ենթակառուցվածքները զարգացած են շատ թույլ:
Չնայած տնտեսության հետամնացությանը` գոյություն ունի մի շարք զարգացման նախագծեր, որոնցից մեկը խորջրյա նավահանգստի շինությունն է Գվադար քաղաքում:
Բնական անոմալիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկրաշարժ Բելուջիստանում (1935)` զոհվել է 20 000 մարդ:
- Երկրաշարժ Բելուջիստանում (1945)` զոհվել է 4000 մարդ:
- Ջրհեղեղ Բելուջիստանում (2011)` զոհվել է 3 մարդ:
- Երկրաշարժ Բելուջիստանում (2013)` զոհվել է 515 մարդուց ոչ պակաս:
- 2013 թվականի երկրաշարժ Սիստանում և Բելուջիստանում` զոհվել է 34 մարդ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|