ԱՄՆ-ի վարչական բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նահանգ (ԱՄՆ)ից)

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնություն է, որը միավորում է 50 նահանգ, անգլ.՝ State: Նահանգներից յուրաքանչյուրը բաժանվում է կոմսությունների, անգլ.՝ counties։ Վարչատարածքային այդ միավորի անունը ծագում է Անգլիայից, որի տարածքը միջնադարից մինչև այժմ բաժանվում է կոմսությունների։ ԱՄՆ-ի կոմսությունները երբեմն հայերեն սխալմամբ թարգմանում են շրջաններ, սակայն սա շփոթի տեղիք է տալիս, քանզի անգլերենում շրջանը «դիսթրիքթ»-ն է, անգլ.՝ district: Օրինակ՝ «Կոլումբիա դաշնային շրջան», անգլ.՝ Federal District of Columbia կամ պարզապես՝ անգլ.՝ District of Columbia, որի հապավումն է D.C.: ԱՄՆ-ի կոմսություններում գտնվող բնակավայրերը կառավարվում են քաղաքային մունիցիպալիտետների կողմից, իսկ գյուղական տարածքները բաժանվում են թաունշիփերի։

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի տարածքը առանձնացրած է առանձին վարչատարածքային կազմավորման, լինելով որևէ նահանգի սահմաններից դուրս և կազմելով Կոլումբիա դաշնային շրջանը (District of Columbia)։ Բացի այդ, ԱՄՆ-ի կազմում կամ դրա կառավարության ներքո կա մի շարք կղզային տարածքներ, որոնք չեն մտնում է նահանգների կազմի մեջ։