Գվիանական դաշտավայր
Արտաքին տեսք
Գվիանական դաշտավայր, գտնվում է հարավային Ամերիկայի հյուսիսարևելքում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Կազմված է պալեոգենի և անթրոպոգենի նստվածքային ապարներից։ Կլիման մերձհասարակածային է՝ շոգ և խոնավ։ Տարածված են մշտականաչ արևադարձային անտառները, սավաննաները և ճահիճները։ Մշակում են բրինձ, շաքարեղեգ, կակաո, սուրճ։ Նշանավոր քաղաքներն են՝ Զորջթաուն, Պարամարիբո և Կայեննա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 187)։ |