Աթանանց (Հայոց ձորի գավառ)
Գյուղ | ||
---|---|---|
Աթանան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
Գավառ | Հայոց ձորի գավառ | |
Այլ անվանումներ | Անթանանց, Աթանանք, Անթանան, Անթանանց, Աղբաթանք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 310 մարդ (1909) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | աթանանցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Աթանան, գյուղ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Հայոց Ձոր գավառում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է լճափից 1.8 կմ հեռավորության վրա՝ Խառականց, Պլթանց գյուղերի և Ոստան քաղաքի միջև՝ Արտոս լեռան հյուսիսահայաց ստորոտում՝ Վանից 29 կմ հարավ-արևմուտք, իսկ Ոստանից (Գյավաշ)՝ 4 կմ հյուսիս-արևելք։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1740 մ է[1]։
Գյուղի և նրան հարակցող հանդամասերի մասին 1870 թվականի ականատեսընշել է,
![]() |
...այս գիւղը Ոստան գաւռի արևելեան ծայրը կիյնայ իւր դիրքը փոքր բլրակի մե վրայ դրուած է, ...իւր թիկունքը ունի մեծ բլրկաձև լեռ մը. իսկ արևմտեան կողմը փոքր-ինչ ապառաժուտ բլրակ մը կայ, որուն անունը Սեւաքարեր կըսուի. այս բլրակի արևելեան հիւսիսային կողմն երեք ձիընթաց տարածութեամբ տղմուտ և շատ ջրային մարգագետին մը կայ, երկայնությիւնը կը հասնի մինչև ցծովեզր Աղթամարայ. գիւղի արևելեան կողմէն փոքր-ինչ դէպ ի հիւսիս գեղեցիկ ջրարբի և բերրի դաշտ մը կայ, որուն տարածութիւնը մինչև երկու ժամ կը տևէ։ Գիւղիս բոլորտիքը ծառատունկերով զարդարուած է, իւր դիմացն ունի Աղթամարայ ծովակը, իսկ արևմտեան և հարաւային կողմանէ մէկ ու կէս ժամու չափ հեռաւորութեամբ իւր լայնանիստ դաղտակի ծայրը մինչեւ Ոստան գաւառի սահմանը հասուցած է...[2] - Յ. Բազեան
|
![]() |
Գյուղը, իբրև Գյավաշ-Հայոց Ձոր սահմանային գոտու բնակավայր, ԺԹ դարի ընթացքում և մինչև 1915 թվականը մերթ գտնվում էր առաջին, մերթ երկրորդ գավառի վարչական ենթակայության ներքո. «Ստորին Հայոց-ձորից անցնելով դէպ հարաւ-արևմուտք, կտրելով Վանայ ծովի հարաւային եզերագիծն մտնում ենք Ռշտունեաց-Գաւաշ գաւառի դուռն՝ Աթանանց գիւղ, Արտօս սարի բուն ստորոտում հովանաւորուած մի կողմ ծաղկաւէտ լեռան ստուերով և մրգառատ ծառատունկերով պատուած»[3]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական անվանաձևն է Աղթաբան։ Այնուհետև վկայել է Աբանան[2] կամ Ատանոն[4] անվանաձևով։ Ներկայումս պաշտոնապես վերանվանվել է Աթալան տարբերակի[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրավոր աղբյուրներում գյուղն առաջին անգամ հիշվում է որպես 607 թվականի հայրապետական գահ բարձրացած Աբրահամ Ա կաթողիկոսի ծննդավայր. «...տէր Աբրահամ ի գաւառէն Ռշտունեաց, ի գեղջէ Աղբաթանից...»[5]:
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթանանը 1850 թվականին ուներ 175 բնակիչ, 1909 թվականին՝ մոտ 310 հայ բնակիչ, որոևք զբաղվում էին հիմնականում երկրագործությամբ, այգեգործությամբ և ձկնորսությամբ։ Գյուղն ուևեր Սուրբ Գևորգ անունով եկեղեցի (կառուցված XV դար) և վարժարան։ Մինչև XIX դարի վերջը եկեղեցու վրայի 1492 թվականի արձանագրությունը պահպանված էր։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ Կենդանի մնացած բնակիչներն ապաստան են գտել Արևելյան Հայաստանում[6]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի մոտ է գտնվում հայտնի Չարահան Ս. Նշան վանքը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, «Հայոց Ձոր», հ. Ա (խմբ. գիտ. խմբ.՝ Էմմա Աբրահամյան, խմբ. և սրբ.՝ Հասմիկ Հովհաննիսյան), Երևան, «Բյուրական», 2015 — 232 էջ, ISBN 1829-4421։
- ↑ 2,0 2,1 Բազեան Յ. Համառօտ ստորագրութիւն Հայկաձոր եւ Ոստան գաւառաց, «Սիօն», 1870, էջ 38
- ↑ Շէրենց Գ., Սրբավայրեր, Թիֆլիս, 1902, էջ 108-109
- ↑ Լինչ Հ-Ֆ., Հայաստան. ուղեւորութիւն եւ ուսումնասիրութիւններ, թարգմ.՝ Լևոն Լարենց, հ., Բ, Կ. Պոլիս, 1914, էջ 139
- ↑ Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողկան, Պատմությիւն տիեզերական, Ս. Պետերբուրգ, 1885, էջ 85
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 51
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|