Ա-Դո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ա-Դո
Ա-Դո.jpg
 
Կուսակցություն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Կրթություն՝ Երևանի թեմական դպրոց, Խարկովի ազգային համալսարան և Բեխտերևի անվան Ս. Պետերբուրգի հոգենյարդաբանական գիտահետազոտական ինստիտուտ
Մասնագիտություն՝ պատմաբան, հասարակական գործիչ, քաղաքագետ և վիճակագրագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր հունվարի 4, 1867(1867-01-04)
Ծննդավայր Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր փետրվարի 7, 1954(1954-02-07) (87 տարեկանում)
Վախճանի վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Ի ծնե անուն հայ․՝ Հովհաննես Տեր-Մարտիրոսյան

Ա-Դո նաև Հովհաննես Տեր-Մարտիրոսյան (հունվարի 4, 1867(1867-01-04), Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 7, 1954(1954-02-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական, քաղաքական գործիչ, վիճակագիր, պատմաբան, ՀՀԴ կուսակցության անդամ (1895-1903)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ)։ Սկզբնական ուսումը ստացել է ծննդավայրում։ Հոր մահից հետո տեղափոխվել է Երևան և 1881-1884 թվականներին աշխատել է եղբոր խանութում որպես վաճառող, ապա «Նադեժդա» ընկերության մասնաճյուղում։ Իր կրթությունը լրացրել է ինքնակրթությամբ։ 1885 թվականին աշխատել է «Աֆրիկյան ընկերություն»-ում։ 1889-1891 թվականներին սովորել է Երևանի թեմական դպրոցում։ Եղել է ՀՅԴ անդամ, մասնակցել է Արևմտյան Հայաստան զենք և զինամթերք տեղափոխմանը, սակայն որոշ ժամանակ անց դուրս է եկել կուսակցությունից։ Թղթակցել է «Մշակ», «Հորիզոն» և այլ պարբերականներին։ 1905 թվականի հոկտեմբերից մինչև նոյեմբերի վերջերն ուսանել է Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1905-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ որպես ականատես փաստագրել է բախումները և հրատարակել աշխատություն։ Սույն հետազոտությունն առ այսօր հանդիսանում է հետազոտողների համար կարևոր ուսումնասիրություն։ 1908-1909 թվականներին ուսանել է Սանկտ Պետերբուրգի Հոգենյարդաբանական ինստիտուտում (այժմ՝ Վ. Մ. Բեխտերևի անվան Ս. Պետերբուրգի հոգենյարդաբանական գիտահետազոտական ինստիտուտ)։ Հեղինակել է մի շարք հետազոտություններ, որոնցից մեկի համար ցարական դատարանի կողմից դատապարտվել է մեկ տարվա բանտարկության (1910-1911)։ 1909 թվականի հունիսի 21-ից մինչև օգոստոսի 20-ը եղել է Արևմտյան Հայաստանում և վիճակագրական տեղեկություններ հավաքել Վանի, Բիթլիսի (Բաղեշի) և Էրզրումի (Կարին) հայության թվաքանակի, սոցիալ-տնտեսական դրության, հարկային համակարգի և այլնի վերաբերյալ։ Այդ մասին հրատարակել է առանձին աշխատություն։ Միաժամանակ «Նոր հոսանք» թերթում տպագրել է իր տպավորություններն Արևմտյան Հայաստանի մասին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գործուն մասնակցություն է ունեցել հայ գաղթականության փրկության և հաշվառման աշխատանքներին։ Առանձին հետազոտություն է նվիրել Արամ Մանուկյանի գլխավորությամբ կազմված Վանի հայկական իշխանությանը։ Վիճակագրական տեղեկություններ է հավաքել ոչ միայն հայ, այլև ասորի գաղթականության վերաբերյալ։ 1919-1949 թվականներին աշխատել է Հայաստանի սպառողական ընկերությունների միությունում (Հայկոոպ)։

Աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա-Դոյի ուսումնասիրությունները վերաբերվում են հայ ժողովրդի սոցիալ-տնտեսական կյանքի և ազատագրական շարժումների պատմությանը: «Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում» (1907) աշխատության մեջ բացահայտել է ցարական ինքնակալության ազգամիջյան ընդհարումների հակաժողովրդական քաղաքականության էությունը: Արևմտյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությանը, վարչական կառուցվածքին, բնակչության և բնակավայրերի վիճակագրությանն են նվիրված «Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլյեթները» (1912), «Մեծ դեպքերը Վասպուրականում. 1914-1915 թթ.», (1917 թ. նկարագրված է Վանի 1915-ի ինքնապաշտպանությունը, բնակիչների Արևելյան Հայաստան գաղթի պատմությունը) աշխատությունները: Ա-Դո հեղինակ է նաև գրականագիտական ուսումնասիրությունների:

