Ազադ Ջամու և Քաշմիր (ուրդուآزاد جموں որ کشمیر; կարճ Ազադ Քաշմիր, բառացիորեն «Ազատ Քաշմիր»), դե ֆակտո համարվում է Պակիստանի ադմինիստրատիվ միավոր, բայց պաշտոնապես ճանաչվում է Պակիստանի կողմից, որպես ինքնիշխան հանրապետություն։ Ազադ Քաշմիրը պառլամենտական հանրապետություն է։ Հարևան երկրներն են Հնդկաստանը և Պակիստանը։ Ազադ Քաշմիրը զբաղեցնում է 13 297 կմ² տարածք և ունի 3,8 մլն. բնակչություն։ Հռչակել է անկախությունը 1947 թվականի հոկտեմբերին Հնդկա-Պակիստանյան պատերազմի ժամանակ։
Ազադ Քաշմիրի բնակչությունը 1947 թվականի հոկտեմբերին բողոքելով մահարաջա Խարի Սինգհաի դեմ, հայտարարել է անկախություն։ Առաջին հնդկա-պակիստանյան պատերազմից հետո Քաշմիր և Ջամու նահանգի կարևորագույն երկու քաղաքները՝ Սրինագարը և Ջամուն մնացին Հնդկաստանի իշխանությոան տակ։ ՄԱԿ-ի բանաձևի համաձայն Կաշմիրի վիճակը պետք է որոշվեր ռեֆերենդումի կամ պլեբիսցիտի միջոցով, առաջինից Հնդկաստանի իշխանությունները հրաժարվեցին և հայտարարեցին, որ տեղական խորհրդի որոշումը՝ մնալ Հնդկաստանի կազմի մեջ ավելի կարևոր և համարժեք է պլեբիսցիտի։ Մինչ օրս պլեբիսցիտ չի իրականացվել և Ազադ Քաշմիրը փաստացիորեն համարվում է Պակիստանի նահանգ։
Ձևականորեն Ազադ Քաշմիրը մտնում է նաև Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի մեջ, իսկ Ազադ Քաշմիրի անակախությունը համարվում է ժամանակավոր, մինչև ամբողջ նահանգը միանա Պակիստանին։