Հայաստանի սպառողական ընկերությունների միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի սպառողական ընկերությունների միություն (Հայկոոպ)

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է 1917 թվականին։ Բարձրագույն մարմինը լիազորների համագումարն է (ՀԽՍՀ Հայկոոպի առաջինը՝ 1923 թվականին), գործադիրը՝ վարչությունը։ Ստորին օղակը՝ սպառողական ընկերությունը (կոոպերատիվ), գործում է ըստ կանոնադրության, տնօրինում հիմնական և շրջանառու միջոցները։

Տնտեսական և իրավական առումով առևտրական հիմնարկություն է եղել, որն իրականացրել է առևտրի և հասարակական սննդի կազմակերպման գործը գյուղական վայրերում։ Պլանավորել է սպառողական կոոպերացիայի տնտեսական գործունեությունը, ղեկավարել գյուղատնտեսական սպառողական ընկերությունների աշխատանքները, ապահովել կոոպերատիվ դեմոկրատիայի սկզբունքների պահպանումը։

Կազմակերպել է գյուղատնտեսական հումքի և արտադրանքի մթերումներ, արտադրում ժողովրդի սպառման ապրանքներ։ Հայկոոպը 1986 թվականին միավորել է 685 հազար փայատեր՝ 11 մլն փայատիրական ֆոնդով։ Հայկոոպի կոոպերատիվ տեխնիկումը (Երևանում) կադրեր է պատրաստել բնագավառի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 195