Սուրբ Վարդան (Հայոց ձորի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Վարդան (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Սուրբ Վարդան | ||
Երկիր | ![]() | |
Թուրքիայի նահանգ | Վանի մարզ | |
Վանի մարզի շրջան | Արտամետի (էդրեմիտի) շրջան | |
Համայնք | Արտամետ | |
Խոսվող լեզուներ | Մինչև Մեծ եղեռնը՝ հայերեն , Մեծ եղեռնից հետո՝ թուրքերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3[1] և TRS?[2] | |
Պաշտոնական կայք | - | |
|
Սուրբ Վարդան, (Քըյըջաք, թուրքերեն՝ Kıyıcak), հայկական նախկին բնակավայր Արևմտյան Հայաստանում՝ Հայոց ձորի գավառում, ներկայում՝ քրդաբնակ բնակավայր Թուրքիայի Հանրապետության Վանի մարզի Արտամետ (Էդրեմիտ) շրջանում[3]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրն իր անունը ստացել է տեղում ավելի վաղ հիմնադրված վանքի անունից և կոչվել Սուրբ Վարդան։ Հայոց ցեղասպանությունից հետո թուրքական իշխանությունները այն վերանվանել են Քըյըջաք[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Վարդան բնակավայրը տեղակայված է Վանա լճի հարավ-արևելյան ափին՝ ծովի մակարդակից 1648-1650 մ բարձրության վրա[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Վարդան գյուղի մասին գրավոր աղբյուրներում հիշատակվում է 19-րդ դարից սկսած՝ չնայած գյուղում գտնվող վանքի մասին հիշատակություններն ավելի վաղ դարերի են[3]։
Բնակավայրի մասին պահպանված գրավոր հիշատակությունները մեծամասամբ առնչվում են թուրքերի և քրդերի կողմից գյուղի և բնակչության նկատմամբ հարձակումներին, հալածանքներին ու սպանություններին[3][4][5][6][7]։
Համիդյան ջարդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է, որ Սուրբ Վարդանը գյուղը 1894-1896 թվականներին տեղի ունեցած Համիդյան ջարդի ժամանակ ենթարկվել է հարձակման։ Այդ օրերին թալանվել է 9 տուն և սպանվել 4 բնակիչ[3][5][6][7]։
Հայոց ցեղասպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդեն 1914 թվականից ավելի են ուժգնացել Սուրբ Վարդան գյուղի բնակչության նկատմամբ թուրքերի և քրդերի կողմից կատարվող հարձակումները։ Այդպիսի դեպքերից մեկը, որի մասին առկա են տեղեկություններ, վերաբերում է 1914 թվականի նոյեմբերի 27-ին ուսուցիչ Արտաշես Սարգսյանի սպանությանը[3][8]։
Համաձայն գյուղի բնակիչ-ականատեսի վկայության՝ 1915 թվականի ապրիլի 7-ին թուրքերը պաշարել են Սուրբ Վարդան գյուղը և սկսել բնակչության կոտորածը։ Ըստ վկայության՝ արական սեռի 8 տարեկանից բարձր անձանց հավաքել են ծովափի մոտ և սպանել։ Հայտնի է, որ Թառեր Տեր-Ավետիսյանի 7 շնչից կազմված ընտանիքի 3 անդամը սպանվել են, իսկ մնացածն արդեն 1916 թվականին հաստատվել էին Բաքվի Հայոց գյուղում[3][9]։
Հայտնի է, որ 1915 թվականի դեկտեմբերի դրությամբ Կասպից ծովի Նարգեն կղզում գտնվող 168 գերիների թվում է եղել նաև Սուրբ Վարդան բնակավայրի բնակիչ Միսակ Սարգսյանը[3][10]։
Հայոց ցեղասպանության հետևանքով Սուրբ Վարդան գյուղն ամբողջությամբ զրկվել է հայ բնակչությունից, իսկ հետագայում բնակեցվել քրդերով[3]։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Վարդան գյուղում է գտնվել հայկական առաքելական համանուն վանական համալիրը։ Սուրբ Վարդան վանքի հիմնադրման մասին հստակ տեղեկություններ հայտնի չեն[3]։ Ենթադրվում է, որ Սուրբ Վարդան գյուղը, որն վանքից ավելի ուշ է հիմնադրվել, ստացել է վանքի անունը[3]։ Վանքի մասին ենթադրյալ առաջին հիշատակությունը, որը թվագրվում է 1691 թվականով, հայտնի է Երեմիա Կոստանդնուպոլեսցու կազմած քարտեզից[3][11]։ 1760-ական թվականներին Վանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ափին գտնվող Սուրբ Վարդան