Խոսպ
Գյուղ | ||
---|---|---|
Խոսպ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառ | Հայոց ձորի գավառ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 223 մարդ (1909) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Խոսպ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձորի գավառում։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիշատակվում է նաև Խոսբ, Խոսփ և Խուսփ անվանաձևերով։ Ներկայիս անվանումը Սաքալար է։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայոց ձոր գավառի կենտրանական գյուղերից է։ Հիրճ և Վերին Մժնկերտ գյուղերի միջակայքում։ Գտնվում է Անգղ գետի ձախ ափից 4 կմ հարավ։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1850-1860 մ է[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում և հարակից տարածքներում գտնված հուշարձանների մնացորդներից կարելի է ենթադրել, որ այն գողություն է ունեց էլ միջնադարից։ Գրավոր հիշատակություններում գյուղը հիշատակվում է սկսած 19-րդ դարի կեսերից։ Բոլոր այդ հիշատակություններում նկարագրվում է գյուղի կողոպված լինելը. 1. 1877 թվականի մայիսի 28
![]() |
...Խոսբ գիւղն բոլորովին կողոպտելովաւերակ կը դարձունեն։ |
![]() |
2. 1878 թվականի նոյեմբերի 5
![]() |
Խավշտանցի քիւրդեր Խոսպայ գիւղէն 20 եզ յափշտակեցին[3]։ |
![]() |
Խոսպեցիների բնաջնջման ծրագիրը իշխանությունները վստահել էին քուրդ հայտնի ավազակներ Լազգոյին և Ջանկոյին, որոնք 1915 թվականի ապրիլի 7-ին գյուղում սպանեցին 50 տղամարդու, որոնց մեջ էին տեր Մարտիրոսը, ռես Ազիզը, նախկին ռեզ Սարգիսը և այլք[4][5]։ Համաձայն խոսպեցի Կարապետ Դավթյանի, որը ուշագրավ տեղեկատվություն է տրամադրում, 1915 թվականի ապրիլի 2-ին պժնկերտցի քուրդ Մճոն խոսպեցի հայերին զգուշացրել էր սպասվելիք կոտորածի մասին, սակայն հակառակ այս իրողությանը՝ ապրիլի 7-ին տեղի ունեցած այս արհավիրքին խոսպեցիները պատրաստ չէին։
Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1909 թվականին ուներ 43 տուն (223 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և նասնապահությամբ։
Գյուղը ուներ եկեղեցի (Ս. Սարգիս), իսկ մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվում էր Ս. Աստվածածին անունով փոքրիկ, առանց գմբեթի վանքը, որի շուրջը կային խաչքարեր։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական։
- ↑ Գանձեր Վասպուրականի, հ Ա, էջ 2, Տեր-Մկրտիչեան Ե.
- ↑ Գանձեր Վասպուրականի, հ Ա, էջ 3, Տեր-Մկրտիչեան Ե.
- ↑ Վշտապատում, էջ 59
- ↑ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, հ 1, էջ 162
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 77)։ ![]() |
|