Կարմրաքար (Հայոց ձորի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կարմրաքար (այլ կիրառումներ)
Գյուղ
Կարմրաքար
թուրք.՝ Kızıltaş (Քզըլթաշ)
Կոորդինատներ: 38°18′05.3″ հս․ լ. 43°14′47.6″ ավ. ե. / 38.301472° հս․. լ. 43.246556° ավ. ե. / 38.301472; 43.246556
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՎիլայեթՆահանգՎանի նահանգ
ԳավառՀայոց ձորի գավառԳևաշ (նախկինում Ոստան)
Ազգային կազմՄինչև 1910թ.-ը բացառապես հայեր
1916 թ.-ի հոկտեմբերից բացառապես քրդեր
Կրոնական կազմՄինչև 1916թ.-ի հոկտեմբերը՝ հայ առաքելական
Ներկայում իսլամ
ՏեղաբնականունԿարմրաքարցի (վերաբերում է հայ բնակիչներին)
Ժամային գոտիUTC+3
##Կարմրաքար (Հայոց ձորի գավառ) (Թուրքիա)
Red pog.png

Կարմրաքար (թուրքական պաշտոնական անվանումը՝ Քզըլթաշ, թուրք.՝ Kızıltaş), նախկին հայկական, ներկայում քրդաբնակ բնակավայր պատմական Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառում՝ Վանա լճից 8.5 կմ արևելք, ներկայիս Թուրքիայի Հանրապետության Վանի նահանգի Գևաշ (նախկին Ոստան) շրջանում: Տեղակայված է ծովի մակերևույթից 1750-1790 մ բարձրության վրա[1][2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմրաքար գյուղի մասին միջնադարյան տեղեկություններ հայտնի չեն: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կարծիքով պատճառն այն է, որ հայտնի չէ գյուղի մոռացված, առավել հին անվանումը: Բնակավայրի պատմական հուշարձանները, որոնք 1915 թվականից սկսած աստիճանաբար ոչնչացվել են, վկայում են, որ 15-րդ դարից մինչև 1910-ական թվականների սկիզբը գյուղի բնակչության բացառապես հայ լինելը: Ս.Կարապետյանի կարծիքով մինչև 15-րդ դարը Կարմրաքարի բնակչությունը նույնպես եղել են հայեր[1]:

Բնակավայրը բազմիցս ենթարկվել է քրդական տարբեր ցեղերի հարձակումների, որոնք առավել հաճախակիացել են 19-րդ դարի երկրորդ կեսից: Հարձակումների նպատակն է եղել թալանն ու առևանգումները[1]: Մասնավորապես, հայտնի է, որ 1860 թվականին Կամուշ օղլին հարձակվում և կողոպտում է գյուղի Հաշվու տեղամասը[1][3]: 1878 թվականի նոյեմբերի 5-ին քրդերը հարձակվում և գողանում են Կարմրաքարի բնակչությանը պատկանող 1800 ոչխար[1][4]: 1896 թվականին Թամե անունով քուրդ ցեղապետն իր զինված խմբերով հարձակվում է Կարմրաքարի վրա: Գյուղի բնակիչ մահտեսի Փոխան անունով ծերունի կրակում և սպանում է քրդերի ցեղապետին: Այդ քայլը որո ժամանակ կանգնեցնում է քրդերին, սակայն ավելի ուշ վերջինները կրկին հարձակվում և թալանում են բնակավայրը[1][5]:

1894-1896 թվականներին Օսմանյան կայսրությունում պետական մակարդակով հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված կոտորածների (Համիդյան ջարդեր) հետևանքով Կարմրաքարից սպանվում է 5 հայ[1][6]:

Հայոց ցեղասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ցեղասպանության ժամանակ Կարմրաքար գյուղը Օսմանյան Թուրքիայի հայկական բազմաթիվ բնակավայրերի շարքում նույնպես ենթարկվեց հարձակումներ, կոտորածի, գերևարումների և ավերման: 1915 թվականին գյուղի բնակչության մի մասը, անվտանգության նկատառումներից ելնելով, տեղափոխվում է Անգղ գյուղ և հենց այնտեղ էլ նույն թվականի ապրիլի 8-ին սպանվում Հայոց ցեղասպանության հետևանքով Կարմրաքար գյուղի բնակչության մեծ մասը սպանվել են, կենդանի մնացածներից մի քանիսը գերևարվել, իսկ մյուսները ընդմիշտ լքել հայրենի գյուղը[1][7][8][9][10][11][12]:

Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Հայոց ցեղասպանությունը Կարմրաքար գյուղում առկա են եղել բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում՝ եկեղեցի, տարբեր դարաշրջաններով թվագրվող խաչքարեր, տապանաքարեր, ժայռախաչեր[1]։

Կարմրաքարի եկեղեցին գտնվել է գյուղի արևմտյան կողմում վեր բարձրացող կարմրագույն ժայռերի արևելյան ստորոտին՝ ծովի մակերևույթից 1781 մ բարձրության վրա[1]։ Եկեղեցին տարբեր դարերում հիշատակվում էր տարբեր անուններով։ Սկզբնական շրջանում այն կրում էր Սուրբ Աստվածածին[13], այնուհետև՝ Սուրբ Ամենափրկիչ[14] անունները[1]։ 1883 թվականից այն կոչել են նաև Սուրբ Երրորդություն[15][16][17] անունով[1]։ 1894-1896 թվականներին Օսմանյան կայսրության հայ ազգաբնակչության կոտորածների (Համիդյան ջարդերի) ժամանակ եկեղեցին ենթարկվել է թալանի[18]։ Հայոց ցեղասպանության ժամանակ և դրան հաջորդող ժամանակահատվածում եկեղեցին ավերվել է։ 2004 թվականին հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ղեկավարած գիտարշավախումբը հայտնաբերել է ավերված եկեղեցու միայն արևելյան որմի հազիվ նշմարվող մնացորդները[1]։