վանքը հայտնվում է ջրի տակ[12]։ Մոտավորապես 1880-ական թվականներին այն վերանորոգվել է[3][13][14]։ Համաձայն «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանի» վանքից 5-6 կմ հեռու՝ Սուրբ Վարդան լեռան լանջին կառուցվել է համանուն եկեղեցի[3][12]։ 19-րդ դարում վանական համալիրը նկարագրվել է որպես մեծ և քարաշեն կառույց[3][15]։ 1894-1896 թվականներին Օսմանյան կայսրության հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված զանգվածային կոտորածների (Համիդյան ջարդերի) ժամանակ Սուրբ Վարդան վանքը թալանվել է[3][16]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1855[3][17] | |||||||||
1873[3][18] | |||||||||
1883[3][19] | |||||||||
1897[3][20] | |||||||||
19-րդ դարի սկիզբ[3][21] | |||||||||
1909[3][8] | |||||||||
1914[3][23][24] | |||||||||
1990[3] | |||||||||
2000[3] | |||||||||
Սուրբ Վարդան բնակավայրի բնակչության մասին վիճակագրական տվյալները հայտնի են սկսած 1855 թվականից։ Մինչև Հայոց ցեղասպանությունը այն եղել է զուտ հայաբնակ գյուղ։ Մեծ եղեռնից հետո բնակավայրում հաստատվել են քրդեր[3]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է, որ Սուրբ Վարդան գյուղում գործել է ուսումնարան։ Հայոց ցեղասպանության նախօրեին՝ 1914 թվականի նոյեմբերի 27-ին, ուսումնարանի ուսուցիչ Արտաշես Սարգսյանը սպանվում է[3][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20240224154238/https://www.resmigazete.gov.tr/eskiler/2016/09/20160908-2.pdf
- ↑ https://support.microsoft.com/tr-tr/topic/t%C3%BCrkiye-de-dst-uygulamas%C4%B1-sona-ermi%C5%9Ftir-56f14484-a323-543c-5e36-f701723f5b22
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 «Հայոց ձոր», հատոր Ա, Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2015 թվական։
- ↑ «Վան-Տոսպ», 1913, N 15, 4 մայիս, էջ 174։
- ↑ 5,0 5,1 Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912, էջ 370։
- ↑ 6,0 6,1 Աղթամարայ հանգուցեալ Խաչատուր կաթուղիկոսի վերջին թուղթն եւ տեղեկագիրը, «Արարատ», 1896, Ե, էջ 247։
- ↑ 7,0 7,1 Հայաստանի ազգային դիվան, ֆ. 242, ց. 1, գ. 78, թ. 8։
- ↑ 8,0 8,1 8,2 «Հորիզոն», 1913, N 12, 17 յունվար, էջ 3։
- ↑ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 186։
- ↑ «Վան-Տոսպ», 1915, N 3, 13 դեկտեմբեր, էջ 14։
- ↑ Uluhogian G., Un’ antica mappa dell’ Armenia, Ravenna, 2000.(իտալ.)
- ↑ 12,0 12,1 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան, «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 2001թ., էջ 775-776։
- ↑ Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ. Պօլիս, 1885թ., էջ 123-124։
- ↑ Ա.Մենակ (Մաքսապետյան Արմենակ), Հայոց-Ձոր, «Աշխատանք», 1911, N 11, 27 մարտ, էջ 5։
- ↑ Ինճիճեան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, Վէնէտիկ, 1806թ., էջ 144։
- ↑ «Արարատ», 1896, Բ, էջ 88։
- ↑ Հայաստանի ազգային դիվան, ֆ. 468, ց. 1, գ. 3, թ. 1:
- ↑ Տևկանց Ե., Ճանապարհորդություն Բարձր Հայք և Վասպուրական (1872-1873 թթ.), Երևան, 1991, էջ 223։
- ↑ Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 123։
- ↑ Маевский В., Ванский вилает, Тифлис, 1901, էջ 262:(ռուս.)
- ↑ Ինճիճեան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, հ. Ա, Վէնէտիկ, 1806, էջ 144։
- ↑ 22,0 22,1 Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912, էջ 47
- ↑ Бекгульянц Р., По Турецкой Армении, Ростов на Дону, 1914 г., էջ 93:(ռուս.)
- ↑ Ա-Դօ, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, Երեւան, 1917, էջ 18։
|