Jump to content

Մանուել Միրախորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուել Միրախորյան
Ծնվել է1856[1]
ԾննդավայրՎան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էհունիսի 28, 1934(1934-06-28)[1]
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ռումինիայի թագավորություն
Մասնագիտությունազգագրագետ և մանկավարժ
ԵրեխաներԼևոն Միրախորյան

Մանուել Միրախորյան (1856[1], Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 28, 1934(1934-06-28)[1], Բուխարեստ, Ռումինիա[1]), ազգագրագետ, մանկավարժ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Վանի Սբ․ Թարգմանչաց, Վարագի Ժառանգավորաց, Կ․ Պոլսի «Առաքել, Նուպար և Շահնազարյան» վարժարաններում։ Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Մկրտիչ) պատրիարքության ժամանակ (1869-1873 թթ.) եղել է նրա անձնական քարտուղարը։ Դասավանդել է Կ․ Պոլսի և Վանի դպրոցներում։ XIX դարի վերջին հաստատվել է Ռումինիայում, Ֆոկշան և Ռոման քաղաքներում ծավալած իր մանկավարժական գործունեությամբ նպաստել է ռումինահայ կյանքի աշխուժացմանը։ Աշխատակցել է Կ․ Պոլսի «Մասիս», «Արևելք», «Երկրագունտ», Մարսելի «Արմենիա», «Հայ սիրտ» ևն պարբերականների։ 1882 թվականին ուղևորություն է կատարել Ղրիմում, ուսումնասիրել տեղի հայերի ազգագրությունը և հասարակական կյանքը, սակայն գրած մենագրության ձեռագիրը բռնագրավել է թուրք, կառավարությունը։ 1883 թվականին Արևմտյան Հայաստանի նահանգներում կատարած ուղեգրական, ազգագրական, վիճակագրական, պատմագրական ուսումնասիրությունը զետեղել է «Նկարագրական ուղևորություն․․․» (մաս 1-3, 1884-1885 թթ.) գրքում։ Աշխատությունը ուշագրավ տեղեկություններ է պարունակում Արևմտյան Հայաստանի բնակավայրերի, բնակչության թվի, զբաղմունքի, ազգային տեղաբաշխման, վանքերի, եկեղեցիների, խաչքարերի, ձեռագրերի և այլնի մասին։ Միրախորյանի մի շարք գործեր անտիպ են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 614
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել Միրախորյան» հոդվածին։