Կարմրաքարի գերեզմանոցը ամբողջությամբ ավերվել է Հայոց ցեղասպանությունից հետո, 2004 թվականին կատարված ուսումնասիրության ժամանակ չեն հայտնաբերվել տապանաքարեր կամ խաչքարեր։

Ավերված եկեղեցու մոտ գտնվող ժայռերի վրա 2004 թվականի դրությամբ պահպանվել էին մի քանի տասնյակ փորքագրված փոքր խաչեր, ինչպես նաև հիշատակագրություններ, այդ թվում՝ 1504, 1611, 1613, 1653 թվականներով թվագրվող[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմրաքարի բնակչության մասին տեղեկություններ հայտնի են սկսած 15-րդ դարից: Հայտնի է, որ մինչև 1910 թվականի սկզբները գյուղն ունեցել է բացառապես հայ բնակչույթուն: Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կարծիքով բնակավայրը մինչև 15-րդ դարը նույնպես ունեցել է բացառապես հայ բնակչությունը, սակայն այդ մասին տեղեկություններ հայտնի չեն, քանի որ չի պահպանվել գյուղի առավել հին անվանումը: Նախքան Մեծ եղեռնը արձանագրվել է բնակչության թվաքանակի անընդհատ աճ: Հայտնի է, որ քրդերը փոքր թվաքանակով սկսել են բնակություն հաստատել Կարմրաքարում սկսած 1910-ական թվականների սկզբից[1]: Ստորև ներկայացված է Կարմրաքար գյուղի բնակչության թվաքանակն ըստ տարիներ և ազգության.

Տարեթիվ Հայկական տուն Հայեր Քրդական տուն Քրդեր Ծանոթագրություն
1855[1][14] 14 63
1860-ական[1][19] 10
1873[1][20] 10
1883[1][2] 16
1895[1][6] 20
1897[1][21] 36
1909[1][16] 36 Մեկ այլ տվյալի համաձայն՝ 44 հայ․ տուն (237 շունչ՝ 119 ար․, 118 իգ․), 1 քրդ․ տուն[1][22]
1914[1][23][24][25] 51 314 6 32
1916 հոկտեմբեր[1][26] 24 22 բնիկ հայ, 2 շատախցի հայ
1985[1] 346
1990[1] 461
2000[1] 562
2011[1] 581
2012[1] 576
2013[1] 587

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական, էջ 124-128:
  2. 2,0 2,1 Միրախորեան Մ., «Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի», մասն Ա, Կ.Պօլիս, 1884թ., էջ 187
  3. Բազեան Յ., Համառօտ ստորագրութիւն Հայկաձոր եւ Ոստան գաւառաց, «Սիօն», 1870, էջ 37:
  4. «Մշակ», 1879, N 68, 8 մայիս, էջ 2:
  5. «Դրօշակ», 1896, N 9, էջ 68:
  6. 6,0 6,1 «Արարատ», 1896, Ե, էջ 247:
  7. Շիրին, Ջարդի սարսափներէն, «Աշխատանք», 1916, N 58, 19 նոյեմբեր, էջ 3:
  8. Ա-Դո, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, էջ 207-208:
  9. «Վան-Տոսպ», 1915, N 3, 13 դեկտեմբեր, էջ 14:
  10. «Վան-Տոսպ», 1916, N 36, 31 յուլիս, էջ 14:
  11. Վարդանեան Ե., Նամակ Վանից, «Վան-Տոսպ», 1916, N 20, 10 ապրիլ, էջ 14:
  12. «Արեւ», 1917, N 48, 29 օգոստոս, էջ 3:
  13. Բազեան Յ․, Համառօտ ստորագրութիւն Հայկաձոր եւ Ոստան գաւառաց, «Սիօն», 1870, էջ 3637
  14. 14,0 14,1 Հայաստանի ազգային դիվան, ֆ. 468, ց. 1, գ. 3, թ. 1:
  15. Միրախորեան Մ., «Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի», մասն Ա, Կ.Պօլիս, 1884թ., էջ 187-188։
  16. 16,0 16,1 «Հորիզոն», 1913, N 12, 17 յունվար, էջ 3։
  17. Thierry J-M., Monumens arméniens du Vaspurakan, Paris, 1989, p. 348.(ֆր.)
  18. «Արարատ», 1896, Բ, էջ 88։
  19. Բազեան Յ., Համառօտ ստորագրութիւն Հայկաձոր եւ Ոստան գաւառաց, «Սիօն», 1870, էջ 36:
  20. Տևկանց Ե․, Ճանապարհորդություն Բարձր Հայք և Վասպուրական (1872-1873 թթ․), Երևան, 1991, 223։
  21. Маевский В.Ванский вилает, Тифлис, 1901, ст. 262.(ռուս.)
  22. Ա-Դո, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երևան, 1912, էջ 47։
  23. Бекгулянц Р., По турецкой Армении, Ростов-на-Дону, 1914 г., ст. 93.(ռուս.)
  24. Ա-Դո, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, էջ 18:
  25. «Սիոն», 1967, N 5-6, էջ 228։
  26. «Աշխատանք», 1916, N 52, 29 հոկտեմբեր, էջ 3: