Խառնուրդ (Հայոց ձորի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Խառնուրդ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՆահանգՎանի նահանգ
ԳավառՀայոց ձորի գավառ
ՀամայնքԳյուրփընար
ԲԾՄ1775 մ
Ազգային կազմՄինչև 19-րդ դդ՝ հայեր
այնուհետև՝ քրդեր
Ժամային գոտիUTC+3
##Խառնուրդ (Հայոց ձորի գավառ) (Թուրքիա)
Red pog.png

Խառնուրդ (նաև՝ Խառնորտկներ, թուրք.՝ Değirmendüzü՝ Դեղիրմենդյուզյու), նախկին հայկական գյուղ Վանի նահանգի Հայոց ձորի գավառում, ներկայիս Թուրքիայի Հանրապետության Գյուրփընար քաղաքի թաղամաս։ Տեղակայված է ծովի մակերևույթից 1775 մետր միջին բարձրության վրա[1]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խառնուրդ բնակավայրի անվանումը կապված է այն հանգամանքով, որ այստեղ հատվում են Անգղ գետն ու Մենուայի ջրանցքը։ Հնում կոչվել է նաև Խառնորտկներ[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խառնուրդ բնակավայրն ունի ավելի քան 3000-ամյա պատմություն, ինչի մասին փաստում են գյուղի հարևանությամբ անցնող Մենուայի ջրանցքը, այն կառուցելու մասին պատմող սեպագիր արձանագրությունը[1][3][4][5][6] և Անգղ գետի վրա կառուցված հնագույն ջրանցույցը[1][7]։

Պատմական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրանցք[խմբագրել | խմբագրել կոդը]

Խառնուրդի մոտով է անցնում Վանի թագավորության արքա Մենուայի կառուցած համանուն ջրանցքը, որի կառուցման մասին պատմող սեպագիր արձանագրությունը գրեթե ոչնչացված պահպանվել է գյուղի հյուսիսային եզրին գտնվող ժայռի վրա։ Այն բաղկացած է 14 տողից։ Ընդունված է համարել, որ սեպագիր արձանագրությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1891 թվականին գերմանացի հնագետ Վալդեմար Բելքը[1][4][5][6]։

Ջրանցույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի տարածքում պահպանվել է հնագույն ջրանցույց, որը Մենուայի ջրանցքի ժամանակակիցն է։ Գտնվում է Խառնուրդից հյուսիս՝ Անգղ գետի և Մենուայի ջրանցքի հատմն վայրում։ Ջրանցույցի ջրերը կհոսեն արևելքից դեպի արևմուտք՝ լցվելով Վանա լիճ[1][3]։

Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Խառնուրդ գյուղում հին ժամանակներից մինչև 19-րդ դար պահպանված է եղել առաքելական եկեղեցի, որը 1860-ական թվականներից բնակավայրում հաստատված քրդերի կողմից վերափոխվել է մզկիթի։ Եկեղեցին կառուցված է եղել սրբատաշ քարերից և կոչվել է Սուրբ Գևորգ[1][2]։

Ջրաղացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակին հայաբնակ գյուղում գործել են 40 ջրաղացներ, որոնք աղացել են հիմնականում ցորեն[1][2][3]։ Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ 2000-ական թվականներին դեռևս կանգուն էին բոլոր 40 ջրաղացների շինությունները, որոնցից 15-ը մինչև 2010 թվականը գործում էր որպես ջրաղաց։ Այնուհետև տեղի բնակիչների կողմից մի մասը վերածվել են բնակելի տների, իսկ մյուս մասը՝ կանգնած են փլուզման շեմին[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը անհիշելի ժամանակներից եղել է հայաբնակ, և միայն 19-րդ դարի ընթացքում է այնտեղ սկսվել քրդական բնակչության ներթափանցումը[2]։ 1894-1896 թվականներին իրականացված Համիդյան ջարդերի հետևանքով գյուղն ամբողջովին հայաթափվել է։ Ներկայում բնակավայրն ունի քրդական բնակչություն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական։
  2. 2,0 2,1 2,2 2,3 Բազեան Յ., Համառօտ ստորագրութիւն Հայկաձոր եւ Ոստան գաւառաց, «Սիօն», 1869, էջ 251։
  3. 3,0 3,1 3,2 Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մաս Ա, Կ.Պօլիս, 1884։
  4. 4,0 4,1 Հ. Ն. Ա., Վալտեմար Պելքին նոր գտած սեպագիր արձանագրությունները, «Արարատ», 1893։
  5. 5,0 5,1 Բասմաջեան Կ., Յաւելուած եւ քննութիւն «Ցուցակի Տոսպական կամ հայկական բեւեռաձեւ արձանագրութեանց» (Հիվեռնայ), «Բազմավէպ», 1896։
  6. 6,0 6,1 Ադոնց Ն., Հայաստանի պատմություն, Երևան, 1972։
  7. Տեր-Ավետիսյան Ս., Ուրարտական թագավոր Մենուաս Առաջինի կառուցած Շամիրիամի ջրանցքը, «Տեղեկագիր», 1941, № 3-4: