Ոչխարանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ոչխրանցից)
Jump to navigation Jump to search
Գյուղ
Ոչխարանց
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Թուրքիայի նահանգՎանի մարզ
Վանի մարզի շրջան Կղզի (Գյուրփընար)
Խոսվող լեզուներՄինչև Մեծ եղեռնը՝ հայերեն ,
Մեծ եղեռնից հետո՝ թուրքերեն, քրդերեն
Ազգային կազմՄինչև Մեծ եղեռնը՝ հայեր ,
Մեծ եղեռնից հետո՝ քրդեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Իսլամ (Մեծ եղեռնից հետո)
##Ոչխարանց (Թուրքիա)
Red pog.png

Ոչխարանց (Քոյունյաթաղը, թուրքերեն՝ Koyunyatağı), հայկական նախկին բնակավայր Արևմտյան Հայաստանում՝ Հայոց ձորի գավառում, ներկայում՝ քրդաբնակ բնակավայր Թուրքիայի Հանրապետության Վանի մարզի Կղզի (Գյուրփընար) շրջանում[1]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի հին հայկական անունը Ոչխարանց է։ Տարածված է եղել նաև Ոչխրանց անվանաձևը[1]։ Գոյություն ունի անվան ծագման մի քանի ավանդազրույց։ Դրանցից մեկի համաձայն բնակավայրի անվան ծագումը կապված է այդ վայրում Սուրբ Ատովմանցի նահատակվելու հետ։ Պարսիկների զորքը մոտենում է նրա վրանին և թաքուն մտնելով ներս սրով սպանում է։ Այդ կերպ սպանությունը ժողովրդի մեջ ընկալվել է որպես ոչխարների պես նահատակվել[1][2]։ Մեկ այլ ավանդազրույցի համաձայն գյուղը հիմնադրվել է Պարսկաստանից այստեղ եկած հարուստ հայի կողմից, ում ասում էին Ախշեն բեկ։ Նրա անվամբ գյուղում եղել են մի շարք տներ[3]։

Հայոց ցեղասպանությունից հետո թուրքական իշխանությունները բնակավայրն անվանել են Քոյունյաթաղը[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչխրանց գյուղը գտնվում է Կղզի բնակավայրից 2,2 կմ դեպի հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից 1775-1800 մ միջին բարձրության վրա։ Անգղ գետի աջակողմյան գյուղերից է։ Գետի ափից հեռու է 1,2 կմ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրն ունի հնագույն պատմություն։ Այդ մասին է վկայում գյուղի մոտ գտնվող դամբարանաբլրի առկայություն, որը թվագրվում է վաղ երկաթի դարաշրջանով։ Ըստ ուսումնասիրությունների՝ այդ տարածքը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից[1]։

Գյուղի հայկական գերեզմանոցի ուսումնասիրությունները փաստում են, որ զարգացած միջնադարում բնակավայրը բավականին մարդաշատ է եղել[1]։

Ոչխարանց գյուղի մոտակա տարածքում էր գտնվում Ատոմ Գնթունու նահատակության վայրը, որը մինչև Հայոց ցեղասպանությունը մեծ հռչակ ուներ Վասպուրական նահանգի բնակչության շրջանում[1]։

1848 թվականին Վան քաղաքի բնակիչ Հայրապետը պետությունից գնում է Ոչխարանց գյուղը և այնտեղ հիմնում մեծ ապարանք։ Հայտնի է, որ 1883 թվականին գյուղը հանդիսանում էր Վանի մի քանի հայերի սեփականությունը և ուներ կալվածքի կարգավիճակ[1][4][5]։

Տարածաշրջանի այլ հայկական բնակավայրերի պես Ոչխարանց գյուղը նույնպես հաճախակի ենթարկվել է թուրք-քրդական հարձակումների ու հալածանքների։ 1894-1896 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված Համիդյան ջարդերի ժամանակ, ըստ որոշ տեղեկությունների, սպանվել է Ոչխարանց գյուղի 3 բնակիչ, թալանվել 8 տուն[1][6]։

Հայոց ցեղասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց ցեղասպանության ժամանակ Ոչխարանցը նույնպես ենթարկվել է թուրքական զորքի ու քրդական զինված խմբավորումների հարձակումների։ Հայտնի է, որ 1915 թվականի ապրիլի 6-ից 7-ը գյուղի բնակչությունը հեռացել է դեպի Վանի Բերդակ գյուղ։ Այդտեղից ապրիլի 8-ին Գասպարի գլխավորությամբ մեկնել են սկզբում Շուշանց, այնուհետև Այգեստան[1][7]։ Ոչխարանց գյուղի՝ ցեղասպանությունից փրկված բնակիչները հետագայում բնակություն են հաստատել տարբեր վայրերում[1][8]։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչխարանց գյուղը հարուստ է տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող պատմամշակութային հուշարձաններով՝ հնագույն դամբարաններ, պատմական բնակատեղիներ, վանքեր, գերեզմանոցներ և այլն[1]։

Սուրբ Ատովմյանց զորավարաց վանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչխարանց գյուղի հռչակավոր պատմամշակութային վայրերից էր Սուրբ Ատովմյանց զորավարաց վանքը։ Այն հանդիսանում էր հայկական առաքելական վանական համալիր և գտնվում էր գյուղի հյուսիսարևմտյան կողմում գտնվող բլրի գագաթին[1]։ Սուրբ Ատովմյանց զորավարաց վանական համալիրի հիմնադրման մասին տեղեկությունները քիչ են։ Ավանդության համաձայն՝ Ատովմյանց զորապետերը, որոնք կրոնական հետապնդման ենթարկվելուց խուսափելու համար եկել էին Հայաստան, սպանվել են պարսիկների կողմից։ Նրանց թաղել են վանքի տարածքում։ Հետագայում այդտեղ հիմնադրվել է վանական համալիրը, որը կրել է նրանց անունը[1][9]։ Մինչև Հայոց ցեղասպանությունը վանական համալիրը Վասպուրական նահանգի հայության համար հանդիսացել է հռչակավոր ուխտատեղիներից մեկը։ 1691 թվականին վանքը նշվել է Երեմիա Կոստանդնուպոլսեցու ստեղծած քարտեզում Ոչխարանց վանք անվամբ[1][10]։ Հայտնի է, որ Սուրբ Ատովմյանց զորավարաց վանքի մատուռում են թաղված եղել հայ իշխանների աճյունները[11][12][13][14][15]։ Վանքի շուրջ տարածված էր հայկական գերեզմանոցը։ Հայոց ցեղասպանությունից հետո գերեզմանոցն ամբողջությամբ ավերվել է վանական համալիրի հետ միասին։ Հուշարձանի ոչնչացմանն է նպաստել նաև թուրքերի ու քրդերի կողմից գերեզմանոցի տարածքում իրականացված գանձագողության դրսևորումները։ 2014 թվականին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում երբեմնի գերեզմանոցի տարածքում հայտնաբերվել էր միայն 3 խաչքար, որոնցից մեկը թվագրվում էր 1594 թվականով և նվիրված էր Խնդրիշենի գյուղապետ Ամիրջանի հիշատակին[1]։ 2014 թվականին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ վանական համալիրն ամբողջությամբ ավերված էր[1]։

Ճարտարապետական տեսակետից Սուրբ Ատովմյանց զորավարաց վանքը կազմված էր եկեղեցուց և մատուռից։ Եկեղեցին չափերով մեծ էր (ուներ 28 ոտնաչափ լայնություն)։ Արդեն 1800-ական թվականների վերջերին այն կիսավեր վիճակում էր[1][2]։ Սուրբ Ատովմյանց զորավարաց վանքի շրջակայքում էր գտնվում հայկական բազմադարյան գերեզմանոցը[1]։

Սուրբ Ատովմյանց զորավարաց վանքի շրջակայքում է գտնվել հայկական բազմադարյա գերեզմանոցը։ Հայոց ցեղասպանությունից հետո գերեզմանոցն ամբողջությամբ ավերվել է։ Հուշարձանի ոչնչացմանն է նպաստել նաև թուրքերի ու քրդերի կողմից գերեզմանոցի տարածքում իրականացված գանձագողության դրսևորումները։ 2014 թվականին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում երբեմնի գերեզմանոցի տարածքում հայտնաբերվել էր միայն 3 խաչքար, որոնցից մեկը թվագրվում էր 1594 թվականով և նվիրված էր Խնդրիշենի գյուղապետ Ամիրջանի հիշատակին[1]։

Վերին Ոչխարանց գյուղատեղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս ոչխարանց գյուղի հյուսիս-արևմուտքում է գտնվել Վերին Ոչխարանց գյուղը, որն առնվազն 19-րդ դարի կեսերից չի ունեցել բնակչություն։ Գյուղից հյուսիս-արևմուտք եղել է համանուն Վերին գյուղը[1]։

