Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թվականներին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թվականներին, Ա-Դոյի 1917 թվականին հրատարակած գիրքն է։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքում հակիրճ պատմական ակնարկից հետո ներկայացրել է Վանի նահանգի պատմությունը, 1908 թվականի երիտթուրքերի՝ իշխանության գալու ընթացը, ներկայացվում են դրան հաջորդող իրադարձությունները մինչև Առաջին աշխարհամարտի սկսվելը և երիտթուրքերի քաղաքական դիրքորոշումը հայերի նկատմամբ, ինչպես նաև հայ տղամարդկանց զորակոչումը, հետո զինաթափումն ու զանգվածային կոտորածները։

Հեղինակը մանրամասն ներկայացրել է նահանգի գաղթը, ջարդերի առաջին փուլը, որից հետո ըստ բնակավայրերի ներկայացնում է հայերի ցուցաբերած դիմադրությունը, դրան նախորդող և հաջորդող դեպքերը։ Դեպքերը ներկայացվել են Արճակում, Հայոց Ձորում, Թիմարում։ Առանձին գլխում անդրադարձ է կատարվել Վանի հերոսամարտին, նրա առաջնորդներին, կազմակերպչական աշխատանքները, ժողովրդի մեջ տիրող տրամադրություններին։ Հեղինակն անդրադարձել է Հայ ազգային ինքնապաշտպանական մարմնի գործունեությանը և դրան զուգահեռ ներկայացրել Ջևդետ փաշայի գործողություները՝ հայերին հնազանդեցնելու և Այգեստանն ու Քաղաքը հիմնահատակ ավերելու վերաբերյալ։ Գիրքն ավարտվում է Վասպուրականի ողջ նահանգի զանգվածային գաղթի տեսարաններով, երբ տեղի հայ բնակչությունը բռնի, հոծ շարքերով լքում էր հայրենի բնակավայրը[1]։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա-Դո՝ Հովհաննես Գրիգորի Տեր-Մարտիրոսյան /1867-1954/. պատմաբան, տնտեսագետ, 1895-1903 թթ. Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ, սովորել Խարկովի համալսարանի իրավաբանական և Սանկտ-Պետերբուրգի հոգենյարդաբանական ֆակուլտետում։

Քաղվածքներ գրքից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլյան կռիվներից հետո Վանը լրիվ կերպարանափոխվել էր։ Այգեստանի և Քաղաքի հայկական մասերը ամբողջապես հրդեհված էին։ Քաղաքը դադարել էր բնակավայր համարվելուց։ Կյանքը վերականգնելու ոչ հնարավորություն կար ոչ էլ ցանկություն։
Երկաթյա նյարդեր են հարկավոր հանգիստ դիտելու այս սոսկալի տեսարանները... Անողոք մահը սրած մանգաղը աջ ու ձախ հնձում է մեր թշվառ փախստականների շարքերը, առանց խնայելու սեռն ու հասակը։ Անողոք մանգաղով հնձվեց Վասպուրականի այլ գավառների փախստական ժողովուրդը` անթիվ ու անհաշիվ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա-Դօ, Մեծ դէպքերը Վասպուրականում. 1914-1915 թուականներ, 1917, 488 էջ