Պլթենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Պլթենց
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Թուրքիայի նահանգՎանի մարզ
Վանի մարզի շրջան Ոստանի (Գևաշի) շրջան
Խոսվող լեզուներՄինչև Մեծ եղեռնը՝ հայերեն ,
Մեծ եղեռնից հետո՝ քրդերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Քրդեր (Մեծ եղեռնից հետո)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Իսլամ (Մեծ եղեռնից հետո)
Փոստային դասիչ65700
Պլթենց (Թուրքիա)##
Պլթենց (Թուրքիա)

Պլթենց (Ալադյուզ, թուրքերեն՝ Aladüz), հայկական նախկին բնակավայր Արևմտյան Հայաստանում՝ Հայոց ձորի գավառում, ներկայում՝ քրդաբնակ բնակավայր Թուրքիայի Հանրապետության Վանի մարզի Ոստան (Գևաշ) շրջանում[1]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակներից բնակավայրի անունը Պլթենց է։ Տարածված է եղել նաև Պլթին, Պլթանց, Բլթենց, Բլդենց, Բլդանց անվանաձևերը։ Ըստ ավանդության բնակավայրի ծագման վերաբերյալ շրջանառվել է հետևյալ բացատրությունը՝ հնագույն ժամանակներում գյուղում մեծ կոտորած է տեղի ունեցել, որի հետևանքով բնակավայրի անունը մնացել է Պլթենց, ինչը բացատրվում է որպես «բրթեց»։ Այն բնակավայրի նախորդ անվան աղավաղված անվանաձևն է[1][2]։ Հայոց ցեղասպանությունից հետո թուրքական իշխանությունները բնակավայրը պաշտոնապես վերանվանել են Ալադյուզ[1]։

Հայոց ցեղասպանությունից հետո թուրքական իշխանությունները բնակավայրն անվանել են Ալադյուզ[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլթենց գյուղը գտնվում է Վանա լճի ափից 5 կմ հեռու` լճի մեջ թափվող Պլթանց վտակի ձորում։ Պլթենց գյուղի հարավ-արևմուտքում գտնվում Է Քերծ բնակավայրը, իսկ արևմուտքում՝ Աթանանց գյուղ։ Տեղակայված է ծովի մակարդակից 1850 մ միջին բարձրության վրա[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլթենց գյուղը տարածաշրջանը հնագույն բնակավայրերից է, այդ մասին են նաև վկայում այնտեղ գտնված պատմամշակութային հուշարձաննձրը։ Բնակավայրի մասին գրավոր հիշատակությունները առավելապես հանդիպում են 1800-ական թվականներից[1][3]։

1896 թվականի հունիսին, երբ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ տեղի էին ունենում Համիդյան ջարդերը, Պլթենի բնակիչները չեն կարողանում կազմակերպել ինքնապաշտպանություն կամ հեռանալ գյուղից։ Այդ իսկ պատռճառով Պլթենցի ամբողջ բնակչությունը սպանվում կամ գերևարվում է։ Թուրքերի ու քրդերի կողմից իրականացված ջարդերի հետևրանքով Պլթենց գյուղի մարդկային կորուստը կազմում էր 259 անձ, որից 23 սպանված, 44 բռնի կրոնափոխ եղած, և 192 սպանված կամ գերևարված։ Բնակավայրի տները կողոպտվում են և վերածվում ավերակների[1][4][5]։

Համիդյան ջարդերից հետո փոքր ինչ վերականգնվող Պլթենց գյուղը շարունակվում էր հաճախակի հարձակումների ենթարկվել։ Քրդերը երբեմն փորձում էին Պլթենցի բնակիչներին կողոպտել[1][6]։ Հայտնի է, որ 1913 թվականի սեպտեմբերի 9-ին բնակավայրի պաշտպանությունը ստանձնած քրդերի ջոկատը ամբողջ ցերեկ գյուղում թալանում է բնակիչների ունեցվածքը և ծեծի ենթարկում գյուղացիներին[1][7]։ Հաճախակի հարձակումները, բնակիչների սպանությունները շարունակվել են մինչև Հայոց ցեղասպանության նախօրեին[1][8]։