Տաղձրանց գյուղատեղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչխարանց բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք էր գտնվում Տաղձրանց գյուղատեղին։ Այն տեղակայված էր ձորի եզրին։ Գյուղատեղին ժամանակին եղել է տարածաշրջանի հարուստ հայկական գյուղերից և ունեցել է մեծ թվով բնակչություն[1][16][17]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչխարանց գյուղի բնակչության վիճակագրական տվյալները սկսած 1855 թվականից
Տարի
Հայեր
Հայ տուն
Քրդեր
Քուրդ տուն
1855[1][18]
21
2
0
0
1873[1][19]
-
8
0
0
1883[1][5]
-
7
0
0
1895[1][20]
-
4
0
0
1897[1][21]
-
11
-
3
1909[1][22]
97 (49[23])
14 (8[23])
1914[1][24][25]
67
11
25
5
1916 (հոկտեմբերի 10)[1][26]
9
-
2013[1]
0
0
706
-

Ոչխարանց գյուղը, լինելով բազմադարյան բնակավայր, մշտապես ունեցել է կայուն թվաքանակով հայ բնակչությունը։ 1883 թվականին արձանագրվել է, որ 19-րդ դարի սկզբներին գյուղն ունեցել է 80 տուն հայ բնակիչ[27]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 «Հայոց ձոր», հատոր Ա, Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2015 թվական։
  2. 2,0 2,1 Բազեան Յ., Համառօտ ստորագրութիւն Հայկաձոր եւ Ոստան գաւառաց, «Սիօն», 1870, էջ 251։
  3. Ծիլվան Գ., Նշմարք հնութեանց Հայոց-Ձորի և Ոստանի մէջ, «Բանասէր», 1899, գիրք Դ, էջ 302։
  4. Բազեան Յ., Համառօտ ստորագրութիւն Հայկաձոր եւ Ոստան գաւառաց, «Սիօն», 1870, 251։
  5. 5,0 5,1 Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 142։
  6. Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912, էջ 370։
  7. Մխիթարեան Օ., Վանի ինքնապաշտպանութիւնը, «Հայրենիք», 1924, N 1, էջ 94։
  8. Մելքոնյան Հ., Հիշողության դաշտ, Երևան, 1987, էջ 258։
  9. Շէրենց Գ., Սրբավայրեր, Թիֆլիս, 1902, էջ 102։
  10. Uluhogian G., Un’ antica mappa dell’ Armenia, Ravenna, 2000, էջ 105:(իտալ.)
  11. Cuinet V., La Turquie d’Asie. Géographie administrative, t. I, Paris, 1891, էջ 702:(ֆր.)
  12. Շէրենց Գ., Սրբավայրեր, Թիֆլիս, 1902, էջ 102-103։
  13. «Աշխատանք», 1911, N 11, 27 մարտ, էջ 5։
  14. Ոսկեան Հ., Վասպուրական-Վանի վանքերը, մաս Գ, Վիեննա, 1947, էջ 752-753։
  15. Thierry J-M., Monuments arméniens du Vaspurakan, Paris, 1989, էջ 348:(ֆր.)
  16. Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 143։
  17. Ա. Մենակ (Մաքսապետյան Արմենակ), Հայոց-Ձոր, «Աշխատանք», 1911, N 8, 6 մարտ, էջ 3։
  18. Հայաստանի ազգային դիվան, ֆ. 468, ց. 1, գ. 3, թ. 1:
  19. Տևկանց Ե., Ճանապարհորդություն Բարձր Հայք և Վասպուրական (1872-1873 թթ.), Երևան, 1991, էջ 223։
  20. Աղթամարայ հանգուցեալ Խաչատուր կաթուղիկոսի վերջին թուղթն եւ տեղեկագիրը, «Արարատ», 1896, Ե, էջ 247։
  21. Маевский В., Ванский вилает, Тифлис, 1901, էջ 261:(ռուս.)
  22. «Հորիզոն», 1913, N 12, 17 յունվար, էջ 3։
  23. 23,0 23,1 Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, Երեւան, 1912, էջ 47։
  24. Бекгульянц Р., По Турецкой Армении, Ростов на Дону, 1914 г., էջ 93։
  25. Ա-Դօ, Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թւականներին, Երեւան, 1917։
  26. «Աշխատանք», 1916, N 52, 29 հոկտեմբեր, էջ 3։
  27. Միրախորեան Մ., Նկարագրական ուղեւորութիւն հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, մասն Ա, Կ.Պօլիս, 1884, էջ 142։