  1. Մակեդօնիա, Ս. Պետերբուրգ, 1903։
  2. Խոտեմսկի Բ., Րեբեկա, Ս. Պետերբուրգ, 1903։
  3. Հայրենիքի Կարօտը, Ս. Պետերբուրգ, 1905։
  4. Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում (1905-1906 թթ.). (Փաստական, վիճակագրական, տեղագրական լուսաբանութիւններով), Երևան, 1907։
  5. Միքայէլ Նալբանդեանի կեանքի հետաքրքիր մի էջ և Բակունինին նրա գրած նամակները, Երևան, 1908։
  6. Ազատագրական շարժումը Ռուսաստանում իր ծագման առաջին օրերից, Երևան, 1908։
  7. Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայէթները. Ուսումնասիրութեան մի փորձ այդ երկրի աշխարհագրական, վիճակագրական, իրաւական և տնտեսական դրութեան, Երևան, 1912։
  8. Հուշեր Տաճկահայաստանի ճանապարհորդութւինից, «Նոր հոսանք», Թիֆլիս, 1913-1914։
  9. Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թվականներին, Երևան, 1917։
  10. Հայ-թուրքական ընդհարումները Զանգեզուրում (1905-1906 թթ.)։ Ա-Դոյի «Հայ-թուրքական ընդհարումները Կովկասում» գրքից քաղ., ծանոթագր., և խմբագր. Շ. Դավթյանը, Երևան, 1996։
  11. Իմ հիշողությունները, Երևան, 2015։

Ա-Դոյի անտիպ գործերի հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նահապետյան Սուսաննա, Փաստաթղթեր Նոր-Բայազետ քաղաքի հիմնադրման և հայոց ծխական երկդասյան ուսումնարանի պատմության մասին, Բանբեր Հայաստանի արխիվների, Երևան, 2011, N 2, էջ 6-20 http://www.armarchives.am/UserFiles/File/Banber%20%20-%2002-2011.pdf
  2. Սահակեան Ռուբեն, Վանի նահանգապետութեան պատմութիւնից (Յունիս 14-Յուլիս 7-Յուլիս 25, 1915) և Ա-Դօն, «Հայկազեան Հայագիտական Հանդէս», թիւ ԼԲ (32), 2012, Պէյրութ, էջ 407-430 http://www.haigazian.edu.lb/Publications/Documents/HARVol32fullcontent/407-430.pdf
  3. Սահակյան Ռուբեն, Հաղթանակած Վանը (Ա-Դոյի անտիպ հուշերից), «Պատմաբանասիրական հանդես», Երևան, 2012, N 1, էջ 223-242 http://hpj.asj-oa.am/5745/
  4. Ա-Դո, Ռուսական ցարերը և հայկական հարցը։ Առաջաբանը և ծանոթագրությունները՝ պ. գ. թ. Ռուբեն Գասպարյանի և պ. գ. թ. Ռուբեն Սահակյանի, Երևան, 2013։
  5. Գասպարյան Ռուբեն, Սահակյան Ռուբեն, Ա-Դոյի ընտանեկան արխիվից. Ջուլամերիկի ասորիները. Բանբեր Հայաստանի արխիվների, Երևան, 2013, N 2, էջ 13-32, http://www.armarchives.am/UserFiles/File/Banber%20-%2001-2013+.pdf
  6. Գասպարյան Ռուբեն, Սահակյան Ռուբեն, Հովհաննես Տեր-Մարտիրոսյան. Ա-Դո. Ա-Դոյի ընտանեկան արխիվից. Կինո, Հանդես (Գիտամեթոդական ժողովածու), Երևան, 2014, թիվ 15, էջ 223-236։
  7. Ռ. Գասպարյան, Ռ. Սահակյան, Հատված Ա-Դոյի «Իմ հիշողությունները» հուշագրությունից, ՀՀ ԳԱԱ Լրաբեր հասարակական գիտությունների, 2015, № 1, էջ 181-189, http://lraber.asj-oa.am/6396/
  8. Ռ. Գասպարյան, Ռ. Սահակյան, Ա-Դոյի անտիպ արխիվից. Գրիգոր Արծրունի, Հանդես (Գիտամեթոդական հոդվածների ժողովածու), 2015, N 16, էջ 215-221։ http://ysitc.am/cells/Handes-16.pdf
  9. Gasparyan R. H., Sahakyan R. O., Hovhannes Ter-Martirosyan (A-DO), http://www.fundamentalarmenology.am/datas/pdfs/422.pdf

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սարգսեան Եփրեմ, ԱԴՕ (Յովհաննէս Տէր Մարտիրոսեան), «Հայրենիք», Պօստոն, 1952, թիւ 4, էջ 90-93։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]