Գուկանց
Գյուղ | |
---|---|
Գուկանց | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառ | Հայոց ձորի գավառ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Գուկանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձորի գավառում։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիշատակվում է նաև Գյուկանց, Գոգան, Գուգանց, Գուկան, Գուկանս, Գուկանք և Կոգան անվանաձևերով: Գյուղանունը ծագում է Անգղ գետի՝ ուրարտական սպեագրերում վկայված Գուգունա (Գուգունաինի) անունից: Ներկայիս անվանումը Քյոքլյու է:
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայոց ձորի արևմտակողմի գյուղերից է: Գտնվում էր Կղզի գյուղից 13.2 կմ արևմուտք, Անգղ գետի ձախ ափից 0.4 կմ, իսկ լճափից՝ 9.5 կմ հեռու: Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1698-1704 մ է:[1]
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայոց ձոր գավառի հնագույն և ռազմավարական տեսանկյունից կարևոր բնակավայրերից էր:
Գուկանց գյուղի հայկական գերեզմանոցում հայտնաբերվել է Արգիշտի թագավորի անունով մ.թ.ա 8 դարին վերաբերող եռատող սեպագիր արձանագրության բեկոր, սակայն պարզ չէ Արգիշտի Ա-ին թե Արգիշտի Բ-ին էր հիշատակվում այդ սեպագիր արձանագրությունում:
8-րդ դարի սկզբում Գուկանց գյուղը հիշատակվում է արաբական տիրության դեմ մղվող ազատագրական պայքարի առնչությամբ:
703 թվականին Աշոտի որդի Սմբատ իշխանի գլխավորությամբ հայոց բանակն Գուկանց գյուղում ճակատամարտում և պարտության է մատնում իրենից թվաքանակաով մի քանի անգամ գերազանթող արաբական զորամասին:
![]() |
Զայնու ժամանակաւ դարձեալ այլ հէն գայր ի վերայ զօրուն, որ ի կողմանս Վասպուրական աշխարհին. եւ եկեալ յանդիման լինէին ի գաւառն Ռշտունեաց ի գիւղն, որում Գուկանսն կոչեն: Անդ յանդիման լինէին միմեանց: Իբրեւ տեսնին զի նուազունք էին, դիմեցին սաստկապէս ի վերայ նոցա. եւ նոյնժամայն գթացեալ ողորմութեանն Աստուծոյ, եւ յայնմ նուագի եւս հասանէր ի թիկունս օգնականութեան: Եւ զամենեսեան ի սուր սուրերի մաշեցին, բայց միայն արք ՄՁ ի փախուստ դարձեալ՝ անկան յեկեղեցին[2][3] |
![]() |
Արաբական բանակի վերջին մնացորդները՝ մոտ 280 հոգի, հայերը սպանում են եկեղեցուց դուրս բերելուց հետո, քանի որ ռազմական խորհուրդը թույլ չի տալիս հայակակն եկեղեցում փակելով նրանց. ամբողջական այրեն եկեղեցու հետ միասին:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուկանց գյուղը դարեր շարունակ բնակեցված է եղել միայն հայերով: Տեղի տալով կառավարության կողմից հովանավորվող արտամետցի թուրք Բայրամ աղայի ծավալած հալածանքներին, 1851 թվականին բնակչության մեծ մասը լքում է գյուղը՝ թողնելով իրենց տներն ու կալվածքները: Նրանք ցրվում են հարակից գյուղերով:
![]() |
Գիւղի հողը ու կալուածները բոլորովին յուրացուցած է:[4] |
![]() |
Գյուղում մնացած սակավաթիվ հայերը 1894-1896 թվականներին ավելի ծանր փորձությունների են ենթարկվում: Դրանից հետո Գուկանցը վերածվում է քրդական գյուղի: 16 ընտանիքներից միայն 2-ն էին հայ:
1915 թվականի ապրիլին՝ Մեծ եղեռնի ժամանակ, Գուկանցի վերջին հայերը ոչնչացվում են: Այստեղ մի կարճ ժամանակահատվոծով բնակվում են Մոկսից փախաց հայերը:
![]() |
Տեղավորեցինք ժողովրդին Զաղար Սուրբ Նշանա վանք, նրանից հետո Գուգանց գյուղ, որի քրդերը փախած ին իրենց տեղերից: Բայց պետք է ասել, որ գյուղը մեզ տվին արենդով՝ ժամանակավոր կառավարության կողմից:[5] |
![]() |
1916 թվականի հոկտեմբերի 10-ին Գուկանցը անբնակ էր:[6]
1920 թվականին գյուղը վերստին բնակեցվեց քրդերով:
Եկեղեցի և գերեզմանոց[խմբագրել | խմբագրել կոդը]
1920-ական թվականներից հետո թե՛ Գուկանցի՝ դեռևս 703 թվականի հիշատակված եկեղեցին և թե՛ բազմադարյա գերեզմանոցը, որտեղ նաև գտնվել էր սեպագիր արձանագրությունը, ամբողջությամբ ոչնչացվել է: Բոլոր քարերը յուրացվել է որպես շինանյութ, տարածքը խոտհարք է դարձել: Ներկայումս եղեկեցատեղին չի նշմարվում:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական:
- ↑ Պատմութիւն Ղեւոնդեայ մեծի վարդապետի հայոց, Ս. Պետերբուրգ, 1887 թ., էջ 26
- ↑ Մեր Հաղթանակներ, հ. Բ, Երևան, 2009 թ., էջ 145-148
- ↑ Համառօտ ստորագրութիւն Հայկաձոր եւ Ոստան գաւառաց, «Սիօն», 1870, էջ 38, Բազեան Յ.
- ↑ Հուշագրական ժառանգություն, էջ 345
- ↑ «Աշխատանք», 1916 թ., թիվ 52, 29 հոկտեմբեր, էջ 3
|