Ալլենթաուն (Փենսիլվանիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ (Ալլենթաուն)
Քաղաք
Ալլենթաուն
անգլ.՝ Allentown
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՆահանգՓենսիլվանիա
ՇրջանԼիhայ
ՔաղաքապետԷդ Պավլովսկի
Հիմնադրված է1762 թ.
Առաջին հիշատակում1751
Այլ անվանումներՆորթհեմփթոնթաուն
Մակերես46,5 կմ²
ԲԾՄ103 մ
Խոսվող լեզուներանգլերեն
Բնակչություն119 104 մարդ (2013)
Ժամային գոտիUTC-5, ամառը UTC-4
Հեռախոսային կոդ610, 484, 835
Փոստային դասիչ18101, 18102, 18103, 18104, 18105, 18106, 18109, 18175, 18195
Պաշտոնական կայքallentownpa.gov
Ալլենթաուն (Փենսիլվանիա) (ԱՄՆ)##
Ալլենթաուն (Փենսիլվանիա) (ԱՄՆ)
Ալլենթաուն (Փենսիլվանիա) (Պենսիլվանիա)##
Ալլենթաուն (Փենսիլվանիա) (Պենսիլվանիա)

Ալլենթաուն (անգլ.՝ Allentown), քաղաք Փենսիլվանիա նահանգի արևելյան մասում, Լիհայ շրջանում։ Սա Փենսիլվանիայի երրորդ խոշոր քաղաքն է Ֆիլադելֆիայից և Փիթսբուրգից հետո։ 2004 թվականի դրությամբ բնակչության թվաքանակը կազմում է 106732 մարդ։ Ալլենթաունը գտնվում է Լիհայ գետի ափին և համարվում է Լիհայ շրջանի վարչական կենտրոնը։ Այն ամենամեծն է երեք հարակից քաղաքներից, որոնք կազմում են արևելյան Փենսիլվանիայի և արևմտյան Նյու-Ջերսիի կոնուրբացիան, որը հայտնի է որպես Լիհայ հովիտ և իր մեջ ներառում է Ալլենթաունը, Բեթղեհեմը և Իսթոնը։ Ալլենթաունը գտնվում է Ֆիլադելֆիայից 97 կմ հյուսիս, որը ԱՄՆ-ի բնակչության թվով վեցերորդ քաղաքն է, Հարիսբուրգից (նահանգի մայրաքաղաքը) 130 կմ դեպի արևելք և Նյու-Յորքից 140 կմ դեպի արևմուտք (երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը)։ Քաղաքում են գտնվում երկու քառամյա քոլեջներ` Սիդար Խաչը և Մյուլենբերգը։

Օդային հաղորդակցությունը իրականացվում է Լիհայ Վելի օդանավակայանի միջոցով (ԻԱՏԱ` ABE, ԻԿԱՕ` KABE):

Քաղաքը հիմնադրվել է 1762 թվականին Ուիլիամ Ալենի կողմից և կրում էր Նորթհեմփթոնթաուն անվանումը, իսկ 1932 թվականին վերանվանվում է նրա հիմնադրի պատվին։

Ալլենթաուն քաղաքի և հարևան Բեթղեհեմի մասին Բիլլի Ջոելը երգում է «Ալլենթաուն» երգը։

Էկոնոմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլենթաունի բիզնես կենտրոն

Քաղաքում տեղակայված են հետևյալ խոշոր ձեռնարկությունների կենտրոնակայանները.

  • Mack Trucks — Ծանր բեռնատարների արտադրություն
  • Air Products&Chemicals — Գազա-քիմիական արդյունաբերության ձեռնարկություն
  • PPL — Էներգետիկ ընկերություն

Բնակիչները հիմնականում զբաղված են սպասարկման ոլորտում, ինչպես և Փենսիլվանիայի քաղաքների մեծ մասում։

Տեսարժան վայրեր և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալլենթաուն քաղաքի սիմֆոնիկ դահլիճ և սիմֆոնիկ նվագախումբ
  • Զվարճանքների այգի և ջրաշխարհ Dorney Park&Wildwater Kingdom քաղաքի մերձակայքում

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալլենթաուն
Կլիմայի աղյուսակ (բացատրություն)
ՀՓՄԱՄՀՀՕՍՀՆԴ
 
 
26
 
2
7
 
 
24
 
4
6
 
 
21
 
10
2
 
 
11
 
16
4
 
 
2.2
 
22
9
 
 
3.9
 
27
15
 
 
7.8
 
29
17
 
 
5
 
28
16
 
 
1.1
 
24
5
 
 
6.1
 
18
1
 
 
16
 
11
4
 
 
22
 
5
5
Միջին առավելագույն և նվազագույն ջերմաստիճանը ° C
Տեղումների գումարը mm-ով

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալլենթաուն (Փենսիլվանիա)» հոդվածին։