Մարգս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մարգս
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՆահանգՎանի նահանգ
ԳավառՀայոց ձորի գավառ
ԲԾՄ1765-1770 մ
Ազգային կազմՄինչև 1916 թ.-ը՝ հայեր
1897 թ.-ից՝ քրդեր
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ65170
Մարգս (Թուրքիա)##
Մարգս (Թուրքիա)

Մարգս (նաև՝ Մարկոս, Մարկս, Մարս, Մարքս, Մաքս, ներկայիս թուրքական անվանումը՝ թուրքերեն՝ Andaç՝ Անդաչ), նախկին հայկական բնակավայր Վանի նահանգի Հայոց ձորի գավառում՝ Անգղ գետի ձախ կողմում, Վանա լճի ափից 3 կիլոմետր արևելք, ներկայում քրդաբնակ գյուղ Թուրքիայի Հանրապետությունում։ Տեղակայված է ծովի մակերևույթից 1765-1770 մետր բարձրության վրա[1]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը տարբեր ժամանակներում կրել է վկայվել է նաև Մարկոս, Մարկս, Մարս, Մարքս անվանումներով։ Ներկայում թուրքական իշխանությունների կողմից վերանվանվել է Անդաչ անունով[1]։

Գոյություն ունեն Մարգս անվան ծագման մի քանի վարկածներ։ Գյուղը հայտնի է եղել որպես Քյոշկ բնակավայրում բնակվող Արծրունի իշխանների նժույգների արոտատեղի, քանի որ տարածքը կազմված է ընդարձակ մարգագետիններից[1][2][3]։ Մեկ այլ ավանդության համաձայն՝ գյուղի տեղում հայկական թագավորության ժամանակաշրջանում եղել է մաքսատուն, որի համար էլ կոչվել է Մաքս[1][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական։
  2. Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մաս Ա, Կ. Պօլիս, 1884։
  3. Thierry J-M., “Les églises arméniennes a double abside,” Revue des études arméniennes, nouvelle série 18, 1984.(ֆր.)
  4. Բազեան Յ., Համառօտ ստորագրութիւն Հայկաձոր եւ Ոստան գաւառաց, «Սիօն», 1869։