Հայոց ցեղասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին սպասվող հայերի կոտորածների մասին բնակավայրի քահանա տեր Աբրահամը մոտ կես ամիս առաջ արդեն իսկ տեղեկացված էր։ Ըստ վկայության՝ Ոստանի քրդեր Մուրատ և Իսլամ բեյերը քահանային հայտնել էին, որ թուրքական կառավարությունը թուրքական տեղական իշխանություններին, քուրդ ավատատերերին ու առաջնորդներին հրահանգել է կազմակերպել հայերի կոտորածներ։ 1915 թվականի ապրիլի 1-ին թուրք զինվորական հրամանատար Խալիլ բեյը կանոնաւոր զորքով, 4 թնդանօթով, քուրդ առաջնորդների ու նրանց զորքի, 2000-3000 թուրք և քուրդ ավազակախբերի հետ, երկու մասի բաժանվելով պաշարում են Պլթենց գյուղը՝ փորձելով հասկանալ հայերի դիմադրության մակարդակը։ Ապրիլի 6-ին թուրք-քրդական նույն զորքը կրկին պաշարում են Պլթենց գյուղը՝ բնակավայրի շրջակա դաշտերից գողանալով հայերի ընտանի կենդանիները։ Ապրիլի 9-ին թուրք-քրդական ուժերը սկսում են ռմբակոծել Պլթենցը։ Գյուղի ինքնապաշտպանությունը կազմակերպած Տիգրան Խաչատրյանի, Մանուկ և Սեդրակ Շաղոյանների ղեկավարությամբ 12 հոգով կարողանում են 8 ժամ դիմադրել, և ճեղքելով պաշարումը, կարողանում են բնկչությանը հեռացնել դեպի Արտոս լեռ, որտեղ միանում են մյուս գյուղերից հեռացած հայերին ու ինքնապաշտպանության դիմած կռվողներին։ Հայտնի է, որ գյուղից դուրս չեն եկել 15 տարեց և հիվանդ բնակիչներ, որոնց թուրք-քրդական ուժերը դաժանորեն սպանել են[1][9][10][11]։

Պլթենի ողջ մնացած բնակիչները 1915 թվականի հուլիսին վասպուրականցիների առաջին բռնագաղթի ժամանակ հեռանում են։ 1916 թվականի մարտի 15-ին «Միացյալ ընկերության» կողմից ստանում են հողը վարող կենդանիներ և սերմացու, վերադառնում գյուղ և զբաղվում գյուղատնտեսությամբ։ Սակայն արդեն 2016 թվականի հուլիսին ստիպված են լինում վերջնականապես գաղթել[1][12]։

Հայոց ցեղասպանության ժամանակ Պլթենի մի շարք բնակիչներ մասնակցել են իրենց բնակավայրի ինքնապաշտպանությանը և այլ կռիվների։ Այդպիսի բնակիչներից էր Գաբրիելը, ով մասնակցել է 1915 թվականի ապրիլին տեղի ունեցած Սպիտակ վանքի կռիվներին[13]։

Հայոց ցեղասպանությունից փրկված Պլթենի բնակիչները Արևելյան Հայաստանում հաստատվում են Էջմիածնի, Երևանի և Արտաշատի տարբեր գյուղերում[1][12]։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հովհաննես վանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլթենց գյուղի հարավային կողմում է գտնվել Սուրբ Հովհաննես վանքը։ Վանական համալիրի մասին շատ քիչ տեղեկություններ են հայտնի։ 1691 թվականի քարտեզում այն հիշատակվում է Բլդենցի Սուրբ Հովհաննես վանք անունով։ 1800-ական թվականների վերջերին վանական համալիրն արդեն ավերված էր։ Եկեղեցու ավերակների շուրջ տարածվում էր գերեզմանոցն իր տապանաքարերով։ Ըստ ուսումնասիրողների՝ այդպիսի տապանաքարերից մեկը թվագրվում է 1451 թվականով[1][3][14]։

