Jump to content

Սոմա (Մանիսայի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սոմա
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքՄանիսայի մարզ
Մակերես838,87 կմ²
ԲԾՄ161±1 մետր
Բնակչություն108 981 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3[1] և TRS?[1]
Փոստային դասիչ45500
Պաշտոնական կայքsoma.gov.tr
Սոմա (Մանիսայի մարզ) (Թուրքիա)##
Սոմա (Մանիսայի մարզ) (Թուրքիա)

Սոմա (թուրքերեն՝ Soma), քաղաք Թուրքիայում, որը գտնվում է երկրի արևմուտքում։ Այն գտնվում է Մանիսայի մարզում՝ Եգեյան տարածաշրջանում։ Համաձայն 2009 թվականի մարդահամարի տվյալների՝ Սոմայի բնակչությունը կազմել է 74 158 մարդ[2]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոմայի շրջանի տարածքը կազմում է 839 կմ²[3]։ Քաղաքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 161 մետր։ Քաղաքը գտնվում է Բաքըրչայ գետի ձախ ափին[4]։ Եգեյան ծովից հեռու է 62 կիլոմետր։

Քաղաքային միկրոթաղամասերն են՝ Թուրութալ կամ Զաֆեր (արևմուտք), Օնյուչ Էյլյուլ (հյուսիս), Հյուրիեթ (արևելք), Սամսաջի (հարավ)։

2014 թվականի մայիսի 13-ին Սոմայի հանքահորում պայթյուն[5] է տեղի ունենում, որի արդյունքում մի քանի հարյուր մարդ է զոհվում[6]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսության գլխավոր ճյուղը գորշ ածխի արդյունահանումն է։ Այս վառելիքի հիման վրա կառուցվել են ջերմաէլեկտրակայաններ[7]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ են առաջին անգամ բացվել հանքահորերը՝ ածուխ արդյունահանելու նպատակով։ Այդ ժամանակ ածխի որակը գնահատվեց որպես «շատ վատ», սակայն մի մասն ուղարկվում էր Իզմիր[8]։ Սոմայում կա նաև հողմաէլեկտրակայան, որն ամենամեծերից է Թուրքիայում. այն ունի 119 տուրբին, հզորությունը 140,4 մեգավատտ է[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.lexpera.com.tr/resmi-gazete/metin/gun-isigindan-daha-fazla-yararlanmak-amaciyla-butun-yurtta-uygulanan-ileri-saat-uygulamasinin-devam-3
  2. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 25-ին.
  3. Turkey Districts
  4. Турция, Маниса, Сома — Яндекс.Карты
  5. Lenta.ru: Мир: Катастрофы: В результате аварии на шахте в Турции погибли более 150 человек
  6. Владельцы турецкой шахты отрицают халатность - BBC Russian - В мире
  7. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  8. Anatolia - World Digital Library
  9. «'Rüzgar'da en büyük olacak | GAZETE VATAN». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոմա (Մանիսայի մարզ)» հոդվածին։