Կարքեմիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կարքեմիշ
Kargamiš
Սիրիական հնագույն քաղաքներ,
մ.թ.ա. 2-1 հազարամյակներ
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄարզՀալեպի մարզ
Հիմնադրված էմ. թ. ա. 1321 և մ.թ.ա. 19-րդ դար թ.
Ժամային գոտիUTC+2
Կարքեմիշ (Սիրիա)##
Կարքեմիշ (Սիրիա)

Կարքեմիշ (խեթերեն՝ Kargamiš, հունարեն՝ Εὔρωπος, լատիներեն՝ Europus), հնագույն քաղաք Հյուսիսային Ասորիքում (մ.թ.ա. 2400-600), Եփրատի աջ ափին, այժմյան Սիրիայի և Թուրքիայի սահմանին։ Ամենահին հիշատակությունը վերաբերում է մ.թ.ա. 18-րդ դարին։ Մ.թ.ա. 15-րդ դարում վասալական կախման մեջ է եղել Եգիպտոսից, ավելի ուշ՝ մինչև մ.թ.ա. 12–րդ դարը՝ Խեթական պետությունից։

Մ.թ.ա. 12 – 8 դարերում եղել է ինքնուրույն թագավորության մայրաքաղաք։ Մ.թ.ա. 717 թվականին Կարքեմիշը նվաճել է Սարգոն II-ը։ Մ.թ.ա. 605 թվականին նրա մոտ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսոր II, Մարաստանի դաշնակցությամբ, պարտության է մատնել Եգիպտոսի փարավոն Նեխո II-ի և Ասորեստանի թագավոր Աշշուրուբալլիտ II–ի զորքերին։ Այս ճակատամարտից հետո Ասորեստանը դադարել է գոյություն ունենալ։

Կարքեմիշը պեղելիս (1876, 1878-1881, 1908-1919) հայտնաբերվել են պաշտպանական կառույցներ, պալատների, տաճարների և այլ շինությունների հիմքեր, ճարտարապետական և քանդակագործական հուշարձաններ, սեպաձև և մեհենագիր արձանագրություններ։

Կարքեմիշի արքաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավոր-իշխան Իշխելու թվականներ (մ.թ.ա.) Նշումներ
Ափլահանդա 1786-1766
Յաթար Ամի 1766-1764 Ափլահանդայի որդի
Յահդուլ Լիմ 1764-1745 Ափլահանդայի որդի
Փիյասսիլի կամ Շառռի Քուշուխ 1315 խեթական Սուպիլուլիումա թագավորի որդի
Շառռումա Փիյասսիլիի որդի
Շախուրունվա Փիյասսիլիի որդի
Ինի-Թեշուբ I 1230-ականներ
Թալմի Թեշուբ 1200
Քուզի Թեշուբ 1170 Խեթական պետության անկումից հետո հորջրորջվել է «մեծ թագավոր»
Ինի-Թեշուբ II 1100
Թուդխալիա 1100
Սապազիտի
Ուրաթարհունդա 1000
Սուհի I 975
Աստուվալամանզա
Սուհի II
Կատուվա 900
Սանգարա 870-848
Աստիրու 840
Յարիրի 815
Քամանի 790
Սաստուրա 760
Աստիրու II
Փիսիրի 730-ականներ վերջին թագավոր, գահընկեց է արվել մ.թ.ա. 717, Սարգոն II-ի կողմից
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 350