Սուրբ Աստվածածն եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլթենց գյուղում է գտնվել Սուրբ Աստվածածին անունը կրող եկեղեցի, որը 1860-ական թվականներին կատարված հիշատակությունների համաձայն կառուցված է եղել սրբատաշ քարից։ Ունեցել է կամարակապ և քանդակազարդ ճարտարապետություն։ 1883 թվականին ականատեսներից մեկը եկեղեցին նշել է Սուրբ Ստեփանոս անվամբ\; Ըստ նրա՝ եկեղեցին կառուցվել է 1633 թվականին ավելի հին եկեղեցու տեղում[1][15][16][17]։ Օսմանյան կայսրությունում 1894-1896 թվականներին հայերի նկատմամբ կատարված Համիդյան ջարդերի ժամանակ եկեղեցին թալանվում է, իսկ 1915 թվականից սկսված Հայոց ցեղասպանության ընթացքում հրդեհվում[1][18][19][20]։ Հայտնի է, որ եկեղեցում սպասավորություն իրականացրած վերջին քահանան եղել է Աբրահամ Տեր-Աբրահամյանը, ով Հայոց ցեղասպանությունից հետո փրկվել և հաստատվել էր Ռեհանլու կոչվող գյուղում[1][21]։

Գերեզմանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլթենցում է գտնվել պատմական հայկական գերեզմանոցը։ Համաձայն ուսումնասիրությունների՝ 2004 թվականին գերեզմանոցն արդեն վերածվել էր արտի։ Այն գտնվում է գյուղի արևմտյան եզրին։ 2004 թվականի ուսումնասիրությունների ժամանակ երբեմնի գերեզմանոցի տեղում պահպանվել էր մեկ գերեզմանաքար։ Այն ուներ խաչքարաքանդակ, որի վերին մասում առկա էր ստեղծման թվականը՝ 1893[1]:

Բերդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլթենց գյուղից 1,6 կմ արևմուտք` լեռան գագաթին է գտնվում բերդի ավերակները։ Այն ունեցել է 65,5 x 42,5 մ արտաքին չափերով հատակագիծ։ Այժմ բերդից պահպանվել են միայն պատերի հիմքերը[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլթենցի բնակչության վիճակագրական տվյալները սկսած 1855 թվականից
Տարի
Հայեր
Հայ տուն
Քրդեր
Քուրդ տուն
1855[1][22]
137
27
0
0
1860-ական[1][15]
-
15
0
0
1873[1][23]
30
0
0
1883[1][16]
-
36
-
3
1895[1][24]
-
30
0
0
1897[1][25]
-
40
-
5
1909[1][26]
350-ից ավել (230[27])
60 (58[27])
-
4 (7[27])
1914[1][28][29][30]
386
65
0
0
1915 (Մեծ եղեռնի նախօրեին)[1][20]
430
65
0
0
1916 (հոկտեմբերի 10)[1][31]
4
-
0
0
1985[1]
0
0
600
-
1990[1]
0
0
612
-
2000[1]
0
0
551
-
2011[1]
0
0
277
-
2012[1]
0
0
273
-
2013[1]
0
0
460
-

Ուսումնասիրությունների համաձայն՝ Պլթենց բնակավայրը հին դարերում ունեցել է շուրջ 400 տուն հայ բնակիչ[1][2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ Պլթենց գյուղում 20-րդ դարի սկզբներին գործել է հայկական կրթական ուսումնարան։ Նախքան Հայոց ցեղասպանությունը՝ բնակավայրի դպրոցն ուներ սեփական երկդասարան շենք։ Մեծ եղեռնի ժամանակ դպրոցի շենքը հրդեհվում և ավերվում է[1][20][26][32]։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլթենց գյուղի բնակչությունը կրոնական առումով եղել է Հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Գյուղում են գտնվել Սուրբ Հովհաննես վանքը, Սուրբ Աստվածածին կամ Սուրբ Ստեփանոս եկեղեցին[1]։

