Կվետտա
Քաղաք | ||
---|---|---|
Կվետտա | ||
ուրդու՝ کوئٹہ փուշթու՝ کوټه | ||
Երկիր | ![]() | |
Նահանգ | Բելուջիստան (Պակիստան) | |
Հիմնադրված է | 11-րդ դար թ. | |
Տվյալ կարգավիճակում | 1730 թվականից | |
Մակերես | 265,300 կմ² | |
ԲԾՄ | 1680±1 մետր | |
Բնակչություն | ▼1 001 205 մարդ (2017) | |
Հեռախոսային կոդ | 081 | |
Պաշտոնական կայք | balochistan.gov.pk | |
| ||
Կվետտա (փուշթու՝ Կվետտա (کوټه)` ամրոց), քաղաք Պակիստանի արևմտյան մասում, Բելուջիստան նահանգում: Այն Բելուջիստան նահանգի նահանգակենտրոնն է: Տեղացիները քաղաք անվանում են «Պակիստանի պտղատու այգի»: Քաղաքը իրենից մի յուրահատուկ ամրոց է ներկայացնում, որը բոլոր կողմերից շրջափակված է լեռներով[1]: Քաղաքի բնակչությունը արագ տեմպերով աճում է: 1961 թվականի համեմատությամբ, քաղաքի բնակչությունը աճել է մոտ 8 անգամ: Մասնագետները նշում են, որ 7 տարի անց քաղաքի բնակչությունը կհատի մեկ միլիոնը:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կվետտան համարվում է Բելուջիստանի առևտրային կենտրոնը: Քաղաքում զարգացած են արդյունաբերության հետևյալ ճյուղերը` մրգերի պահածոյացում և քրոմի արդյունահանում: Կվետտայում լայն տարածում ունի այգեգործությունը, փայտագործությունը, կաշվի և գորգերի առևտուրը:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում ապրում են բելուջներ և փուշթուներ: Այս երկու ազգերին միավորում է իսլամը: Խոսում են բելուջերեն և փուշթու լեզուներով: Երկուսն էլ հնդեվրոպական լեզուներ են: Բնակչությունը հիմնականում զբաղվում է քոչվոր անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ: Աճեցնում են ցորեն, գարի, կորեկ, եգիպտացորեն և կարտոֆիլ:
Քաղաքի բնակչությունը ըստ տարեթվերի[2]:
1961 | 1972 | 1981 | 1998 | 2012 |
---|---|---|---|---|
106 633 | 158 026 | 285 719 | 565 137 | 842 410 |
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում առկա են մեծ քանակությամբ ուսումնական հաստատություններ: Այստեղ են գտնվում Կվետտայի հրամանատարաշտաբային քոլեջը և Բելուջիստանի համալսարանը, որը նահանգի ամենահին բուհն է: Այստեղ սովորում է մոտ 6000 ուսանող:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «History of Quetta» (անգլերեն)։ Վերցված է 2012-02-16 (չաշխատող հղում)
- ↑ «Quetta» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-07-ին։ Վերցված է 2012-03-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|