Զբոսաշրջությունը Թուրքիայում
Զբոսաշրջությունը Թուրքիայում (թուրք.՝ Türkiye'de turizm), Թուրքիայի Հանրապետության տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը: Վերջին տասնամյակում զբոսաշրջությունը կարևոր դեր է խաղում երկրի տնտեսության և համախառն ներքին արդյունքի մեջ: Ամեն տարի Թուրքիա է այցելում շուրջ 2 միլիոն մարդ, ովքեր այս երկրում ծախսում են ավելի քան 510 հազար ամերիկյան դոլար:
Թուրքիան համարվում է աշխարհի վեցերորդ ամենացանկալի ուղղությունն օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Այս ցուցանիշով Թուրքիան զիջում է միայն Ֆրանսիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Իսպանիային, Չինաստանին և Իտալիային:
Թուրքիան ունի բոլոր նախադրյալները սպասարկման ոլորտի այս ճյուղի զարգացման համար: Երկրի ափերը ողողում են Միջերկրական, Եգեյան, Մարմարա և Սև ծովի ջրերը: Դրանց մերձակա շրջաններին բնորոշ է մերձարևադարձային միջերկրածովյան կլիման: Թուրքիայի ջրափնյա գծի ընդհանուր երկարությունը կազմում է 7200 կմ: Երկրում գործում են ընդհանուր հաշվով 2870 հյուրանոցներ, որոնք կարող են տեղավորել մինչև 700 հազար մարդ[1]: Թուրքիան զբաղեցնում է երկրորդ տեղը Եվրոպայում և յոթերորդն աշխարհում՝ ըստ տաք աղբյուրների թվի (Տարածքով հոսում են 1300 տաք աղբյուրներ): Տրանսպորտային ցանցը թույլ է տալիս հարմարավետորեն շարժվել երկրի ցանկացած հատվածում[2]: Թուրքիայի տարածքում կան մի շարք հնավայրեր և ավերակներ, որոնք պահպանվել են հին հունական և հռոմեական ժամանակահատվածից: Թուրքիայի տարածքում են գտնվում լեգենդար Տրոյա քաղաքի ավերակները:
Թուրքիայի խոշորագույն քաղաքը՝ Ստամբուլը, համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը: Այն նաև համարվում է երկրի զբոսաշրջային գլխավոր կենտրոնը:
Բովանդակություն
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2012 թվականի տվյալների՝ Թուրքիա այցելած արտասահմանյան քաղաքացիների թիվը կազմել է 130 միլիոն մարդ: Նրանցից 45 միլիոնը վայրէջք է կատարել Ստամբուլի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան օդանավակայանում, իսկ 25 միլիոնը՝ Անթալիայի օդանավակայանում[3]:
2014 թվականին Թուրքիա այցելել է ավելի քան 41 միլիոն մարդ: Զբոսաշրջիկների հիմնական զանգվածը եկել է Գերմանիայից, Բուլղարիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ռուսաստանից, Հունաստանից, Վրաստանից և Ադրբեջանից: Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության գրասենյակը՝ օտարերկրյա զբոսաշրջիկները համալրել են երկրի բյուջեն ավելի քան 34 միլիարդ ամերիկյան դոլարով: 2015 թվականին զբոսաշրջության ոլորտում իրավիճակը կտրուկ փոխվել է: Այն կապված էր ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման հետո[4]: Այսպիսի իրավիճակ էր ստեղծվել այն բանից հետո, երբ թուրքական կործանիչը Սիրիայում կրակել էր ռուսական ուղղաթիռի վրա: Փետրվարին պարզ դարձավ, որ ռուս և եվրոպացի զբոսաշրջիկների պասիվությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այս շրջանում Թուրքիայի գլխավոր տուրիստական կենտրոնը՝ Ստամբուլը, գտնվում էր հարձակումների և ահաբեկչությունների թիրախում:
2016 թվականին Թուրքիա ժամանած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 90%-ով: Գերմանացի զբոսաշրջիկների մեկնումը նվազել է 30 %-ով, Դանիայից մեկնումը 15 %-ով, իսկ Մեծ Բրիտանիայից՝ 36 %-ով: Միևնույն ժամանակ աճելի է զբոսաշրջիկների ներհոսքը Իսրայելից, Ուկրաինայից և Վրաստանից:
Թուրքիան հայ զբոսաշրջիկներ համար ևս համարվում է զբոսաշրջային կարևոր ուղղություն: Հայ զբոսաշրջիկները նախընտրում են հանգստանալ հիմնականում Անթալիայում և Ստամբուլում:
N | Պետություն | 2015 | 2016 |
---|---|---|---|
1 | ![]() |
5 580 792 | 3 890 074 |
2 | ![]() |
1 911 832 | 2 206 266 |
3 | ![]() |
2 512 139 | 1 711 481 |
4 | ![]() |
1 821 480 | 1 690 766 |
5 | ![]() |
1 700 385 | 1 665 160 |
6 | ![]() |
706 551 | 1 045 043 |
7 | ![]() |
1 232 487 | 906 336 |
8 | ![]() |
3 649 003 | 866 256 |
9 | ![]() |
602 488 | 606 223 |
10 | ![]() |
847 259 | 555 151 |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թուրք լրագրողը ներկայացնում է իր երկրում զբոսաշրջության ոլորտի անկման պատճառները // Лента.ру, 20.04.2016
- Զբոսաշրջությունը Թուրքիայում վերջին տասնամյակում // Անթալիան այսօր, 21.04.2016
- Զբոսաշրջությունը Թուրքիայի Հանրապետությունում // Лента.ру, հուլիս, 2016
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զբոսաշրջությունը Թուրքիայում կատեգորիայում։ |