Քաղաքակրթության բնօրրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարեբեր մահիկ. հենց դրան է հղում արևմտյան և մերձավորարևելյան գիտնականների մեծամասնությունը՝ խոսելով քաղաքակրթության բնօրրանի մասին

Քաղաքակրթության բնօրրան, քաղաքակրթության առաջացման հավանական վայր։

Սովորաբար այս տերմինը կիրառում են Էնեոլիթի դարաշրջանի նկատմամբ, որը ծագել է Մերձավոր Արևելքում․ դա մասնավորապես Ուբեյդի դարաշրջանի և Նաքադի մշակույթներն են, որոնք սկիզբ են դրել շումերական և հին եգիպտական քաղաքակրթություններին համապատասխանաբար։ Բարեբեր մահիկի (Միջագետք և Լևանտ), Հայաստանի, Իրանական լեռնաշխարհի, (հին էլամ և Արատտա), Կենտրոնական Անատոլիայի և Արևելյան Անատոլիայի[1] տարածքները ընդհանուր առմամբ համարվում են քաղաքակրթության առաջին բնօրրանը։

Բացի այդ, այս տերմինը օգտագործվում է որոշ այլ ասիական մշակույթների համար, որոնք գտնվում են խոշոր գետերի հովիտներում, ինչպիսիք են Ինդոս գետը (Հարապպայի քաղաքակրթություն) Հնդկական ենթացամաքում[2] և Հուանհեն (Շան դինաստիա)՝ Չինաստանում[3], ինչպես նաև հնագույն մշակույթները քաղաքակրթության այլ վաղ օջախներում՝ Հունաստանում (Կիկլադյան քաղաքակրթություն, մինոսյան քաղաքակրթություն), Պերուում (Նորտե-Չիկոյի մշակույթը Կարալ քաղաքի հետ) և Մեզոամերիկայում (օլմեկյան քաղաքակրթություն)։

«Քաղաքակրթության բնօրրանի» շուրջ շահարկումները բնորոշ են «կորած քաղաքակրթությունների և մայրցամաքների» մասին կեղծ պատմական և էզոթերիկ գրականությանը՝ երբեմն երանգավորված ազգայնական գույներով (այդպիսիք էն հռչակվել Թայվանը, Արկայիմը, Տրիպոլին և այլն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Near East: Archaeology in the «Cradle of Civilization», Charles Keith Maisels, Routledge 1993 ISBN 0415047420
  2. «Indus River Valley Civilizations». history-world.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 10-ին.
  3. «Ancient China: The Yellow River Culture». www.wsu.edu. Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 10-ին.