Հայտնի է, որ 1852 թվականին Պլթենցի հոգևոր առաջնորդը Պլթենցի տեր Հովհաննեսը[1][33]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 «Հայոց ձոր», հատոր Ա, Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2015 թվական։
  2. 2,0 2,1 Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 193։
  3. 3,0 3,1 Uluhogian G., Un’ antica mappa dell’ Armenia, Ravenna, 2000, էջ 105:(իտալ.)
  4. «Հնչակ», 1896, N 16, էջ 123։ Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912, էջ 370։
  5. «Արարատ», 1896, ԺԲ, էջ 582։
  6. «Դրօշակ», 1906, N 2, էջ 23։
  7. Գեղջուկ, Յե՛տ, դէպի բռնակալական շրջան, «Աշխատանք», 1913, N 44, 14 սեպտեմբեր, էջ 5։
  8. Գեղջուկ, Վրէժխնդրական գործողութիւններ Վասպուրականի մէջ, «Դրօշակ», 1914, N 1, էջ 5։
  9. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 149-150։
  10. Վշտապատում. Հայոց Մեծ եղեռնը ականատեսների աչքերով, Երևան, 2005, էջ 73-74։
  11. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 157-158։
  12. 12,0 12,1 Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 151։
  13. «Վասպուրական» ժողովածու, էջ 344։ Սամվել Կարապետյան, Հայաստանի պատմություն, հ. Ա, Հայոց Ձոր, Երևան, 2015, էջ 187։
  14. Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 192-193։
  15. 15,0 15,1 Բազեան Յ., Համառօտ ստորագրութիւն Հայկաձոր եւ Ոստան գաւառաց, «Սիօն», 1870, էջ 37։
  16. 16,0 16,1 Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 192։
  17. Thierry J-M., Monuments arméniens du Vaspurakan, Paris, 1989, էջ 348:(ֆր.)
  18. «Արարատ», 1896, Բ, էջ 88։
  19. Վշտապատում. Հայոց Մեծ եղեռնը ականատեսների աչքերով, Երևան, 2005, էջ 71։
  20. 20,0 20,1 20,2 Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 148։
  21. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ, հ. 1, Երևան, 2012, էջ 147։
  22. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 468, ց. 1, գ. 3, թ. 1:
  23. Տևկանց Ե., Ճանապարհորդություն Բարձր Հայք և Վասպուրական (1872-1873 թթ.), Երևան, 1991, էջ 223։
  24. Աղթամարայ հանգուցեալ Խաչատուր կաթուղիկոսի վերջին թուղթն եւ տեղեկագիրը, «Արարատ», 1896, Ե, էջ 247։
  25. Маевский В., Ванский вилает, Тифлис, 1901, էջ 262:(ռուս.)
  26. 26,0 26,1 «Հորիզոն», 1913, N 12, 17 յունվար, էջ 3։
  27. 27,0 27,1 27,2 Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912, էջ 47։
  28. Бекгульянц Р., По Турецкой Армении, Ростов на Дону, 1914 г., էջ 93:(ռուս.)
  29. Ա-Դօ, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, Երեւան, 1917, էջ 18։
  30. «Սիոն», 1967, N 5-6, էջ 228։
  31. «Աշխատանք», 1916, N 52, 29 հոկտեմբեր, էջ 3։
  32. Վշտապատում. Հայոց Մեծ եղեռնը ականատեսների աչքերով, Երևան, 2005, էջ 187։
  33. Մաթևոսյան Կ., Աղթամար, Սբ. Էջմիածին, 2013, էջ 145։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն։